AM | RU
USD
EUR
RUB

Քաղաքական սերնդափոխությունն ու ինքնության երկվությունը

 

Քաղաքական, հանրային տարբեր շրջանակներում ժամանակ առ ժամանակ գաղափար է հնչում, թե երիտասարդ սերունդը կարող է ավելի արդյունավետ լուծել երկրի առջև կանգնած խնդիրները, քան ավագներն են անում: «Ապագան երիտասարդներինն է», «երիտասարդները կգան ու ամեն ինչ կփոխեն» և նմանատիպ այլ լավատեսական կոչեր են հնչում:

Կարծում եմ այս հոդվածով երիտասարդության հետ կապված նմանատիպ դրական տրամադրվածություն ունեցողներին պետք է հիասթափեցնեմ:

Փորձն ու հետազոտություններն ապացուցել են՝ ինչքան էլ հասարակությունում բացասական վարքի, բացասական ինքնության վերաբերյալ խիստ լինեն պատիժն ու արգելքները, միևնույն է՝ մարդիկ կրկնօրինակելու են այն բացասական ինքնությունը, որը ներկայացվում է իշխող խմբի կողմից: Դա նման է նրան, երբ ընտանիքում հայրը ծխում է, բայց փոքր տղային չի թույլատրում ծխել ու նույնիսկ խիստ պատժում է ծխելու համար: Արդյունքում երեխան միևնույն է, շարունակում է ծխել:

Ինչքան էլ երիտասարդ քաղաքական գործիչը «ստարտային» իրավիճակում դրական բնութագրեր ունենա, ժամանակի ընթացքում նա կրկնօրինակելու է այն սոցիալական վարքը, որն առկա է իրեն շրջապատող քաղաքական, սոցիալական միջավայրում: Օրինակ՝ երիտասարդների միջոցով քաղաքական դաշտում դրական փոփոխություններ իրականացնել ցանկացողներից առաջիններից մեկը Վազգեն Սարգսյանն էր, որը ԵՊՀ ուսանողական խորհրդի ղեկավարին 90-ականների վերջին քաղաքականությամբ զբաղվելու հարցում աջակցեց: Արդյունքում այդ երիտասարդը ժամանակին նույնիսկ դարձավ ամենաերիտասարդ պատգամավորը: Խոսքը Վազգեն Խաչիկյանի մասին է: Ո՞ւր է հիմա Խաչիկյանը: Կարծում եմ Խաչիկյանից հետո քաղաքականությամբ զբաղվող երիտասարդ գործիչներն ընդհանուր առմամբ չեն տարբերվում Խաչիկյանից (թերևս գլխավոր տարբերությունը նրանց կենսագրությունում քրեական գործի բացակայությունն է):

Չնայած վերբալ հրահանգների կամ գրված օրենքների խստության՝ երիտասարդ սերունդը կրկնօրինակելու է այն ինքնությունը, որի կրողն են իրենից ավելի բարձր սոցիալական ստատուսում գտնվող անհատները կամ խմբերը: Կամ այլ կերպ ասած՝ ինչքան էլ խոսենք, թե հայրենասիրությունը լավ բան է, իսկ կոռուպցիան՝ վատ, միևնույն է, երիտասարդները, ինչպես կոռուպցիայի, այնպես էլ հայրենասիրության հարցերում կրկնելու են մեծահասակ քաղաքական գործիչների, իշխող խմբի ինքնությանը: Դրանով է պայմանավորված այն, որ մեզանում չկա վստահություն քաղաքական ուժերի երիտասարդական կառույցների նկատմամբ, և վերջիններս դիտարկվում են որպես գործող քաղաքական համակարգի վերարտադրման գործընթացի մի մաս:

Հայաստանում վիճակը բարդանում է նրանով, որ հակասոցիալական, քրեական քաղաքական ինքնությունն ուղղակի կամ անուղղակի ձևով քարոզվում է նաև մեդիաներով, ինչի արդյունքում նման վարքը կրկնօրինակում են ոչ միայն քաղաքական միջավայրում գտնվող անհատներն, այլև հանրային այլ շրջանակներում: Բնականաբար նման մեդիաարտադրքնը հիմնականում լսարանին դուր է գալիս, որովհետև հայաստանյան բարձր ստատուս ունեցող սոցիալական միջավայրի արժեքներն են ներկայացվում:

Արդյունքում ինքնության երկվություն և փակ օղակ է ստացվում, որտեղ բոլորը խոսում են «վեհ արժեքներից», բայց գործում են այլ՝ բարձրաձայնվողին հակադիր արժեհամակարգի սկզբունքներով: Նման սոցիալական միջավայրի ազդեցությամբ, ժամանակի ընթացքում սերունդների մոտ առաջանում է արժեքային ճգնաժամ, բարոյական արժեքների անկում, արժեքային ավանդական կողմնորոշիչների կորուստ: Առաջանում է ինքնության երկվություն: Երեխան մեծանում է վերբալ մեկ արժեհամակարգի ազդեցությամբ, բայց պարզվում է, որ կյանքում հաջողակ լինելու համար բացարձակ այլ բնորոշիչներ են պետք, իսկ այն դրական ինքնությունը, որով նա սնվել էր մանկապարտեզում և դպրոցում՝ վնասակար է: Արդյունքում որոշ մարդկան մոտ ինքնության ճգնաժամ է առաջանում, իսկ որոշներն էլ սկսում են արդյունավետորեն կրկնօրինակել իշխող խմբի «չգրված» արժեհամակարգը:

Վերոնշյալ խնդիրներն ընդհանուր առմամբ կարող են դիտարկվել որպես «ինքնության ճգնաժամ», որն առաջացել է ինքնության նախկին կողմնորոշիչների «պղտորման», նոր սկզբունքներով հեղինակությունների առաջացման արդյունքում: Ինքնության ճգնաժամը կարող է անհատի ինքնաքայքայման պատճառ դառնալ: Ինքնության ոլորտի անդրանիկ հետազոտող Էրիկ Էրիքսոնը խմբային ինքնության ճգնաժամի հետ կապված յուրահատուկ եզրույթներ ունի և եթե շարժվենք էրիքսոնյան տերմինաբանությամբ, ապա Հայաստանում առկա իրավիճակը կարելի է անվանել «ինքնության զանգվածային շեղում (պաթոլոգիա)»: Նմանատիպ իրավիճակը արտահայտվում է ամեն ինչից մարդկանց զանգվածային դժգոհությամբ, անհանգստությամբ, վախով, հիասթափությամբ, ագրեսիայով և այլն:

Իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե իշխող խմբից որևէ հատված որոշի փոխել իր վարքը և հակառակ գնա գործող սոցիալական նորմերին: Եթե այդ գործընթացն ընթանա մեդիաների գոնե մի մասում սոցիալական նորմերի փոփոխությամբ՝ իրական փոփոխությունները հնարավոր են, և կարող է առաջանալ մի քաղաքական սերունդ, որի խոսքերը համընկնում են վարքի հիմք հանդիսացող արժեքային համակարգի հետ, իսկ այդ իրավիճակում քաղաքական արժեքային փոփոխությունը հնարավոր է դառնում:

Տարբերակ է նաև «դրական արժեհամակարգով» երիտասարդների խմբեր քաղաքական համակարգ «նեմուծելը», սակայն ներկա պահին էլ համակարգում կան նման մարդիկ, որոնք բախվելով համակարգի կողմից սեփական արժեհամակարգի ինքնապահպանման հուժկու ազդեցությանը՝ ճնշված ու հիսթափված դուրս են մղվում:

Միայն մեդիայի գաղափարական փոփոխությունն էլ կարող է արդյունք տալ, բայց շատ ավելի քիչ արդյունավետությամբ, որովհետև մեդիայի ազդեցությամբ ձևավորված արժեհամակագը պետք է «ճեղքի» իրական կյանքում հանդիպող խոչընդհոտները, և պետք է կարողանա հասնել իրական քաղաքական դաշտ:


Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ

«Միտք» վերլուծական կենտրոն

Լրահոս
Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում Տաշիր քազաքում վագոն-տնակ է այրվել Քիչ առաջ ԱԴԵԿՎԱԴ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման Մարմարաշենցիները բացել են Երևան-Արտաշատ մայրուղին Բակո Սահակյանն Ասկերանում և Մարտակերտում ծանոթացել է մի շարք ծրագրերի իրականացման հետ Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Ամեն ինչ պետք է անել, որ միջազգային կառույցները նույնպես քննադատեն Ադրբեջանի այդ գործելաոճը Տիգրան Ուրիխանյանը հայտնել է աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մասին ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն «Ժողովուրդ». Հրահանգվել է լրատվամիջոցների հետ սեփական նախաձեռնությամբ հանդիպումների ժամանակ իրազեկել «Հրապարակ». Մարզպետը դուրս է եկել ԲՀԿ-ական պատգամավորի դեմ Խրամատներից դուրս գալու ժամանակը «Հրապարակ». Թեժ քննարկում՝ Վահե Գրիգորյանի և ԲՀԿ պատգամավորների միջև «Ժամանակ». Զոհ՝ Վաշինգտոնի հանդիպումից առաջ «Հրապարակ». Հերթական սադրանքը՝ հանդիպումից առաջ «Փաստ». ՀՅԴ-ն ակտիվանում է. հանրահավաքներ՝ ոչ, բայց մեծ ֆորում կլինի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 15 Արցախը մեկուսացնելու Բաքվի քաղաքականության սատարումը չի նպաստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը. Արցախի ԱԳՆ Վարչապետ Փաշինյանը և Բունդեսթագի փոխնախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր Փաշինյանն ու Եվրոպան, կարծես թե, սկսել են հասկանալ միմյանց. փորձագետ Ալումյան. Դատավարության կողմերի մեջ մեկը չկա, որ վստահի դատավոր Դանիելյանին Աբովյանցիների արժանապատիվ ցավը տանեմ. Ծառուկյան Գևորգ Պետրոսյանը մտադիր է դեմ քվեարկել Վահե Գրիգորյանի թեկնածությանը Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից Իրանից Հայաստան թմրամիջոց բերող երիտասարդները ձերբակալվել են Հրաժարականի դիմում է ներկայացրել ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժվեց Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի այլ մուտքից դատարան մտնելու մասին Ադրբեջանի գործողությունները խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին. ԱԳՆ հայտարարություն Քննություն է տարվում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը Խաղարկվում է Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի 250 տոմս «Հրապարակ». Տնտեսագիտական համալսարանի դասախոսները դիմել են դատարան «Փաստ». Լուրջ կրճատումներ են սպասվում ոստիկանության համակարգում «Հրապարակ». ՔԿ-ն որոշել է ԲՀԿ առաջնորդին բերման ենթարկել «Իրատես». «Նոր» Հայաստանում ազգականին պաշտոն տալը «սուրբ գործ է» «Հրապարակ». ԲԴԽ-ն քվորումի խնդիր կունենա «Ժամանակ». Իշխան Զաքարյանի պաշտոնանկությանն ուղղված գործընթաց է սկսվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan