Թբիլիսիում 13 ընդդիմադիրների են ձերբակալել բողոքի ակցիայի ընթացքում

Թբիլիսիում 13 ընդդիմադիրների են ձերբակալել բողոքի ակցիայի ընթացքում

Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են բողոքի ակցիայի 13 մասնակիցների, որը «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության կողմնակիցները կազմակերպել էին Թբիլիսիի քաղաքապետարանի շենքի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Վրաստանի ՆԳ նախարարությունը: 

Փետրվարի 13-ին Թբիլիսիի քաղաքապետարանի մերձակայքում հավաքվել էին «Միասնական ազգային շարժում» կուսակցության տասնյակ կողմնակիցներ, որոնք փորձում էին ներխուժել շենք եւ հանդիպել քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հետ: Ակցիայի մասնակիցները բողոք են հայտնում վճռաբեկ դատարանի դատավոր Նատա Նազգաիձեի ընտանիքին 1 մլն լարիի (շուրջ 300 հազար դոլար) չափով պետական փոխհատուցում հանձնելու կապակցությամբ, որը հետաքննել է ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գործը: Բողոքի ակցիայի մասնակիցները քաղաքապետարանին մեղադրում են կոռուպցիայի մեջ, պահանջում են ծախսած միջոցները վերադարձնել Թբիլիսիի բյուջե եւ քաղաքապետի պաշտոնաթողությունը: Անցած շաբաթ «Ազգային շարժման» կողմնակիցները երթ-ակցիա էին անցկացրել ի պաշտպանություն «Ռուսթավի-2»-ի:

«Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ կազմակերպված ակցիայի ընթացքում ձերբակալվել է 13 մարդ»,– ՆԳ նախարարության հաղորդագրությունը մեջբերում է «Ինտերպրեսնյուս» գործակալությունը:
Վրացական հեռուստաընկերությունների տվյալներով՝ ակցիան արդեն ավարտվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում