AM | RU
USD
EUR
RUB

Եթե քաղաքական ուժերին կարելի է գործարքի մեջ մտնել իշխանությունների հետ, ինչու՞ նույն բանը չի կարող անել հասարակությունը

 

Իհարկե ընտրություններում ցանկացած ուժ ձգտում է հասնել առավելագույնին, ցանկացած ուժ ցանկանում է հաղթել: Դա նորմալ է, օրինաչափ ու բնական: Քաղաքականապես նորմալ է նաև, երբ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը բացի սեփական ծրագրերը ներկայացնելուց, քննադատում են նաև մրցակիցներին, փորձելով գրանցել ցանկալի արդյունք:

Ինչ խոսք ծանր է պարտությունը, հույսերի չարդարացումը, ծրագրերի ձախողումը: Այդ դեպքում քաղաքական ուժերը փորձում են կատարել սեփական սխալների վերլուծությունը, գտնել պատճառները: Ոչ արդյունավետ ու անհեռանկարային է պատճառները մրցակիցների մեջ փնտրելը, եթե նույնիսկ դա իրականություն լինի: Անհեռանկարային է, քանի որ խոշոր հաշվով դա ոչինչ չի փոխի: Սակայն այնուամենայնիվ դա արդարացման, սեփական սխալները բարձրաձայնելու անհրաժեշտությունից խուսափելու տարբերակ է, որը կարելի է իր ողջ անարդյունավետությամբ հանդերձ, ընդունելի համարել:

Բայց անընդունելի է ու անբարոյական, երբ պարտություն կրած որևէ միավոր, փորձում է իր քաղաքական ֆիասկոն բարդել ժողովրդի ուսերին, հասարակությանը սարքել պատասխանատու ու պիտակավորել տարբեր ածականներով: Անբարոյական է, երբ հասարակությանն անվանում են ծախված, 5000-անոց, կաշառակեր, դավաճան և այլն:

Եթե նույնիսկ հասարակությունը գումար է վերցնում ընտրությունների նախօրեին, դրանով ոչ թե ապացուցում է իր ծախվածությունը, այլ դա ուղիղ գնահատականն է քաղաքական համակարգի նկատմամբ: Նշանակում է, որ հասարակությունն այլևս հույս չի կապում տվյալ պահի ընդդիմության հետ և առաջնորդվում է «շնից մազ պոկելն օգուտ է» տրամաբանությամբ:

Կյանքը ցույց է տվել, որ կարևորագույն պահերին, հույսեր ներշնչող ընդդիմության առկայության դեպքում, ընտրակաշառքը չի եղել ընտրությունների արդյունքի որոշիչը: Հասարակությունը իր ձայնը տվել է իր նախընտրած թեկնածուին ու պատրաստակամ է եղել այդ քվեներին տեր կանգնելուն: Հաջորդող զարգացումների ձախողման համար պատասխանատուն արդեն ոչ թե հասարակությունն է, այլ այն քաղաքական միավորը, որը փոփոխության հույս էր արթնացրել մարդկանց մոտ, հայտ էր ներկայացրել ժողովրդին առաջնորդելու ու արդյունքում տապալվել:

Կյանքը ցույց է տվել, որ յուրաքանչյուր նման տապալումներից հետո, կրկին հանրությունը կորցրել է իր հավատը որևէ «առաջնորդի» նկատմամբ ու նման դեպքերում միշտ շեշտակիորեն աճել է գումարի գործոնը:

Վերջապես հասարակությունը կույր չէ: Երբ ընդդիմադիր կոչվող տարբեր քաղաքական միավորներ, տարբեր գործիչներ քողարկված «բազարների» մեջ են մտնում իշխանությունների հետ, այդ «բազարներից» պոկած ու սոսկ իրենց սեփական բարեկեցությանը ծառայող մանդատները ներկայացնում են որպես հանուն ժողովրդի գնացած զոհողություն, ապա բնականաբար ընտրությունների ժամանակ էլ ժողովուրդը իր բացահայտ արհամարհանքով ցույց է տալիս իր վերաբերմունքը:

Երբ ընդդիմադիր պատգամավորը լացակումած ձայնով խոսում է հասարակության ցածր կենսամակարդակից, սակայն վազելով քվեարկում է իշխանությունների կողմից առաջարկված սեփական աշխատավարձի բարձրացման օգտին, երբ ընդդիմադիր պատգամավորը մղկտալով թոշակառուների ստացած գրոշների համար, հորթային հրճվանք է ապրում այն գիտակցությունից, որ իր թոշակի անցնելու դեպքում ստանալու է չարդարացված պատգամավորական աշխատավարձ, ապա հանրությունն էլ իր հերթին իրավունք ունի նման գործչին կամ գործիչներին նետել քաղաքական աղբանոց:

Մի՞թե կարծում եք հասարակությունն այն աստիճանի է կորցրել բանականությունը, որ չի նկատում իր երեսին շպրտված վիրավորանքը: Մի՞թե արդարացի է, որ հասարակության մնացյալ անդամները 40-50 տարի տանջանքով աշխատելուց և թոշակի անցնելուց հետո ստանում են քռչոտ կոպեկներ, իսկ շատ դեպքերում մի պնակալեզ անգրագետ, մի անողնաշարավոր երիտկարիերիստ, գեթ մեկ նստաշրջան ԱԺ-ում անիմաստ թառելով ու նույն հասարակության հաշվին ապրելով, պետք է ապահովված համարի իր ծերությունը:

Եթե սա համարում եք նորմալ ու արդարացված, ապա նորմալ է և արդարացված հասարակության վերաբերմունքը ձեր նկատմամբ:

Այս օրինակները բերեցի սոսկ այն պատճառով, որ նույն ընդդիմադիր պատգամավորներից շատերը այս օրինագծերին կողմ քվեարկելու ժամանակ մի պահ մոռացել էին իրենց սկզբունքային ընդդիմադիր լինելու մասին ու վերածվել էին կառուցողական ընդդիմության: Ի դեպ քաղաքականապես մի անգրագետ ու անհեթեթ արտահայտություն, որը արհեստականորեն շրջանառության մեջ է մտել հենց նման դեպքերի համար:

Դե եթե քաղաքական այս կամ այն ուժերին կարելի է ազգափրկիչ կոչերի ներքո գործարքի մեջ մտնել իշխանությունների հետ, ապա ինչու՞ նույն բանը չի կարող անել հասարակությունը ողջ քաղաքական համակարգի հետ, այդ թվում և ընդդիմության: Վերջապես ինչ ցանում ես, դա էլ հնձում ես:

Բայց եթե կան ինչ-ինչ քաղաքական ուժեր, որոնք այնքան «անբասիր» են, որ իրոք մտածում են, որ հասարակությունը ծախված է, ապա տարրական բանականությունը հուշում է, որ նրանք պետք է լքեն քաղաքական դաշտը, քանի որ նրանք նման «աղտոտված» միջավայրում անելիք չունեն:

Սակայն ընտրությունից ընտրություն շողոքորթել հասարակությանը, ընկնել մարդկանց դռները, աղերսել ու խնդրել յուրաքանչյուր ձայնի համար, պաթոսով հայտարարել, որ ինչ անում եմ, ձեր համար եմ անում և տառացիորեն հաջորդ օրը հանրությանը անվանել ծախված...այ դա արդեն մեծագույն անբարոյականություն է:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս
Թուրքիայի արտգործնախարարը հերքել է S-400-ները Ադրբեջանում տեղակայելու մասին լուրերը Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Դավիթ Սանասարյանն իր հետ կապված քրեական գործի վերաբերյալ կխոսի նախաքննության ավարտին Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից Ժոնաթան Լաքոտ․ Ապրիլ 24, հիշատակման օր, Արարատ լետ ԱԳՆ. Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է 1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Մոլեռանդները 20-րդ դարասկզբին չխնայեցին անգամ հայ մարզիկներին Ծիծեռնակաբերդի տարածքում ողջ օրը կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության տաղավարը Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ. Արցախի նախագահի ուղերձը «Փաստ». Իշխանության «սորոսական» թևը պատրաստվում է վրեժ լուծել «Հրապարակ». «Իմ անմիջական ղեկավարը վարչապետն է» «Ժամանակ». Տեսչություններին հրահանգված է ոչ ֆորմալ հարաբերություններ ունենալ միայն փորձված հարկատուների հետ «Հրապարակ». Թագուհի Ղազարյանի ուսման վարձը վճարել է Արշալույս գյուղի գյուղապետը «Ժամանակ». Փաշինյան-Ծառուկյան հակասություններն ավելի են խորանում Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների առջև. ՀՀ նախագահի ուղերձը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 24 Ստամբուլում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներ կկազմակերպվեն Հայաստանն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը. ՀՀ ԱԳՆ Ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ Ղազինյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Հնարք է պատասխանատվությունից խուսափելու Ռուսաստանի դեսպանը խոսել է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին Հայաստանում ՌԴ դեսպանը հայ-ռուսական հարաբերությունները դրական է գնահատում Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կանդելակի․ Զելենսկին, ինչպես Փաշինյանը, նոր պետք է հասկանա կառավարման բարդությունն ու ծավալը Ազգային ժողովի բակում հիմնվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի ՀՀ նախագահը ստորագրել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների՝ մեծ աղմուկ հանած օրենքը Ես նեղը չեմ ընկել, չեմ ընկնում, չեմ ընկնելու. Հայկ Մարությանը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավարին Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է» Այսօր տեղի կունենա Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը Մոսկվա-Երևան ինքնաթիռի ուղևոր է մահացել Բակո Սահակյանը մասնակցել է ՀԱՊՀ-ի կողմից Արցախում գորշ ածխի և պոլիմերային մնացուկների՝ ածխաջրածինների փոխարկման թեմայով շնորհանդեսին ԱԺ-ն ընդունեց հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու նախագիծը ԱԺ-ն կողմ քվեարկեց ԵԱՏՄ անդամ երկրների և Չինաստանի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրին ԱԺ-ն ընդունեց ՏՏ ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծը Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է Հայաստանի ռուսական ավիաբազան կվերազինեն Սու-30ՍՄ կործանիչներով. աղբյուր ԱՄՆ-ն կչեղարկի Թուրքիային տված իրանական նավթի ներկրման ժամանակավոր արտոնությունը Ահաբեկչությունից հետո տուրիստները զանգվածաբար լքում են Շրի Լանկան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan