Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը նվիրաբերվում է «Ազնավուրը» հիմնադրամին

Երևանի Անտառային փողոցում գտնվող Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը նվիրաբերվեց «Ազնավուրը» հիմնադրամին՝ բացառապես որպես Շառլ Ազնավուրի տուն-թանգարան օգտագործելու պայմանով: Այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը նշեց, որ «Ազնավուրը» հիմնադրամը ստեղծվել է Երևանում մշակութային և կրթական վայր հիմնելու, Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի գործունեությանն աջակցելու նպատակով:

«ՀՀ կառավարության և «Ազնավուրը» հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի ՀՀ կառավարությունը պարտավորվել է փոխանցել Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը հիմնադրամին՝ հիմք ընդունելով նվիրաբերության պայմանագիրը»,- ասաց Մարկոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում