Վրաստանի վարչապետին դուր չի եկել նախագահի ելույթը խորհրդարանում

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ խորհրդարանում հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի ելույթը բավակնաչոփ խորը եւ անկողմնակալ չէր:

Մարգվելաշվիլին երկրի խորհրդարաննում իր տարեկան ելույթն սկսել է «Վրացական-երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության քննադատությամբ: Նախագահն իր դժգոհությունը հիմնականում արտահայտել է դատական համակարգի եւ ուղղակի նախագահական ընտրությունները լուծարելու մեծամասնության նախաձեռնության կապակցությամբ:

«Դա նախագահի տարեկան ավանդական ելույթն էր, որտեղ նա ներկայացրեց ընթացիկ իրադարձությունների իր տեսլականը: Կարող եմ ասել, որ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են, օրինակ, դատական համակարգը, տնտեսական բարեփոխումը եւ ժողովրդավարական ինստիտուտների միավորումը, ոչ միայն մեր կարծիքով, այլեւ միջազգային հանրակցությունում մեր բարեկամների կարծիքով՝ էական առաջընթաց կա: Ես կցանկանայի, որ նախագահի ելույթը լիներ ավելի ընդգրկուն, ավելի խորը եւ ավելի անաչառ»,-ասել է Կվիրիկաշվիլին լրագրողներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում