Սիրող ամուսին եմ, շատ հարգված հայր, և չորս թոռնիկների սիրված պապիկ. Հարություն Կարապողոսյան

Ակտիվ քաղաքականություն մտնելու իր որոշումը պայմանավորված է կոնկրետ ու հասցեագրված ոլորտների շուրջ մտահագությունների ու տեսլականների լայն փաթեթով, ընտրվելու դեպքում, ջանք չի խնայի, որպեսզի սոցիալ-մշակութային հիմնախնդիրները դառնան օրենսդրական նախաձեռնությունների առարկա: Yelaket.am-ի զրուցակիցը ԱԺ ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, անկուսակցական Հարություն Կարապողոսյանն է:

Ինչո՞ւ որոշեց առաջադրվել. Երկրի զարգացման գործում անմիջական մասնակցություն ունենալու համար. «Մտածեցի, որ պետք է օրեսնդրական նախաձեռնություններով, ընտրվելու պարագայում, լինել ԱԺ-ում: Հենց դրանով էր պայմանավորված կայացրածս որոշումը», – նշում է Կարապողոսյանը:

Ի՞նչ գաղափարախոսությամբ է առաջնորդվելու նախընտրական ծրագիրն իրականացնելիս. Իրեն տեսնում է ԱԺ մշակույթի, սոցիալական հարցերի և կրթության մշտական հանձնաժողովում. իր ամբողջ նախընտրական քարոզարշավը խարսխված է լինելու հենց այդ երեք ոլորտներում առկա խնդիրներով, որտեղ բազմաթիվ անելիքներ կան»:

Ընդդիմություն-իշխանություն երկխոսության գնահատականը. Հարություն Կարապողոսյանը համարում է, որ երկխոսությունը կայացած է, երբ կառուցողական բնույթ է կրում. «Եթե կա երկխոսություն, ուրեմն՝ արդեն լավ է: Թե իշխանության և թե ընդդիմության շարքերում կան մարդիկ, ովքեր ունակ են լավ գործ անել»:

Լինելով անկուսկացական, ի՞նչ կարծում, քաղաքական դաշտ մտնելիս կուսակցական պատկանելիությունը կարևոր պայման է. Ըստ Կարապողոսյանի, կուսակցական պատկանելիությունը ոչ առավելություն է, ոչ էլ՝ հակառակը: Նա որևէ կուսակցության չի հարում և համարում է, որ կուսակցական տոմսը նշանակություն չունի, եթե մարդը ունի խնդիր, ունակ է պետությանը օգտակար լինել իր նախաձեռնություններով։

Այդուհանդերձ, լինելով անկուսկցական, ինչո՞ւ որոշեց համագործակցել հենց ՀՀԿ-ի հետ. «Նախևառաջ ասեմ, որ ես առաջարկ ստացա ՀՀԿ-ից ռեյտինգային ցուցակում լինելու և քանի որ ծրագրային բազմաթիվ դրույթները և իմ անձնական տեսլականները համընկնում են, որոշեցի առաջադրվել հենց հանրապետականի ռեյտինգային ընտրակարգով», – պարզաբանում է թեկնածուն:

Ոչ վաղ անցյալում եղել է ԲՀԿ անդամ, ինչպես նաև՝ ղեկավարել այդ քաղաքական ուժի Էրեբունու կառույցը: Այսօր համագործակցում է ՀՀԿ-ի հետ, ի՞նչպես է դա մեկնաբանում.
«Եղել եմ ոչ միայն ԲՀԿ անդամ և կառույցի ղեկավար, հենց ես եմ ստեղծել այն Էրեբունի վարչական շրջանում: Բայց համարում եմ, որ թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության մեջ կարևոր են անհատները, որոնց տեսլականը միտված է կառուցողական առաջընթացին: Եվ ինձ համար նշանակություն չունի կուսակցական պատկանելիությունը: Ինձ համար նշանակություն ունի, թե մարդն ինչ գործ է ուզում անել իր երկրի և ժողովրդի համար» :

Իսկ ընտրվելուց հետո, հնարավոր է համարում համլրել ՀՀԿ շարքերը. Ընտրության նախաշեմին չի մտածում դրա մասին և ընտրվելու դեպքում, պատրաստվում է օր առաջ անցնել աշխատանքի՝ մշակույթի, սոցիալական հարցերի և կրթության մշտական հանձնաժողովի կազմում, նպատակ ունենալով բարեփոխումներ իրականացնել թիրախային ոլորտներում:

Եվ որո՞նք են այդ թիրախային հիմնադրույթները. «Չորս տարի եղել եմ Երևանի ավագանու անդամ և ներգրավված եմ եղել հենց սոցիալ-մշակութային խնդիրներով զբաղվող հանձնաժողովի աշխատանքներում, բազմաթիվ հանիդպումներ եմ ունեցել մշակույթի գործիչների հետ և հստակ պատկերացումներ ունեմ առկա խնդիրների մասին, որոնց լուծումների եղանակը պատրաստվում եմ, ԱԺ պատգամավոր դառնալու դեպքում ներկայացնել օրենսդրական նախաձեռնությունների տեսքով: Ցանկանում եմ, որ մշակույթի գործիչները լինեն պետական հոգածության ներքո»։

Իսկ ո՞վ է Հարություն Կարապողոյանը ընտանիքում.

«Երջանիկ մարդ, ով ունի մեծ ու կայուն ընտանիք: Սիրող ամուսին եմ, շատ հարգված հայր, և չորս թոռնիկների սիրված պապիկ», – անկեղծանում է քաղաքական գործիչը: 

Ամփոփելով զրույցը, Կարոպողոյանը ավելացրեց, որ կուզենար տեսնել հայրենիքը հզոր, կայուն, զարգացած, որի համար էլ մուտք է գործել մեծ քաղաքականություն: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում