AM | RU
USD
EUR
RUB

Հեռավորության վրա երեխայի լացը լսելի դարձնող և սարքավորումները կառավարող Moon-ը

 

Երկու տարի առաջ Moon-ն ընդամենը գաղափար էր, այսօր արդեն` պատենտավորված, 10 սմ տրամագծով փոքրիկ սարք, որին կարելի է վստահել տան անվտանգությունը և հանգիստ գնալ աշխատանքի կամ քաղաքից դուրս: Դրա համար ընդամենը պետք է տեսանկարահանող ավտոմատացման սարքին տալ համապատասխան ցուցումներ և հեռախոսի մեջ ունենալ համապատասխան հավելված:

Հավելվածի մեծ ստեղծված վիրտուալ վահանակի օգնությամբ կկարողանաք ձեր նախընտրած ժամին միացնել կամ անջատել օդորակիչը, որոշել բնակարանի ցանկալի ջերմաստիճանն ու խոնավությունը, երեխաներին մուլտֆիլմից կտրելու համար անջատել հեռուստացույցը և` ոչ միայն: Ըստ էության` կենտրոնացված ավտոմատացման համակարգ համարվող Moon-ը տեղադրելով, ասենք, բնակարանում, հնարավոր է հեռավորության վրա ոչ միայն կառավարել հեռակառավարման վահանակով աշխատող սարքավորումները, այլև հետևել տան անցուդարձին:

ՏՏ ոլորտում փորձն ու նորարարության հանդեպ սերը նպաստեցին, որ մասնագիտությամբ տնտեսագետ Սերգո Օգանովի մոտ ծնվի Moon-ի գաղափարը: Մտահղացումը հայտնեց ընկերոջը` գերմանահայ Իգոր Խաչատուրյանին, ու սկսվեց հայկական ստարտափի նախագծումը: «Մտածում էինք ավտոմատացման համակարգ ստեղծել, բայց պետք էր հասկանալ, թե կոնկրետ ինչ գործառույթներ պիտի աներ այն, որպեսզի շուկայում պահանջարկ ունենար: Ի վերջո հասկացանք, որ լայն սպառման շուկա ապահովելու համար պետք է բնակարանների անվտանգության ուղղությամբ մտածել: Միևնույն ժամանակ, շատ լավ էինք գիտակցում, որ անվտանգության համակարգերը բազմազան են ամբողջ աշխարհում: Մեր առաջարկը պետք է ունենար հնարավորինս շատ գործառույթներ և լիներ գրավիչ: Եվ այն, ինչ ստացանք, կարող ենք ասել, որ հնարավորություն է տալիս կառավարել տան գրեթե բոլոր սարքավորումները»,-ասում է Moon-ի համահեղինակ Սերգո Օգանովը:

Անլար սնուցվող Moon-ը հնարավորություն է տալիս, տնից հեռու գտնվելով, ոչ միայն կառավարել տան սարքավորումները, այլև տպավորություն ստեղծել, թե տանը մարդ կա: Եթե ածխաթթու գազի տվիչը հուշում է, որ պատուհան բացելու ժամանակն է, ապա լույսի տվիչը պարբերաբար միացնում և անջատում է սենյակների լույսերը:

Բայց եթե անգամ գողերը չեն խաբվում տանը մարդկանց ներկայության պատրանքով, Moon-ը ուրիշ ձևով է օգնում տանտերերին: Մագնիսական լևիտացիայի հաշվին 360 աստիճանի տակ անաղմուկ պտտվող տեսախցիկը, տեսաձայնագրելով տան ամբողջ անցուդարձը, ինֆորմացիան անմիջապես ուղարկում է օգտատիրոջ հեռախոսին` տվյալ դեպքում տանտիրոջը կամ տանտերերին, ասենք, մայրիկին ու հայրիկին: Ինչի շնորհիվ անգամ տեսախցիկը գողանալու դեպքում կատարվածի սկզբից մինչև տեսախցիկն անջատելու պահն ամեն ինչ տեսնում և լսում են տանտերերը: Ի դեպ, ինֆորմացիան անհասանելի է կողմնակի մարդկանց համար, անվտանգության մասին մասնագետները հոգացել են նախ և առաջ. «Moon-ը տեսագրությունը և´ իր մեջ է պահպանում, և´ հեռախոսին է ուղարկում: Այն գողանալն անգամ վտանգավոր է, քանի որ այդպես ավելի հեշտ կլինի գողին գտնելը: Հեռախոսին ուղարկված ինֆորմացիայից հնարավոր է իմանալ, թե ինչ է տեղի ունեցել դեպքից մեկ րոպե առաջ»,-ասում է Սերգոն:

Անվտանգության համակարգ ներառող հայկական ստարտափը կարող է ոչ միայն օգնել` հեշտությամբ գտնելու գողին, այլև կանխելու գողությունը: Ձայների վերլուծության մեխանիզմն անմիջապես կհուշի` բնակարանի պատուհանն է ջարդվել, շունն է հաչում, թե երեխան է լացում: Իսկ կապը խափանվելու դեպքում անպայման կզգուշացնի:

Եթե բնակարաններում և գրասենյակներում Moon-ը ապահովում է, նախ և առաջ, անվտանգությունը, ապա կոնֆերանսներում մաքուր ձայն է ստանում: Առանց մարդկային գործոնի` պտտվելով ձայնի ուղղությամբ` ունիվերսալ սարքը ձայնագրում է խոսողին` չեզոքացնելով շրջապատի մյուս ձայները:

Թե կոնկրետ երբ շուկա կհանվի աշխարհում իր ֆունկցիոնալությամբ նմանը չունեցող Moon-ը, դեռ հստակ չի, բայց Indiegogo-ում կամ այլ օնլայն հարթակում քրաուդֆանդինգ արշավին արդեն կհետևի մասսայական արտադրությունը: «Հիմա գյուտի գրանցման հարցերով ենք զբաղված: Այս` առաջին ապրանքի հաջողության դեպքում, կյանքի կկոչենք մեր մյուս մտահղացումները: Մեր նպատակն էր՝ գտնել ձևաչափ, որը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն կտա մնալ և աշխատել Հայաստանում, բայց ունենալ սպառման շուկա ամբողջ աշխահում: Այդ դեպքում Հայաստանի հեղինակությունը ՏՏ ոլորտում կբարձրանա, ինչը կհանգեցնի պատվերների աճին»,-վստահեցնում է Սերգոն:

Իսկ թե ինչ հաջողություն կունենա հայկական ստարտափն աշխարհում, մեծապես կախված է մյուս համահեղինակից` գերմանահայ Իգոր Խաչատուրյանից, ով գծել է Moon-ի դիզայնը և իր վրա վերցրել այն աշխարհին ներկայացնելու պարտավորությունը:
Ապրանքի առաջմղման գործում ջանք չխնայելու դեպքում Moon-ը հավակնում է մեծ շուկա ձեռք բերել թե´ Եվրոպայում, թե´ Ամերիկայում, բայց Սերգոն վստահ է` ունիվերսալ տեսախցիկն ամենաշատ գնահատողները կունենա ԱՄն-ում, Կանադայում, որոշ չափով` Սինգապուրում և Ավստրալիայում:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
«Ամուլսարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը մնում է նույնը». Արմեն Խաչատրյան Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանատունը, մարդկային ոսկորները ցրիվ են տրվել ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաընկերություններից Կառավարության նիստում օճառն անպակաս էր Ռ. Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են կադրերի ռեզերվ Ինչպես են Հայաստանում կոծկում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման Կառավարության 23-րդ ծրագիրն ուղղված է զբոսաշրջության ոլորտին Կառավարությունը չընդունեց Եկմալյան փողոցի բնակիչներին. ակցիան ավարտվեց (տեսանյութ) Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում «Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ». Վլադիմիր Գասպարյան Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. ուղիղ «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ «Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 12 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյան Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ. Նաղդալյան Ռուսաստանի պատվաստանյութը մինչև 2 տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից Ռուսաստանում սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները. Պուտինն ասել է, թե ինչպես դա պետք է արվի Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը. Արմեն Աշոտյան Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan