…Մի տեսակ մեղավոր եմ ինձ զգում

…Մի տեսակ մեղավոր եմ ինձ զգում

…Մի տեսակ մեղավոր եմ ինձ զգում: Համացանցը հիմա լցվել է Հրաչ Մուրադյանի մասին տեղեկություններով, ֆոտոներով … Էդ մարդուն չէի ճանաչում ու չէի լսել իր մասին: Էս մահվան բոթով իմացա… ու որ կռված է… ու մնացածը… ու մի տեսակ մեղավոր եմ զգում… չգիտեմ ինչի. …որ մարդ Արցախի կռվով անցնի գա էտեղ խփվի… Հիմա բոլորը սկսել են դատապարտել, մեկը մյուսից առաջ ընկնելով’ բացահայտում, դատապարտում են պահանջում… Չնայած կբացահայտվի և մեղավորներն էլ պիտի պատժվեն խստագույնս, բայց հարցն ախար էդ չի…

Անդրանիկի դեմ էլ մահափորձ էին պատրաստել… ու երբ մոտեցավ նա’ ով պիտի կրակեր, ձեռքը բարձրացրեց և… Անդրանիկի աչքերին նայելուց հետո ձեռքը թուլացավ ու իջավ. չկարողացավ կրակի… Էդ ժամանակ, անգամ էդ ժամանակվա դավաճանն էլ ազգային գիտակցույթուն ուներ:

Սովետի տարիներին ոչ մի հայ չէր գտնվել, որ Սևակի դեմ կազմակերպի էդ դեպքը… ու թուրքի էին վարձել… բայց էսօր… էս էլ որերորդ դեպքն է… էսօր ինչքա՞ն է փչացել հասարակությունը, որ կռված տղերքի վրա են զենք հանում…

… Ու մի տեսակ մեղավոր եմ ինձ զգում… Ինչի՞ …

 

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում