Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց Եվրոպայի լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքներով ճանաչվեց Եվրոպայի լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Մխիթարյանը քվեարկության արդյունք ներով ստացել է ձայների 42 տոկոսը, Պոլ Պոգբան՝ 34, Անդեր Էրերան՝ 11, Մարուան Ֆելաինին՝ 10, Մատեո Դարմիանը՝ 4% տոկոսը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Եվրոպայի լիգայի եզրափակչում 2:0 հաշվով առավելության էր հասել Ամստերդամի «Այաքս»-ի նկատմամբ: «Մանկունիանցիներ»-ի կազմում երկրորդ գնդակը գեղեցիկ գոլով հեղինակել էր Հենրիխ Մխիթարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում