AM | RU
USD
EUR
RUB

Քարոզարշավի յուրահատկություններից մեկն այն է, որ այն ընթանում է միաժամանակ մի քանի հարթակներում

 

Մինչ խորհրդարանական ընտրությունների մեկնարկը մնացել են հաշված օրեր: Ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերը գործի են դնում բոլոր հնարավոր միջոցները ժողովրդի համակրանքն ու վստահությունը շահելու համար: Ինչպե՞ս են փորձում առանձնանալ մրցակից քաղաքական կուսակցություններն ու դաշինքները քարոզարշավի ընթացքում, և որքանո՞վ են արդյունավետ համարվում նրանց կողմից գործադրված ջանքերը:

Նախընտրական քարոզարշավի յուրահատկություններից մեկն այն է, որ այն ընթանում է միաժամանակ մի քանի հարթակներում: Բացի ավանդական դարձած միջոցներից, ժողովրդի հետ հանդիպումներ կազմակերպելուց, հեռուստաեթերով և ռադիոյով ելույթ ունենալուց, ուժերն իրենց նախապատվությունը տալիս են համացանցին՝ ի դեմս Facebook սոցիալական ցանցի:

«Փոփոխությունների խորհրդանիշ»

Իշխող կուսակցությունն ի սկզբանե առաջնություն է տվել երիտասարդ դեմքերին, որոնք կազմել են երկրում նոր ձևավորված կառավարությունը: Ֆինանսական մեծ ռեսուրսներ են ծախսվել համացանցում բազմաթիվ քարոզչական հոլովակներ տարածելու նպատակով: Մեծ աղմուկ բարձրացրեց «Ռեինկարնացիա» խմբի «Փոխենք աշխարհը» երգի տեսահոլովակը՝ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ, որում ներգրավված էին նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչները: Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ում առանցքային տեղ է գրավում: Վերջինս երկրում կատարվելիք «փոփոխությունների խորհրդանիշ» է դարձել և իրեն հատուկ խարիզմայի, շփման մեջ անմիջականության շնորհիվ բարձրացնում է կուսակցության վերկանիշը: Մյուս կողմից բացասական կերպով իր ազդեցությունը կարող է ունենալ ժողովրդի սերն ու հարգանքը վայելող «հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մահը, որում հասարակության լայն շրջանակները մեղադրում են իշխանություններին:

Ծառուկյանը՝ իշխող կուսակցության գլխավոր մրցակից

Ընտրությունների արդյունքում երկրորդ ուժ դառնալու ամբիցիաներ է դրսևորում Ծառուկյան դաշինքը: Դաշինքի նմանատիպ վարկանիշը առաջնահերթ պայմանավորված է ժողովրդի շրջանում ձևավորված Գագիկ Ծառուկյանի համբավով: Ժողովրդի «ծոցից» դուրս եկած Ծառուկյանին ընդունում են որպես բարերարի, որն օժանդակում է կարիքի մեջ գտնվող քաղաքացիներին: «Ծառուկյան» դաշինքը լայնորեն օգտագործում է նաև բավարար ֆինանսական միջոցներ՝ քարոզարշավն իրականացնելու համար: Դրա առանցքային մասն են կազմում Ծառուկյանի ելույթները: Դաշինքի շարքերում կան նաև հեղինակություն վայելող ու կշիռ ունեցող մի շարք մարդիկ:

Այլընտրանքային քաղաքական ուժեր

Նոր տեխնոլոգիաներ է փորձում օգտագործել «Ելք» դաշինքը՝ պնդելով, որ երկրում ստեղծված դժվարին իրավիճակից «ելք» կա: Ի տարբերություն մեծ թվով ուժերի, որոնք ակնհայտ ռուսամետ ուղեծրում են, «Ելքը»-ը փորձում է հանդես գալ առավել լիբերալ դիրքերից և ներկայանում է որպես արևմտամետ այլընտրանքային քաղաքական ուժ: Նույն դաշտում է դիրքավորվել նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որը իր ծրագրում շեշտը դնում է արտաքին քաղաքականության վրա և երկրի ապագան տեսնում է միմիայն ԵԱՏՄ-ի կազմից դուրս: «Ազատ դեմոկրատները» լայնորեն օգտագործում են նաև գովազդը համացանցում:

Կարևոր շեշտադրումներ, իշխանությունից ընդդիմություն

ՀՅԴ-ն ավանդական գործիքներ է օգտագործում և փորձում է պահպանել իր արդեն իսկ կայուն ընտրազանգվածը: «Հայ ազգային կոնգրես – Հայաստանի ժողովրդական կուսակցություն» բլոկն իր նախընտրական քարոզարշավի հիմնական շեշտադրումը դնում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցի վրա՝ զիջումների գնալու ճանապարհով, որն ուղղված է հասարակության փոքր հատվածներին: «Օհանյան-Ռաֆֆի-Օսկանյան» բլոկը մարդկանց մեջ որոշակի թերահավատություն է առաջացնում: Իշխանությունից դեպի ընդդիմություն. Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը երկար ժամանակ կազմել են իշխող համակարգի մի մասը: Մարդկանց մոտ մի շարք հարցեր են ծագում, ինչպես օրինակ՝ «Այդ ինչպե՞ս իշխանությանը պաշտպանող, պաշտպանության նախարարի պաշտոնից զրկված Սեյրան Օհանյանը գրեթե մեկ տարի հետո անցավ ընդդիմության շարքերը»:

Բաղդասարյանի հեքիաթները և աութսայդեր կոմունիստները

«Հայկական վերածնունդը», ի դեմս Արթուր Բաղդասարյանի, կարող է նվազագույն տեղ զբաղեցնել խորհրդարանում, բայց ոչ ավելին: Կուսակցության կողմից առաջարկվող հեքիաթային փոփոխությունները երկրի տարբեր ոլորտներում վաղ թե ուշ ձանձրացնում են մարդկանց և աստիճանաբար նվազեցնում կուսակցության ընտրազանգվածը:

Դե իսկ խորհրդարան անցնելու ամենաքիչ շանսերն ունի Կոմունիստական կուսակցությունը: Կոմունիստները համարվում են ցակնհայտ աութսայդեր, քանի որ, ինչպես մնացած քաղաքական ուժերը, չեն փորձում օգտագործել մի շարք ռեսուրսներ, որոնցով կներկայանան հանրությանը. չունեն ճանաչված դեմքեր և որևէ այլ միջոց նոր սերնդին գրավելու համար:

Թե ինչպիսին կլինեն ընտրությունների արդյունքները, կերևա ապրիլի 2-ից հետո:

Հիշեցնենք, որ ըստ Կենտրոնական ընտրական հանջնաժողովի՝ ընդհանուր առմամբ առաջադրվել է 1539 պատգամավորության թեկնածու: Փոփոխված Սահմանադրությամբ խորհրդարանը նվազագույնը 101 պատգամավոր է ունենալու, ևս չորս տեղ հատկացվելու է ազգային փոքրամասնություններին, սակայն, կախված այն հանգամանքից, թե ընտրությունները քանի փուլով կընթանան, խորհրդարանի տեղերի քանակը կարող է հասնել 180-ի:

Թամարա ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ինչպես գրիպը Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ մարզպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի» Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge» Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին.Աղասի Ենոքյան Այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր, մեզ հետ ուժի լեզվով չփորձեք խոսել. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի նախագահին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք Այսօր կադրային նոր նշանակումներ կլինեն. Արցախի նախագահ. ուղիղ «Իրավունք». ԿԳՄՍ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել «Ժողովուրդ»․ ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ «Ժողովուրդ»․ Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը «Փաստ»․ Պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները «Հրապարակ»․ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ինչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից «Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը ստանձնել է ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պատասխանատվությունը «Ժողովուրդ»․ Իշխանությունը Փաստահավաք խումբը դիտարկում է որպես անցումային արդարադատության գործիքներից մեկը «Հրապարակ»․ Իշխանություններն ինչպե՞ս են պատրաստվում ՏԻՄ պաշտոնյաների հարցերը լուծել «Հրապարակ»․ Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին «Փաստ»․ Մարզերում էապես խստացվել է համավարակի հետ կապված վերահսկողությունը «Փաստ»․ «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 29 Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի վերաբերյալ հիմնավոր կասկածը․ պաշտպան Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ Տեղեկատվական շտաբ Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը. Գիորգի Գախարիա Մայիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 470 դեպք, որից 7-ը` մահվան ելքով․ մարզպետ Դիմակների և ձեռնոցների անընդմեջ կրումը կարող է մի շարք հիվանդություններ առաջացնել Հայաստանում կա 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի ՀՀ վարչապետի, առողջապահության նախարարի և ոստիկանապետի ճեպազրույցը. Տեսանյութ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan