Բաթումում անկարգությունների ժամանակ 10 ավտոմեքենա է այրվել

Բաթումում անկարգությունների ժամանակ 10 ավտոմեքենա է այրվել

Աջարիայի կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեն հայտարարել է լույս մարտի 12-ի գիշերը Բաթումում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով առաջացած նշանակալի վնասների մասին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը։

«Նվազագույնը տասը ավտոմեքենա է այրվել անկարգությունների վայրում, վնասված է ենթակառուցվածքը»,- մարտի 12-ին ասել է նա «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։

Նրա խոսքով՝ Բաթումի քաղաքապետարանը ներկայում զբաղվում է քաղաքին հասցված վնասի հաշվարկով։ «Ստեղծված է հատուկ հանձնաժողով, և մոտ ժամանակում մենք կինանանք վնասի ճշգրիտ չափերը»,- նշել է Պատարաձեն։

Բաթումում անկարգություններ սկսվել են շաբաթ երեկոյան, երբ ոստիկանները ձերբակալել են տեղացի վեց քաղաքացիների։ Տարերայնորեն գոյացած հանրահավաքի փորձել են ներխուժել Բաթումում Աջարիայի ոստիկանության վարչության շենք, հատոիկ նշանակության ջոկատը, կիրառելով արցունքաբեր գազ և ռետինե գնդակներ, թույլ չի տվել դա անել։

Կարգի վերականգնման ուղղված ակտիվ գործողությունների հատուկ ջոկատայինները և ոստիկանները դիմել են կիրակի վաղ առավոտյան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում