AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի

 

«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ-Մելիք Շահնազարյանի բացառիկ հարցազրույցը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

«Նովոստի–Արմենիա» - Ադրբեջանում վերջին շրջանում բուռն գործընթացներ են տեղի ունենում։ Կարծես՝ այնտեղ լուրջ խնդիրներ են առաջացել թե՛ քաղաքական, թե՛ ռազմական և թե՛ սոցիալ-տնտեսական ոլորտներում։ Ի՞նչ սպասել Ադրբեջանից, ի՞նչ նոր զարգացումներ եք ակնկալում։

Հ.Մելիք–Շահնազարյան - Կարծում եմ, այս ամենը մեկ բացատրություն ունի՝ Ադրբեջանի իշխանություններն այլևս չեն կարող քողարկել երկրի ներսում առաջացած խնդիրները։ Այսինքն, մենք այսօր գործ ունենք ոչ թե նոր խնդիրների, այլ դրանց առավել ընդգրկուն և ծավալուն դառնալու փաստի հետ։ Այո, Ադրբեջանում միշտ էլ եղել է ներքին լարվածություն։ Ընդ որում՝ դա արտահայտվել է տարբեր մակարդակներում՝ սկսած ազգամիջյան հակամարտություններից, վերջացնելով տարբեր աստիճանի մանր չինովնիկների հավակնություններով։ Այդ խնդիրներն ամենատարբեր ճանապարհներով մշտապես կոծկվել են հանրությունից։ Ալիևների կլանը մեթոդների ընտրության հարցում երբեք սահմանափակումներ չի ունեցել։ Պետք է եղել՝ վերացրել են քաղաքական ընդդիմախոսներին, կամ աքսորել, կամ ձերբակալել… Մանր հարցերը տեղեկատվական հոսքերի համապատասխան կառավարման միջոցով են լուծվել, մեծ խնդիրների պարագայում՝ սահմանում են իրավիճակ սրել, անգամ պատերազմ սկսելու փորձ կատարել։ Մի խոսքով, Ալիևի վարչակազմն ամեն ինչ արել է` Ադրբեջանում իրավիճակն իր հսկողության տակ պահելու համար։ Հիմա էլ նույնը։ Պարզապես վերոնշյալ խնդիրների քանակն է աճել, ինչի արդյունքում այլևս հնարավոր չէ ամեն ինչ կոծկել։ Շուտով ավելի վատ կլինի. նրանք այլևս չեն հասցնի ոչ միայն կոծկել, այլև լուծումներ գտնել դրանց համար։ Այդ իսկ պատճառով, կանխատեսումներս Ադրբեջանի հարցում միայն լավատեսական են։ Իհարկե՝ մեզ համար։ Ճգնաժամն այնտեղ հետզհետե խորանում է, և աստիճանաբար ի հայտ են գալիս ադրբեջանական պետական ապարատի կաթվածահար լինելու մասին նոր փաստեր։

«Նովոստի–Արմենիա» - Այնուամենայնիվ, եկեք մի քիչ ավելի մանրամասնենք խոսքը։ Դուք ասացիք, որ Ադրբեջանում տարբեր մակարդակներում միշտ լարվածություն է եղել։ Կարո՞ղ եք ասել, թե կոնկրետ մեր օրերում դա ինչպե՞ս է արտահայտվում։

Հ.Մելիք–Շահնազարյան - Այդ պարագայում սկսենք թերևս ամենակարևորից՝ իշխանության համար Ադրբեջանում գործող կլանների պայքարից։ Գիտեք, որ վերջերս Իլհամ Ալիևն իր տիկնոջը, որը Փաշաևների կլանի ներկայացուցիչն է իշխանական համակարգում, նշանակեց Ադրբեջանի առաջին փոխնախագահ։ Երկրորդ փոխնախագահ կնշանակվի Նախիջևանի ինքնավար հանրապետության մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալիբովը, ով նախիջևանյան կլանի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկն է։ Երկու այս կլանների հարատև պայքարը ժամանակին դադարեցվել էր Իլհամի և Մեհրիբանի ամուսնությամբ։ Քաղաքական այդ համաձայնությունը, որից տարիներ շարունակ օգտվել են թե՛ Փաշաևները, թե՛ նախիջևանցիները, կարծես, հետզհետե սպառում է իրեն։ Փաշաևները տեսնում են Ալիևի կլանի թուլացումը, դրա առջև ծառացած խնդիրների քանակն ու բնույթը և հասկանում, որ դեպքերի նման զարգացումը դժվար կացության առջև կկանգնեցնի նաև իրենց։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանի երկու ամենաազդեցիկ կլանների միջև նոր մրցակցություն է սկսվել, որը դեռևս արտահայտվում է երկրորդ էշելոնի գործիչների մակարդակում, բայց ակնհայտ է, որ կոնֆլիկտը զարգանալու մեծ ներուժ ունի։

Մեր օրերի համար շատ արդիական են նաև Ադրբեջանի զինված ուժերի ներքին տարաձայնությունները։ Այստեղ գլխավոր գործող անձինք պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադըկովն են։ Մեկը` Ալիևի, երկրորդը՝ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության դրածոն։ Մարդիկ, ովքեր ամիսներ շարունակ իրար «միս են կրծում», իսկ բոլորովին վերջերս էլ անցել են մրցակցի կողմնակիցներին չեզոքացնելու մարտավարության։ Մե՛կ մարդկանց են ձերբակալում, հետո սպանում՝ մեղադրելով հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ, մե՛կ համացանցում տեղադրում բարձրաստիճան սպաների։ Սրանք, մեղմ ասած, 18+ ոճի տեսանյութեր են։ Հիրավի, այս երկուսը ոչ մի բանի առջև կանգ չեն առնում` միմյանց ոչնչացնելու համար։

Նույնը կարելի է ասել նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների մասին։ Այստեղ էլ պայքարը Ադրբեջանի նորաստեղծ պետանվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիևի և Ազգային անվտանգության նախկին նախարարության վերնախավի միջև է։ Ինչպես և զինված ուժերի պարագայում, այստեղ էլ կողմերը զերծ չեն մնում ամենակեղտոտ տեխնոլոգիաների կիրառությունից։ Արդյունքում, արդեն քանի ամիս է` ողջ Ադրբեջանը, ինչու՞ ոչ՝ նաև մենք, համացանցում հետաքրքիր տեսանյութեր ենք դիտում ադրբեջանցի դիվանագետների և այլ գործիչների մասնակցությամբ։

Մի խոսքով, ամեն բան իրար է խառնվել Ադրբեջանում, ինչը չի կարող չուրախացնել մեզ։ Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ Ադրբեջանի հետ կապված մեր խնդիրներն ինքնաբերաբար կլուծվեն։ Ո՛չ։ Աշխատել է պետք։ Ջանասիրաբար աշխատել։

«Նովոստի–Արմենիա» - Այս ամենին վերջերս գումարվել է նաև, այսպես կոչված, «խաղաղության պլատֆորմի» քայքայման գործընթացը։ Բաքու փախած հայազգի դերակատարները հերթով սկսել են այդ ծրագրի բուն էությունը բացահայտող հայտարարություններով հանդես գալ։ Ի՞նչ վտանգներ է պարունակում այս գործընթացն Ադրբեջանի համար։

Հ.Մելիք–Շահնազարյան - Այո, միանգամայն ճիշտ եք՝ Բաքվի սնած և աճեցրած ևս մեկ ծրագիր Վերին Երուսաղեմ համբառնեց։ Ընդ որում, կրկին ի ցույց դնելով Ադրբեջանի հատուկ ծառայությունների ոչ պրոֆեսիոնալ, անգամ` պրիմիտիվ գործունեությունը։ Ամեն ինչն է այդ պետությունում հիմնված ստի և կեղծիքի վրա։ Եվ հիմա այն, ինչն ակնհայտ էր հայերիս ու Ալիևի գործելաոճի գիտակների համար, պարզ դարձավ նաև միջազգային տարբեր կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների համար։ Համենայն դեպս՝ վերջիններս զրկվեցին այդ «պլատֆորմը» շահարկելու, դրա միջոցով Ալիևին գովաբանելու վերջին հնարավորություններից։ Դա կարևոր է։ Իսկ մենք ավելի լավ պատկերացում կազմեցինք թշնամու ճամբարում տիրող իրավիճակի, նրանց պրոֆեսիոնալիզմի ու մասնագիտական պիտանելիության մասին։

Ի դեպ, նշեմ, որ ոչ մի վարկյան չէի կասկածում, այսպես կոչված, «խաղաղության պլատֆորմի» այդ ճակատագրի մասին։ Սա պաշտոնական Բաքվի քարոզչամեքենայի առաջին տապալումը չէր։ Մինչ այդ շատ ուրիշ թեզեր էլ էին մշակվել Ալիևի վարչակազմում, որոնք հերթով հօդս ցնդեցին։ Ինչպես օրինակ, այն միտքը, թե Ադրբեջանը շատ հզոր է և ամեն վարկյան կարող է ռազմական ճանապարհով ղարաբաղյան հարցը հօգուտ իրեն լուծել։ Այնպես որ, ամեն ինչ կանխատեսելի էր։

«Նովոստի–Արմենիա» - Այդ դեպքում թույլ տվեք, այնուամենայնիվ, վերադառնալ առաջին հարցադրմանս։ Ի՞նչ սպասել Ադրբեջանից։ Ինչպե՞ս նրանք կփորձեն հաղթահարել այդ ճգնաժամը։

Հ.Մելիք–Շահնազարյան - Թե ինչպես կփորձեն դուրս գալ այդ իրավիճակից, իրենց խնդիրն է։ Բայց մտահոգվելու կարիք իսկապես կա՝ որքան դժվարանում են Ադրբեջանի գործերը, այնքան անկանխատեսելի է դառնում Ալիևի իշխանություները։ Դրա համար Ադրբեջանից միշտ պետք է սպասել վատագույնը։ Չհուսալ, թե, օրինակ, պատերազմ սկսելու և հաջողության հասնելու ռեսուրս չունեն, որն իրապես այդպես է։ Պետք է պատրաստ լինել ամեն ստորության։ Միայն այդ պարագայում կարող ենք քիչ թե շատ վստահ լինել կայունության և խաղաղության գոնե թե այս մակարդակի համար։ Ցավոք, վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Ալիևի ախորժակը զսպելու քաղաքական մեխանիզմներ գրեթե չկան։ Ուրեմն պետք է լինել ուժեղ և, ստիպել հակառակ կողմին հետ կանգնել մեր միջոցով իրենց խնդիրները քողարկելու մարտավարությունից։

Լրահոս
Ամեն մեկն իր ոլորտում սկսում է հիասթափվել. հոգեբան Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ-ն հաստատում է Հայաստանի հետ իրավիճակն այլ է, այն մեր ռազմավարական գործընկերն է․ Սերգեյ Լավրով Ողբերգական վթար՝ ՌԴ-ում. կրկին հայեր են մահացել Լավրովը նշել է վրացական թռիչքների արգելքը վերացնելու պայմանները Արծրուն Հովհաննիսյան․ Կրակոցներից տուժել են Ելփի գյուղի տները Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի Թրամփն արգելել է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ Վարչապետն Արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակել Վահե Հակոբյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու Ավինյանի, Միրզոյանի ու Մնացականյանի ԱՄՆ այցերից ակնկալիքներն առանձնապես մեծ չեն. Հասմիկ Վարդանյան Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է. Մայր Թատրոն «Հրապարակ». ԼՀԿ-ում լուրջ տարաձայնություննե՞ր կան «Ժամանակ». Ռուստամ Բադասյանը վախենում է, որ իր շքեղ տունը հանրային քննարկման առարկա կդառնա «Փաստ». Սևանից այս տարի ևս ջրառ կատարելու քաղաքական որոշում կա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 17 Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ C-400-ները սպառնալիք չեն ՆԱՏՕ-ի համար Իշխանություն, որի հետ չի կարելի պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն վճռաբեկ բողոք է ներկայացնել քրգործի վարույթը կասեցնելու որոշման բեկանման դեմ Թուրքիան արձագանքել է իր դեմ կիրառվելիք ԵՄ-ի՝ պատժամիջոցների որոշմանը Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում Քաղցրաշենցիները նստացույց են անում կառավարության շենքի դիմաց. «Էսի պալիցեյսկի ուչաստըկ ա» Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստիների են առևանգել Ամոթ է, սա իշխանությա՞ն, թե՞ ոհմակի մոտեցում է Իրանի գործարքին այլընտրանք չկա, պահպանեք այն․ Մոգերինի Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ Հակառակորդի կրակոցի հետևանքով Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել (Տեսանյութ) Ֆիքսում եմ, որ արգելակներ չունեք՝ ոչ բարոյական, ոչ էլ իրավական Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին և լուրջ վերաբերմունք ցուցաբերի. Արցախի ԱԺ փոխնախագահ Իրանի ԱԳ նախարարը կարծում է, որ Թրամփը պատերազմ չի ցանկանում հանրապետության դեմ ԵՄ-ն կասեցնում է Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսությունը Կիպրոսի ճգնաժամի պատճառով «Հրապարակ». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հարսանիքի քավոր «Ժամանակ». Նոր իրավիճակ՝ Վենետիկի հանձնաժողովի շուրջ «168 ժամ». Սոցապի պաշտոնյան նոր սկանդալ է սարքել «Փաստ». Երեք մարզպետ կտեղափոխվի այլ աշխատանքի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 16 Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն տալու է կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին Աշխատանքից ազատվել է անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետը Ազատություն հանուն ինչի՞
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan