AM | RU
USD
EUR
RUB

Ինչ արդյունքներ կունենա «Լևոն Տեր-Պետրոսյան» էքսպերիմենտը

 

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տրված հարցազրույցը բուռն արձագանք է գտել հանրության շրջանում։ Մարդկանց բացարձակ մեծամասնությունը, ովքեր առիթ են ունեցել բարձրաձայնելու իրենց կարծիքը Տեր-Պետրոսյանի արտահայտած մտքերի վերաբերյալ, համարում են, որ երկրի նախկին ղեկավարի առաջարկած ուղին ոչ այլ ինչ է, քան դավաճանություն։ Սոցիալական ցանցերը պարզապես ողողված են ԼՏՊ-ի հասցեին ուղղված վիրավորանքներով ու հայհոյանքներով։ Եվ դա հասկանալի է։ Հատկապես ապրիլյան իրադարձությունների և վերջին շրջանի լարվածության ֆոնին Ադրբեջանի պահանջներին ընդառաջելու ցանկացած կոչ հենց այդ վերաբերմունքին էր արժանանալու։ Վստահ եմ՝ Տեր-Պետրոսյանը նախօրոք գիտեր, թե ինչ արձագանքներ կհետևեն իր արտահայտված դիրքորոշմանը հանրության կողմից։ Նույնքան վստահ եմ, որ ՀԱԿ առաջնորդը խորապես թքած ունի հասարակական կարծիքի վրա։ Ի դեպ, վերջին այս փաստը նա չի էլ փորձում թաքցնել։

Բայց սա դեռ մի կողմ դնենք։ Հայաստանի առաջին նախագահի առաջարկած մարտավարությունը, որը շատերն արդեն խաղաղասիրական են որակել, մի շարք հարցեր է առաջացրել հանրության շրջանում։ Դրանց բացարձակ մեծամասնությունը վաղուց արդեն հնչեցվել են և ստացել իրենց պատասխանները։ Հաճախ տարաբնույթ, հակասական և ոչ միշտ հենց Տեր-Պետրոսյանի կողմից, բայց այնումանենայնիվ որոշ պատասխաններ հնչել են։ Օրինակ, միանգամայն հստակ է դարձել, որ նրա առաջարկները կյանքի կոչելու գործուն մեխանիզմներ չկան։ Նույնքան հստակ է նաև, որ ՀԱԿ առաջնորդի ծրագիրը որևէ երաշխիքներ չի ենթադրում, երբ հարցը հասնում է հայկական պետությունների անվտանգությանը։ Չկան անգամ Արցախի անկախության միջազգային ճանաչմանը նպաստող լուծումներ… Այս բոլորը հասկանալի է հանրության համար։ Բայց կա օդում կախված ևս մեկ հարց, որին ոչ ոք այդպես էլ չփորձեց պատասխանել։ Այն վերաբերվում է Տեր-Պետրոսյան - իշխանություններ հնարավոր համագործակցությանը։ Կամ անգամ՝ գործակցությանը։ Հ1-ի եթերում ՀԱԿ առաջնորդի հարցազրույցից անմիջապես հետո սոցիալական ցանցերում հնչեց հենց այդ հարցը. ո՞վ է Տեր-Պետրոսյանին պարտվողական քաղաքականություն քարոզելու նման հնարավորություն տվել։ Բոլոր այն պատասխանները, թե դա օրենքի պահանջն է, որ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը պիտի հնարավորություն ունենան ներկայացնելու իրենց ծրգարերը, ոչ ոքի չբավարարեց։

Հարցն ավելի սուր բնույթ ստացավ, երբ պարզվեց, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները, մեծ հաշվով, այնքան էլ դեմ չեն այն թեզերին, որոնք բարձրաձայնեց Տեր-Պետրոսյանը։ ՀՀ քաղաքացիները հիմա արդեն վստահ են, որ ՀԱԿ առաջնորդը, խորհրդարան անցնելու իշխանություններից ստացված խոստումի դիմաց, համաձայնել է իր վրա վերցնել հայհոյանքների ու վատաբանությունների ալիքի այն առաջին ալիքը, որը, անկասկած, կծնվի, եթե հանկարծ մի օր պարզվի, որ պաշտոնական Երևանը պատրաստ է որոշակի զիջումների գնալ ղարաբաղյան հարցում։ Հանրության շրջանում այդ կասկածը համոզմունքի վերածվելու համար ընդամենը մի շտրիխ է պակասում։ Այն, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը կարող է խորհրդարանում և չհայտնվել։ Եթե այդ դաշինքը հաղթահարեց 7%-ոց շեմը, ուրեմն մարդիկ վերջնականապես կհամոզվեն, որ իշխանությունների և Տեր-Պետրոսյանի միջև հանցավոր համագործակցություն է սկսվել։ Որովհետև բոլորը տեսնում են, որ խորհրդարանում հայտնվելու այլ հնարավորություն Տեր-Պետրոսյանի թիմը պարզապես չունի։

Այսինքն խնդիրը, ըստ էության, դառնում է ոչ թե Տեր-Պետրոսյանինը, այլ հենց իշխանություններինը։ Որովհետև մարդկանց մոտ հետզհետե ամրապնդվում է այն համոզմունքը, որ զիջողական տրամադրությունների համար պետք է հայհոյել ոչ թե ՀԱԿ առաջնորդին, որն ընդամենը խամաճիկ է, այլ հենց քաղաքական մեծամասնությանը։ Մտահոգու՞մ է արդյոք իշխանություններին այս հեռանկարը։ Կարծում եմ՝ պետք է, որ մտահոգի։ Որովհետև ինչպես նախկինում, այնպես էլ այսօր պարտվողական տրամադրություններ չեմ նկատել իշխանությունների շրջանում։ Ոչ մի մակարդակում։ Թերի աշխատանք՝ որքան ուզես։ Պասիվություն՝ նույնպես։ Բայց ոչ երբեք պարտվողականություն։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված մեր քաղաքականությունը մշտապես հիմնված է եղել հակադրությունների վրա։ Դա թույլ էր տալիս իշխանություններին հայտարարել այն, ինչ ցանկանում էր լսել միջազգային հանրությունն ու միջնորդների ինստիտուտը, բայց անել այնպես, ինչպես դա պահանջում էր հայկական պետությունների շահը։ Վստահ եմ՝ հիմա էլ ոչինչ չի փոխվել։ Բացի նրանից, որ Տեր-Պետրոսյանին հստակ չհակադարձելու արդյունքում իշխանությունները պարզապես կարող են ստանալ հանրային այն ընկալումը, որն այսօր ունի ՀԱԿ առաջնորդը, որը, ինչպես արդեն նշեցի հոդվածի սկզբում, խորապես թքած ունի քաղաքացիների կարծիքի վրա։

Կա այս խնդրի նաև երկորդ վտանգավոր կողմը։ Արցախյան հարցի կարգավորման հարցը զուտ ներքաղաքական շահարկումների թեմա դարձնելով՝ քաղաքական ուժերն իրականում նվազեցնում են դրա կարևորության աստիճանը մեր երկրի հետագա խաղաղ զարգացման համար։ Որքան էլ տարօրինակ չթվա, բայց այս օրերին շատ են հնչում այնպիսի հայտարարություններ, թե «Տեր-Պետրոսյանն իհարկե սխալ է խոսում, բայց կոնկրետ այս մեկ կամ մեկ այլ մտքին ես համաձայն եմ»։ Կամ էլ թե հայտարարում են, որ կարելի է քննարկել իր ծրագիրը։ Եվ դա ասում են մարդիկ, ումից, իմ կարծիքով, նման բան չէր կարելի սպասել։ Այսինքն սկսվում է մի գործընթաց, որի առկայությունն ինքնին արդեն կարող է սպառնալիք լինել հայկական պետությունների համար։
Այս ամենին պետք է հնարավորինս շուտ վերջ տալ։ Եվ դա պետք է անեն հենց իշխանությունները։ Հակառակ պարագայում վաղը բոլորս կհնձենք այդ սերմերի դառը արդյունքները։ Եվ այն ժամանակ խնդիրը շատ ավելի լուրջ կլինի, քան զուտ խորհրդարանում հայտնվելը։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Լրահոս
Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս մեկ քաղաքացու մոտ Հոսանքազրկումներ՝ Երևանում ու Կոտայքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Սթափվե՛ք. մենք արդեն անցնում ենք կարմիր գծերը. Վլադիմիր Գասպարյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 452 դեպք, գրանցվել են մահվան դեպքեր Համբերության բաժակը լցվել է. ԱԱԾ տնօրենը աշխատանքից ազատվելու դիմո՞ւմ է ներկայացրել Եվրոպական երկրները պատրաստվում են ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Մայիսի 25-ից Սևանում կսահմանվի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Բողոքի ակցիա Կապանում. ՈՒՂԻՂ Ոստիկանությունը զորքեր է տեղափոխում Կապան (տեսանյութ) Ռոհանին և Էրդողանը քննարկել են համավարակի պայմաններում օդային սահմանները բացելու հարցը Ոչ թե պետք է նյութերի նախապատրաստություն իրականացվի, այլ անմիջապես քրեական գործ հարուցվի. Ռուբեն Մելիքյան Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ. ՄԻՊ Կոչ եմ անում այս խայտառակ գործողությունների պատասխանատուներին դադարեցնել ապօրինի ճնշումները սյունեցիների հանդեպ. Քաջարանի համայնքապետ Կապանում տեղի են ունենում ձերբակալություններ, բողոքող քաղաքացիները հավաքվել են Ոստիկանության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ ՀՀ առողջապահության նախարարը ներողություն է խնդրել Վրաստանից Հայտնի է Կիմ Չեն Ընի գտնվելու վայրը Շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան. Միքայել Մինասյանը հրապարակել է «Ստի վերջը» տեսաշարի 6-րդ մասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք Լանզարոտեի կոնվենցիայի կիրառման հետ կապված կառավարությանը հանրագիր է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ են վերցրել վերաքննիչ բողոքները, որոնք մակագրվել էին դատավոր Արմեն Դանիելյանին «ՎԵՏՕ» շարժումն իր զորակցությունն է հայտնում փաստաբան Տիգրան Աթանեսյանին Ադրբեջանում հաստատվել է COVID-19-ի 3982 դեպք Կարող ենք եզրակացնել, որ ընդդիմադիր պատգամավորին կարելի է հարվածել ԱԺ-ում. Անի Սամսոնյան ՀՀ պաշտոնյան հնչեցրել է հայտարարություններ, որոնք կարող են նոր խնդիրներ առաջացնել առանց այդ էլ լարված տարածաշրջանում. Ղարամյան Հունաստանը զբոսաշրջիկներին գրավելու համար կիջեցնի մի շարք ապրանքների և ծառայությունների գները Ի՞նչը և ինչպե՞ս են հերքում ՀՀ իշխանությունները Զարմացած եմ նման ոչ դիվանագիտական պատասխանից. Վրաստանի հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենը՝ Արսեն Թորոսյանի հայտարարության մասին Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց Մայիսի 25-ին կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ և Մոսկվա-Երևան չվերթները ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հանրապետությունում սպասվում են ուժեղ քամիներ Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից 24 միլիոն 86 հազար դրամ «Քայլող մարդու» արձանի համա՞ր. Տեսանյութ Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հանդիպումը Արայիկ Հարությունյանի հետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կորոնավիրուսի վարակման 374 նոր դեպք, 3 մահ․ լավ առիթ է, որ Արսեն Թորոսյանը ևս մի ցինիկ հումոր գրի իր էջում ԱԺ ծեծկռտուքի դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է «Այն, ինչ տեղի է ունեցել, ունի կազմակերպիչներ». Փաստաբանը պնդում է՝ իր տան վրա հարձակվողները սերտ կապեր ունեն իշխանավորների հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan