Վրաստանի քաղաքական գործիչների վարկանիշի առաջատարը Գեորգի Մարգվելաշվիլին է. IRI

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Վրաստանի քաղաքական գործիչների վարկանիշի առաջատարը Գեորգի Մարգվելաշվիլին է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Հետազոտության տվյալներով՝ դրա մասնակիցները 67 տոկոսը հանրապետության քաղաքական գործիչների թվում նախապատվությունը տվել է Գեորգի Մարգվելաշվիլիին: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին 55 տոկոս արդյունքով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ զիջելով Դավիթ Սերգեենկոյին (65 տոկոս):

IRI-ի սոցիոլոգիական հետազոտության արդյունքները հայտնի կառնան ապրիլի 3-ին: Տվյալների մի մասն արդեն հրապարակել են «Ռութավի 2» հեռուստաընկերությունը եւ Վրաստանի հանրային հեռարձակողը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում