Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
11/04/2017 15:50
Նմանատիպ
Վրաստանի արտաքին գործերի նախագահ Միխեիլ Ջանելիձեն` ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ուղեկցությամբ ապրիլի 11-ին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ջանելիձեն ծաղկեպսակ դրեց հուշահամալիրում, նաև ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ` հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը Վրաստանի արտգործնախարարին ներկայացրեց հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում