AM | RU
USD
EUR
RUB

Խնդիրների կոծկումը Ջավախքում բողոքի նոր ալիք կառաջացնի

 

Բոլորովին վերջերս Ախալքալակի շրջանային ժողովը <Վրացական երազանք-Հանրապետականներ> խմբակցության առաջարկով պատրաստեցին մի փաստաթուղթ, ըստ որի դիմելու են Վրաստանի պառլամենտին Եվրոպական խարտիան վավերացնելու և Սամցխե-Ջավախքում հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալու խնդրանքով: Այս նախաձեռնությունը, ինչպես և սպասվում էր, բուռն արձագանք գտավ վրացական հանրության մեջ: Սոցիալական կայքերի տարբեր օգտատերերի, հասարակական գործիչների կողմից հանդիպեց դիմադրության: Տողատակերում սկսեցին փնտրել անջատողականություն, ինչը վերջերս դարձրել են բրենդ ու անխնա օգտագործում են հայերի դեմ և սադրանք, որն իրև միտված է վրացիների անդորրը խաթարելուն:

Նման դիրքորոշումը զարմանալի է և տարակուսելի: Հարկ եմ համարում պարզաբանել, որ լեզվին տարածաշրջանային կարգավիճակ շնորհել նշանակում է համապատասխան մարզում բնակվող տվյալ ազգի ներկայացուցիչներն հնարավորություն և իրավունք տալ իրավաբանորեն շփվելու սեփական լեզվով, այն գործածելու վարչաիրավական համակարգում, պետական և պաշտոնական գրագրության մեջ:

Ինչպես գիտենք, Վրաստանը վաղուց ցանկանում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ, հասարակությունն էլ առանձնապես դեմ չէ եվրոպական արժեքների ներմուծմանը: Ուստի, պետք է իմանալ և ընդունել, որ ինչպես Վրաստանը, այնպես էլ եվրոպական բազմաթիվ երկրներ, բազմազգ են, ազգային փոքրամասնությունների հետ կապված խնդիրները մարդու իրավունքների տեսանկյունից առանձնահատուկ տեղ են զբաղեցնում, վերջիններիս իրավունքներն ու պարտավորությունները կարգավորված են նաև առանձին օրենքներով: Վրաստանը նույնպես ստորագրել է բազմաթիվ օրենքների տակ, մասնավորապես Ազգային փոքրամասնությունների Եվրոպական կոնվենցիայի, որի դրույթների մեծ մասը չեն իրականացվում: Այսպես, ի գիտություն վրացի որոշ գործիչների, Ավստրիայի պետական լեզուն գերմաներենն է, սակայն, քանի որ գերմանացիներից բացի այնտեղ ապրում են այլ ազգություններ ևս, ուստի պետական լեզվի կողքին գոյություն ունեն պաշտոնապես ճանաչված ռեգիոնալ մի քանի լեզուներ՝ խորվաթերեն, հունգարերեն, սլավոներեն, չեխերեն, սլովակերեն, ռումիներեն: Այսպիսի օրինակները բազմաթիվ են, ավելացնեմ միայն ևս մեկը: Իտալիայի հյուսիսում ապրում են գերմանացիներ, որտեղ գերմաներենը ոչ միայն ունի ռեգիոնալ լեզվի կարգավիճակ, այլ նաև այնտեղ աշխատող իտալացի պաշտոնյաները պարտավոր են տիրապետել գերմաներենին:

Մեկ այլ շատ կարևոր խնդիր է ազգային փոքրամասնությունների լեզվով ցուցանակների բացակայությունը, ինչ նույնպես եվրոպական երկրներում վաղուց կարգավորված է:

Փաստորեն, արտաքուստ դեպի Եվրոպա ձգտող Վրաստանը, գոնե վերոնշյալ խնդրի իմաստով, գործնականում ուրիշ ուղղությամբ է ընթանում: Լիահույս ենք, որ Վրաստանի իշխանությունները գիտակցում են, որ Ջավախքում դժգոհությունների ալիք բարձրանալու միակ պատճառը ազգային փոքրամանսությունների իրավունքերն անտեսելն ու առկա խնդիրները կոծկելն է: Ոստի անկնալում ենք այս խնդիրների շուտափւյթ լուծում:

 

Արտյուշ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ջավախքի երիտասարդական միության նախագահ 

Լրահոս
Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել «Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել Ով էս պայքարից զադնի դնի՝ Նիկոլ ա, ով շարժումը պառակտի՝ Նիկոլ ա. Իշխան Սաղաթելյան Մեր գլխին նոր պատերազմ է կախված․ Նիկոլ Փաշինյանը խաբել է իրեն ընտրողներին․ Աբրահամյան Նման որոշումներով իրենք ճանապարհ են հարթում իրենց սրտի օլիգարխների համար. Վահե Հակոբյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan