Հայ Դատը կոչ է անում մեծացնել Հայաստանին, Արցախին և Ջավախքին հատկացվող օգնությունը

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի օրենսդրական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարագաշյանը Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների հանձնաժողովին կոչ է արել՝ մեծացնել Հայաստանին, Արցախի, Ջավախքին եւ Սիրիային հատկացվող օգնությունը:

Քարագաշյանը հանձնաժողովին է ներկայացրել արտաքին օգնությանը և քաղաքականությանը վերաբերող զեկույց, որտեղ առաջարկվում է ԼՂՀ-ը հատկացնել առնվազն 5 մլն դոլարի ֆինանսական օգնություն:

Հայ Դատը զեկույցում կոչ է արել նաև հետամուտ լինել Միացյալ Նահանգների և Արցախի միջև առանց խոչընդոտների հարաբերությունների հաստատմանը և աջակցել Արցախյան հիմնախնդրի շուրջ Մինսկի խմբի բանակցային գործընթացի ինտեսիվացմանը:

Քարագաշյանը հիշեցրել է նաև 1992 թ. ընդունված Ազատության աջակցության ակտի 907-րդ կետը, ըստ որի՝ ԱՄՆ-ն դեմ է ադրբեջանական շրջափակմանը և ագրեսիվ գործողություններին՝ ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, և առաջարկել է կասեցնել Արդբեջանին հատկացվող ռազմական օգնությունը:

Զեկույցում առաջարկվում է շուրջ 50 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն տրամադրել Հայաստանի տնտեսության զարգացման համար: Իսկ Վրաստանին հատկացվող օգնության 10 տոկոսն  տրամադրել Ջավախքին:

Քարագաշյանն առաջարկում է նաև Միացյալ Նահանգների արտաքին հատկացումների արդարացի բաշխում՝ Սիրիայի կարիքավոր բնակչությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում