Գեղարքունիքի մարզի ծանրամարտի առաջնությունում հաղթել է Սեւանի մարզադպրոցի թիմը

Սեւան քաղաքում անցկացված ծանրամարտի մարզային առաջնությունում հաղթող է ճանաչվել Սեւանի մարզադպրոցի թիմը, որը թիմային հաշվարկով նվաճել է 7 ոսկե մեդալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, մրցանակային երկրորդ տեղը գրավել է Մարտունու ծանրամարտի թիմը՝ նվաճելով 5 ոսկե մեդալ: Երրորդ տեղը գրավել է Գավառի մարզադպրոցի թիմը՝ արժանանալով երկու առաջին մրցանակի: Հաղթողներին հանձնվել են մեդալներ եւ Գեղարքունիքի մարզպետի կողմից շնորհվել հավաստագրեր: Մարզիչները նաեւ հուշանվերներ են ստացել մարզպետից: Առաջնությունում հաղթող ծանրամարտիկներից ձեւավորվել է Գեղարքունիքի մարզի ծանրամարտի հավաքականը, որն առաջիկայում մասնակցելու է ծանրամարտի հանրապետական առաջնությանը: Ծանրամարտի մարզային առաջնությունն անցկացվեց 25, 32, 34,36, 38, 42,44,50,56, 62, 69, 77 կիլոգրամ քաշային կարգերում, մասնակցեցին 70 մարզիկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում