Սուխում Լավրովի այցը Վրաստանում որակել են ոտնձգություն երկրի ինքնիշխանության դեմ

Սուխում Լավրովի այցը Վրաստանում որակել են ոտնձգություն երկրի ինքնիշխանության դեմ

Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Ջալաղանիան հայտարարել է, որ Աբխազիա Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը «երկրի ինքնիշխանության դեմ ոտնձգության հերթական փորձն է»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին հայտնել է ՏԱՍՍ-ը:

Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Ջալաղանիան նաեւ նշել է, որ Սուխում Լավրովի ժամանումը խոսում է «միջազգային սկզբունքների ու օրենքների անտեսման» մասին:

Բացի այդ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարություն է զետեղել իր կայքում, որում կոչ է արել Ռուսաստանին` դադարեցնել սադրիչ գործողությունների պրակտիկան: Փաստաթղթում նաեւ նշվում է, որ «Վրաստանի պետական սահմանի խախտմամբ Աբխազիայի տարածաշրջան Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ժամանումը եւ Սուխումում Ռուսմաստանի դիվանագիտական ներկայացուցչության նոր շենքի բացումը կոպտորեն խախտում է պետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգման սկզբունքը»:

Ապրիլի 18-ին Լավրովն աշխատանքային այցով ժամանելու է Սուխում եւ մասնակցելու է Աբխազիայում Ռուսաստանի դեսպանության շենքերի նոր համալիրի հանդիսավոր բացմանը: ՌԴ ԱԳ նախարարի աշխատանքային այցը Աբխազիա կետեւի երկու օր: Ապրիլի 19-ին պլանավորված են Լավրովի բանակցությունները Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի, Ժողովրդական ժողովի խոսնակ Վալերի Կվարչիայի եւ հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում