AM | RU
USD
EUR
RUB

Արցախյան ազատամարտ. Պատմում է Գագիկ Ավշառյանը

 

Voskanapat.info լրատվական֊վերլուծական կայքն ու Times.am գործակալությունը ընթերցողների ուշադրությանն են ներկայացնում Արցախյան ազատամարտին վերաբերող պատմությունների և հարցազրույցների շարք։ Նոր խորագրի հիմնական նպատակն ընթերցողների լայն շրջանակին մեր հերոսների հետ ծանոթացնելն է։ Կփորձենք բացահայտել հետաքրքիր և ձեր ուշադրությանը ներկայացնել հերոսամարտի ամենահետաքրքիր պատմություններն ու դիպվածները։

Եվ այսպես, պատմում է Գագիկ Ավշառյանը:

Շուշիի ռազմագործողությանը գնում էինք ինչպես հարսանիքի: Մենք համոզված էինք, որ Շուշիի ազատագրմամբ վերջանալու էր էս ամեն ինչը: Սովորական, քաղաքի տղաներ էինք, շատերին էլ, որ Բաքվից կամ Սումգայիթից էին եկել, չէինք էլ ճանաչում: Ոչ մեկս զինվորական չէր, ուսադիր կրող չկար, բայց մեր ինքնակազմակերպվածությանը աշխարհի լավագույն բանակները կարող էին նախանձել:

Պարապմունքներ էինք անցկացնում: Գնում էինք Նորագյուղի բարձունքը գրավելու փորձ անում, կրակում, որպեսզի և միասին գործել սովորենք, և արկի պայթյունին, տանկի դղդրդոցին ընտելանանք, որպեսզի ֆիզիկական վիճակներս լավ պահենք: Մեր զորամասում, որը Խոջալույում էր տեղակայված, մի տեսամագնիտոֆոն կար: Ապրիլ ամսից մինչև մայիս «Մուսա լեռան քառասուն օրը» ֆիլմը, հանգստի ժամերին, որ սուտ չլինի, մի տաս անգամ նայել ենք: Հիմա, երբ արդեն մասնագիտական տերմիններով մեկնաբանենք, պիտի ասենք, որ մեր բարոյահոգեբանական վիճակն ենք բերել հասցրել գագաթնակետին, որ ֆիզկական վիճակներս ենք կարգի բերել և այսպես շարունակ: Բայց այն ժամանակ այդ ամենն արել ենք ինքնաբերաբար, առանց որևէ խորհրդի կամ ցուցումի:

Շուշիի ռազմագործողությունից առաջ մի խոզ մորթեցինք: Բոլորս, ում անունը կար ցուցակում, հավաքվեցինք ու մի լավ քեֆ արեցինք: Մայիսի 7-ի երեկոյան էր: Արդեն գիշերվա ժամը 2-ին շարժվեցինք դեպի Շուշի: Ես իմ տանկով ճանապարհով էի բարձրանում, Մխոն` Մխիթարը, զույգ եղբայրս, Դաշուշենից էր գալիս: Մինչև մենք կբարձրանայինք, Մխոն ձախից` Դաշուշենից, ոչնչացրեց մեզ վրա աշխատող չորս թե հինգ հրանոթները: Հետևակը, որ չորրորդ վաշտի երկրորդ դասակն էր՝ Սամվել Կարապետյանի հրամանատարությամբ, գնում էր, հետևից` տեխնիկան: Ասֆալտով բարձրացանք այնքան, մինչև որ դեմ առանք ճանապարհը փակած քարակույտերի: Առջևում երեք հեռուստաաշտարակներն էին, պիտի դրանց տակ հավաքվեինք: Չկարողացանք քարակույտն անցնել, կանգ առանք: Մեր տանկն էր ու երկու ՀՄՄ: Այդ ժամանակ ճանապարի շրջադարձերից թշնամու մի տանկ դուրս եկավ: Կրակեցինք ու, թեկուզ մեր արկերը հակատանկային չէին, տանկը վնասվեց և հռնդալով հեռացավ: Հետագա մարտի ընթացքում այդ տանկին այլևս չանդիպեցինք: Այդ ընթացքում մի հատ էլ ԲՏՌ եկավ: Կրակեցինք` վարդի նման բացվեց-վառվեց: Միջի մարդիկ օդը թռան` պատառ-պատառ լինելով: Նույն պահին մի ՀՀՄ էլ մեր ջոկատի Միշիկը նռնականետով ոչնչացրեց: Իրավիճակը մենք էինք վերահսկում ու մեր տրամադրությունն ու ոգին սահմաններ չէին ճանաչում: Մարտը թեժ էր, բայց ամեն ինչ ավելի քան հաջող էր գնում: Մեր տեխնիկան չէր կարողանում առաջ գնալ: Առջևը փակ էր քարերով, աջից ձորն էր, ձախից` սարը: Մեզնից 100-150մ ներքև սալաքարեր կային: Թեկուզ ասում են, որ տանկը 30 աստիճանից բարձր չի բարձրանում, բայց այնտեղով, որտեղով մենք բարձրացանք, հաստատ մի 40 աստիճան կար: Եկանք հասանք երեք աշտարակների մոտ, ճիշտ մեր խփած ԲՏՌ-ի մոտ: Արդեն հետևակն էլ էր հասել այդտեղ: Դա մեր ուժերի հանդիպման պայմանական վայրն էր: Այդ տեղանքում նույնպես մարտեր եղան: Մեր վաշտի հարամանատար Գագիկ Սարգսյանը վիրավորվել էր, նրան հանեցին ու հրամանատարությունն իր վրա վեցրեց Սամվել Կարապետյանը:

Ու այդտեղից սկսեցինք առաջ գնալ: Հետևակի հետ շղթա կազմած դեպի բերդաքաղաքն էինք բարձրանում: Այդտեղ մեր դեմ մի ՀՄՄ ելավ: Մենք իրեն էինք կրակում, ինքը` մեզ: Դե, մայիս էր, ծառերը քիչ-քիչ կանաչել, տեսադաշտը փակել էին: Հետո էլի մի տանկ եկավ: Մենք չէինք էլ նկատել: Մեր հետևից եկող ՀՄՄ-ի անձնակազմը` Մարտիկ ՀԱյրապետյանն էր նկատել, մեզ ասել: Բայց այդ ժամանակ լուր եղավ, թե մեր տանկը մտել է Շուշի ու, ամենայն հավանականությամբ, դա հենց մեր տանկն է, որ կա: Չէ որ Սամվել Բաբայանի խումբը գնացել էր` Շուշիի հետևի կողմից բերդաքաղաքը մտնելու: 

Մի հատ ԲՌԴՄ էլ հայտնվեց, խփեցինք` մնաց ձորից կախված: Այնուհետև Շտապ օգնության մեքենա ու մեկ այլ ՀՄՄ էլ նույն ճակատագրին արժանացան: Բայց տանկին ոչ կրակում էինք, ոչ էլ զգուշանում նրանից: Կարծում էինք՝ մերոնք են: Մարտը վերջացած, վճռված էր թվում: Արդեն տեղանքն էինք մաքրում:

Կողքից արդեն նկատել էին, որ այդ տանկը թշնամու տանկն է, մեզ սկսեցին զգուշացնել այդ մասին: Հրամանատարական խցիկից նայեցի ու տեսա տանկը մի 300մ վրա կանգնած: Ճիշտ է, կարծում էինք մերն է, բայց թնդանոթը դեպի մեզ էր արել: Ուշադիր նայեցի ու տեսա, որ B սերիայի տանկ է, իսկ մեր զինանոցում տանկերը միայն A սերիայի էին: Շահենին ասացի` կրակիր, Շահեն, մերը չի: Շահենը կրակեց: Նույն վայրկյանին թուրքի տանկն էլ կրակեց: Մենք նրա աջ կողքին կպանք, պայթյուն եղավ, բայց, դե, բեկորային արկ էր, ինչ պիտի աներ: Իրենց կրակոցը մեր տանկի մեխանիկի տեսասարքին կպավ: Աշոտն ասաց` տեսադաշտս մթնեց, բան չեմ տեսնում: Երկրորդ կրակոցն արդեն թեպետ ծխի ամպի մեջ էր եղել, բայց կպավ Շահենի նշանոցին: Արդեն Շահենի տեսադաշտն էլ էր փակ: Շահենին ասացի` դուրս արի, ես ու Աշոտը տեսնենք ինչ ենք անում: Աշոտն էլ թե` տանկը քշում եմ նրանց վրա, ձորը գցեմ: Առջևում ընդամենը 300մ էր: Որոշեցի, որ բոլորս էլ պիտի դուրս գանք, որովհետև երրորդ կրակոցից հետո արդեն ոչ մեկս ողջ չի մնալու: Էլ չեմ ասում, որ մեր տանկն արդեն վառվում էր, մենք էլ ծխի մեջ կորել էինք: Իրար դեմ դիմաց էինք, ես աջ կողմում էի, Շահենը` ձախ, Աշոտն էլ՝ ներքևում: Ես շրջվեցի, որ խցիկից դուրս նայեմ, տեղանքում կողմնորոշվեմ, ուղղություն տամ, տանկը հետ քշենք, շրջադարձն անցնենք ու կանգնենք: Ճիշտ է, էդ տանկից բացի մեզ վրա գնդացիր էլ էր աշխատում, բայց, դե, ուրիշ ելք չկար: Այդ վայրկյանին թնդաց երրորդ կրակոցը: Կրակոցի ալիքն ինձ օդ բարձրացրեց ու ես ընկա` անգիտակից, վիրավոր ու այրված: Երբ աչքերս բացեցի` տեսա Աշոտին, որ դուրս էր գալիս տանկից: Մենք չգիտեինք, որ Շահենը մնացել է տանկի ներսում: Չէ որ ես դուրս գալու հրաման էի տվել: Հետո հասկացանք, որ երրորդ կրակոցը Շահենին տեղնուտեղը խոցել էր: Տանկից արդեն կրակ էր բարձրանում:

Աշոտին տեսնելով` փորձեցի վեր կենալ, ընդառաջ գնալ նրան: Բայց այդ պահին գնդացիրը սկսեց աշխատել: Աշոտն ընկավ գնդացրի կրակից: Մարտիկը վզիցս բռնեց, գցեց գետնին: Էս տանկը մի երկու արկ էլ կրակեց, թողեց-գնաց: Այդ ընթացքում մեր տանկի աշտարակն արդեն մի կողմ էր ընկել: Աշոտը մնացել էր մեր տանկի հետևում, մի 30մ վրա: Տղաներն ինչքան ուզում էին մոտենալ հանել, էն տանկից չէին թողնում: Հետո արդեն ուղաթիռը եկավ: Այդտեղ նորից Աշոտին գնդակ դիպավ: Ուղաթիռից թաքնվելու հնար էլ չունեի, ոչ քայլել էի կարող, ոչ էլ սողալ: Կողքս մի ստվարաթուղթ կար, պառկած տեղս քաշեցի դեմքիս, մնացի:

Կեսօրն անցել էր, ժամը 1:30: Մարտը դադարեց: Այս ու այնտեղ դեռևս կրակոցներ էին հնչում, բայց դա արդեն մարտ չէր: Իջանք քաղաք:

Հաջորդ օրը եկա, որ բարձրանամ Շուշի, չկարողացա: Տանկի կողքից չկարողացա քայլ անել: Այդպես մի շաբաթ շարունակ, գալիս էի, մնում տանկիս մոտ շվար-կանգնած:
Մեր տղաները Աշոտի հուղարկավորությանն էին մասնակցում, Ստեփանակերտում էր, իսկ ես գնացի Շահենի թաղմանը` Խաչմաչ գյուղ:

Եկեք չփորձեմ նկարագրել իմ ապրումները, միևնույն է, չեմ կարողանա: Աշխարհի ոչ մի լեզվում չկան համապատասխան բառեր: Միայն գիտեմ, որ փակվել էի տանը, ոչ մեկին չէի ուզում տեսնել: Նույնիսկ Շուշիի ազատագրման բերկրանքը չկարողացա վայելել: Մինչև հիմա ականջիս հնչում է Ուրալի ձայնը, որ տագնապով բոլորիս մարտի էր կոչում: Առանց իմ տղաների ահավոր դժվար էր նորից մտնել պատերազմի հորձանուտ: Բայց, դե, ինչ պիտի անեի, ինչ կարող էի…

Նորից պատերազմ մտա, նոր անձնակազմով ու նոր տանկով: Երբ հետ եմ նայում, աչքերիս առջև հառնում է զինվորականի մի ողջ կյանք` լի հաղթանակներով ու դառնություններով: Անսփոփ կարոտ ու չսպիացող վերք կա իմ անցյալում։ Բայց, գիտեք, զարմանալին այն է, որ այնտեղ նաև ուրախության պատառիկներ կան: Կան անմոռանալի, երջանիկ պահեր, որոնք ապրեցնում են մեզ: Երբ նստում ենք սեղանի շուրջն ու հիշում պատերազմը, կողմնակի մեկը կարող է մեզ խելագարի տեղ դնել, ասել, թե մենք ինչպես ենք կարողանում ծիծաղով հիշել պատերազմը: Բայց, դե, ինչ անենք, լացե՞նք:

Օտարը չի հասկանա մեզ: Մեր ժողովուրդն ուրիշ է: Հիմա, երբ աշխարհի որևէ կետում մի փոքր պատերազմ է լինում, մեկ էլ տեսար` մարդիկ հավաքված գնում են: Թե ու՞ր են գնում, ինչի՞ են գնում, չես հասկանում: Իսկ մեզ մո՞տ: Ամիսներով ռմբակոծում էին քաղաքը: Մարդիկ ամաչում էին գնալ նկուղում քնել: Ցերեկը գնում էին, բայց գիշերը բարձրանում էին իրենց տեղաշորում պառկում-քնում: Էս ժողովուրդը ո՞նց կարա պարտվի:
Չէ, մենք պետք է ապրենք, պետք է ուրախ ու հպարտ ապրենք, հային վայել կյանքով ապրենք:

Գրի առավ Յուլիա ՎԱՆՅԱՆԸ

Լրահոս
Ինչ դարձրիր դու մեզ, ինչի վերածեցիր մեր Հայրենիքը․ Էդգար Ղազարյանը՝ Փաշինյանին Պելեն արձագանքել է Մարադոնայի մահվան լուրին ՄԻՊ-ի նկատմամբ վերջին հարձակումները համակարգվում են պաշտոնատար անձանց կողմից. Թաթոյան Փաշինյանի կառավարման տարիներին ՀՀ-ն միջազգային սուբյեկտից վերածվել է միջազգային օբյեկտի. Գոհար Մելոյան Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը Դատավոր Ֆարխոյանը վերջացած մարդ է, որովհետև դավաճանի քաղաքական հրահանգները դակելով՝ նպաստել է հայրենիքի հանձնմանը Ֆրանսիան Թուրքիայից պահանջել է սիրիացի վարձկաններին դուրս բերել Լեռնային Ղարաբաղից Որոշակի մտասևեռվածություն կա իմ անձի հետ կապված, որ ուղղորդվում է իշխանության վերնախավից. Արա Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չպահանջելով՝ մենք համակերպվում ենք, որ Ադրբեջանն իր կոշիկները մեր մեջքին սրբի․ Սարհատ Պետրոսյան Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը հրավիրվել են ՀՔԾ Ֆիննախում 73 մլն 105 հազար դրամ պարգևավճար են ստացել պատերազմի թեժ օրերին «Անիրավ դատավոր». Կարեն Ֆարխոյան «Իմ նկատմամբ սադրանք է եղել. Նիկոլ Փաշինյանի կողմից խնդիր է դրված ցանկացած գնով իշխանությունը պահել». Ավետիք Իշխանյան Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը հացադուլ է հայտարարել Իշխանությունը պատերազմի պարտությունից դասեր չի քաղել, շարունակում է ներքաղաքական «բազառները». Անի Սամսոնյան 2008-ին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը միացել է հացադուլին․ Գեղամ Մանուկյան Եթե ԱԱԾ-ն սատանա գտնելու փոխարեն «Բայրաքթարների» կիրառման մասին տեղեկություններ հավաքեր, այս արհավիրքը չէր լինի. Արթուր Վանեցյան Տիգրան Ավինյանի մակարդակով Հայաստանը ռեգուլյար ապտակում էր Չինաստանին. Հրանտ Բագրատյան Ռուս ռազմական բժիշկները մեկնել են ԼՂ. ՌԴ ՊՆ Ադրբեջանի ԶՈւ պաշտոնյաները հայ զինծառայողների նկատմամբ իրականացրել են ծանրագույն հանցագործություններ Բերման էր ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ՀՀ ԳԱԱ նախագահությունը պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը Խոշոր թուրքական ռազմական շարասյունը մուտք է գործել Սիրիայի հյուսիս-արևմուտք. Al Masdar News Արթուր Վանեցյանն այցելել է Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ անողներին. ՈՒՂԻՂ Սփյուռքի 20-ից ավելի կառույցներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ՌԴ-ում կանխվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծրագրած ահաբեկչություններ (տեսանյութ) Գյանջայի հօդս չցնդած օդանավակայանը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1563 դեպք Հեռացող նախարարների փոխարեն նոր նախարարներ նշանակվում են միայն այդ աթոռները դատարկ չթողնելու համար․ Մարինե Սուքիասյան Ռուս խաղաղապահները ԼՂ-ում Լաչինի միջանցքի երկայնքով ապահովում են քաղաքացիական տրանսպորտի անվտանգ շարժը. ՌԴ ՊՆ (տեսանյութ) Գեղամ Մանուկյանը և Կիմ Բալայանը շարունակում են հացադուլ անել՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական Նոյեմբերի 25-ին Քարվաճառի շրջանն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանին (տեսանյութեր) «Ժողովուրդ». «Իմ քայլի» երեկվա նիստում քննարկվել է երկրում ռազմական դրության հարցը․ մանրամասներ «Հրապարակ». Սյունիքի սահմանի երկարությունը 60-70 կիլոմետրով ավելացել է «Հրապարակ». Արցախում ինֆորմացիոն բլոկադա է «Հրապարակ». ՊԵԿ-ում որոշվել է պարգևավճարներ տալ, որ մտքներով չանցնի դուրս գալ փողոց ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 25 Արցախցի մեր հայրենակիցները միայնակ ու անտեր վիճակում հայտնվել են ադրբեջանցիների դեմ, մենք պետություն ունե՞նք․ Թագուհի Թովմասյան Հայկական զինվորական վերջին ստորաբաժանումները հեռանում են Քարվաճառի շրջանից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan