Պաշտոնական Վրաստանը դեմ է Տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիայի վավերացման

Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Դավիթ Զալկալիանին հայտարարել է , որ Տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիայի վավերացման հարցում սուղ անհրաժեշտություն չկա
Վերջինիս խոսքերով, խարտիան դա պարտավորություն է, որը Վրաստանը ստանձնել է 1999 թ-ին ԵԽ-ի առջև, և նա ոչ միայն չի վավերացել, այլև չի ստորագրել դա:
«Այնպես որ, առջևում մեծ աշխատանք է սպասվում: Այդ հարցն անհրաժեշտ է մանրակրկիտ քննարկել, երկխոսություն ծավալել, որում ընդգրկվելու են հասարակության լայն շրջանակներ, հասարակական կազմակերպություններ, Պատրիարքարանը, խորհրդարանը: Միայն համապատասխան քննարկումներից և դիրքորոշումների համաձայնեցումից հետո Վրաստանը պետք է ընդունի համապատասխան որոշում: Թե՛ Եվրամիության, թե՛ Եվրոպայի խորհրդի կողմից չկա որևէ պահանջ Խարտիան շտապ վավերացնելու վերաբերյալ», - ասել է ԱԳ նախարարի տեղակալը:
Հիշեցնենք, որ այս խխորտիայի վավերացումը թույլ կտա Վրաստանում բնակովղ ազգային փոքրամասնություններին իրենց կոմպակտ բնակության վայրերում վարչարարությունն իրականացնեն մայրենի լեզվով, ինչպես նաև կրթամշակութային կյանքի կազմակերպման համար նախադրյալներ ստեղծվեն: Մարտի 14-ին վավերացման պահանջով Վրաստանի խորհրդարանին էր դիմել Ախալքալակի տեղական ինքնակառավարման մարմինը' Սակրեբուլոն, սակայն այս նախաձեռնության դեմ էին դուրս եկել, ինչպես խորհրդարանական մեծամասնությունը, այնպես էլ ընդդիմադիր փորքամասնությունը: