AM | RU
USD
EUR
RUB

ԵՄ հետագա ներգրավվածությունը ԼՂ-ում կախված է հակամարտության կարգավորման առաջխաղացումից. Հերբերտ Զալբեր

 

Պաշտոնական այցով Հայաստանում է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը: Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցության հետագա զարգացման հեռանկարին, ինչպես նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և վերջերս ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած զարգացումներին: «Արմենպրես»-ը զրուցել է եվրոպացի պաշտոնյայի հետ մասնավորապես վերջին օրերին սահմանային լարվածության վերաբերյալ:

-Պրն Զալբեր, ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով այն, որ վերջերս Ադրբեջանը բացահայտ կերպով գնում է իրավիճակի լարման:

-Տեղեկանալով հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումների, ինչպես նաեւ զոհերի մասին` մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը շատ անկայուն է: Ողբերգական դեպքերը, ինչպես այս վերջինը, որը տեղի ունեցավ հուլիսի 4-ին, եւ հանգեցրեց խաղաղ բնակիչների մահվան, անընդունելի են: Բռնությունը պետք է դադարեցվի: Սա, իսկապես, մտահոգության տեղիք է տալիս: ԵՄ-ն պարբերաբար կոչ է արել միանշանակ պահպանել հրադադարի ռեժիմը, խուսափել սադրանքներից ու առճակատման հռետորաբանությունից եւ ներգրավվել հեռանկարային բանակցություններում: Իսկապես, կա անհրաժեշտություն ստեղծել փոխադարձ վստահության մթնոլորտ, որը կնպաստի առաջխաղացման գրանցմանը ցանկալի քաղաքական կարգավորման հարցում:

-Հունիսի 10-19 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եղան Երեւանում, Արցախում եւ Բաքվում, եւ հենց այդ ժամանակահատվածում Ադրբեջանը կրկին խախտեց հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով եղան զոհեր: Վերջին ժամանակներում կարծես համանախագահների կոչերը մի փոքր ավելի հասցեական են, քանի որ Ադրբեջանը ոչ միայն խախտում է հրադադարի ռեժիմը, այլեւ հրաժարվում է բանակցություններից, օրակարգային այնպիսի հարցերից, ինչպիսիք են օրինակ՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը: Չեք կարծու՞մ, որ նախահարձակ կողմին զսպելու համար արդեն անհրաժեշտ է անցնել գործողությունների փուլ: Զսպման ինչպիսի՞ լծակներ կարող է կիրառել Եվրամիությունը՝ կանխելու նախահարձակ գործողությունները:

-Եվրամիությունը հորդորել է հակամարտության կողմերին ցուցաբերել զսպվածություն, պահպանել հրադադարը եւ հետամուտ լինել հարցի քաղաքական կարգավորմանը: Սա մի բան է, որը միշտ հիշեցնում են ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ եւ այստեղ, եւ Բաքվում: Մենք նաեւ կոչ ենք արել կողմերին շարժվել դեպի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ նախորդ տարի Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում համաձայնեցված պարտավորությունների իրականացումը: ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելության ընդլայնումը, ինչպես նաեւ հետաքննական մեխանիզմի ներդրումը կարող են օգտակար գործիքներ լինել կողմերի միջեւ այդքան անհրաժեշտ վստահությունը հաստատելու համար: Զուգահեռաբար, կարեւոր է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բանակցությունների սեղանին բերված առաջարկների հիման վրա հակամարտության լուծման նպատակով բանակցություններում ներգրավվելը: Մենք լիովին սատարում ենք համանախագահների ջանքերն այս հարցում:

-Հանրային պահանջագրերի change.org հարթակում ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակը վերջերս նախաձեռնել էր «Մենք ցանկանում ենք Եվրոպան Լեռնային Ղարաբաղում» (We Want Europe in Nagorno-Karabakh) խորագրով ստորագրահավաք: Պահանջագրում կոչ էր արվում ԵՄ-ին Լեռնային Ղարաբաղում իրականացնել բնակչության կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրեր: Ստորագրահավաքին միացան Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելը, Միշել Ռիվազին, Բարթ Ստաեսը, Ջիլ Էվանսը, Պիտեր Նեյդելմյուլերը, բազմաթիվ գիտնականներ, մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստներ, դիվանագետներ և այլն: Դուք ի՞նչ եք կարծում նմանատիպ ակցիաների մասին, չէ՞ որ ԼՂ-ի ժողովուրդը իսկապես մյուսների նման արժանի է այդ հնարավորություններին: Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում ԼՂ-ում ԵՄ ավելի մեծ ներգրավվածության համար:

-Ի հավելումն համանախագահներին քաղաքական աջակցություն ցուցաբերելուն, Եվրամիությունը ջանքեր է գործադրում` աջակցելով քաղաքացիական հասարակության համար խաղաղության կառուցմանն ուղղված նախաձեռնություններին: Արդեն մի քանի տարի է` ԵՄ-ն ֆինանսավորում է կարեւոր մի նախագիծ «Եվրոպական գործընկերությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար» խորագրով: Այն նպատակաուղղված է հակամարտության տրանսֆորմացիային եւ խաղաղության հաստատմանը: Այս ծրագրի միջոցով, որը, ի դեպ, արդեն երրորդ փուլում է, մենք ցանկանում ենք ստեղծել եւ պահպանել կապեր ու փոխանակումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ: Ծրագիրը նաեւ ներառում է Լեռնային Ղարաբաղի քաղհասարակության ներկայացուցիչներին: ԵՄ հետագա ներգրավվածությունը կախված է հակամարտության կարգավորման հարցում առաջխաղացումից, ինչպես նաեւ համանախագահների ղեկավարած այս գործընթացում ձեռք բերված համաձայնություններից: Հենց հնարավոր լինի հասնել խաղաղության կարգավորմանը, ԵՄ-ն, իհարկե, պատրաստ կլինի նպաստելու դրա իրականացմանը:

Լրահոս
Ղազինյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Հնարք է պատասխանատվությունից խուսափելու Ռուսաստանի դեսպանը խոսել է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին Հայաստանում ՌԴ դեսպանը հայ-ռուսական հարաբերությունները դրական է գնահատում Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կանդելակի․ Զելենսկին, ինչպես Փաշինյանը, նոր պետք է հասկանա կառավարման բարդությունն ու ծավալը Ազգային ժողովի բակում հիմնվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի ՀՀ նախագահը ստորագրել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների՝ մեծ աղմուկ հանած օրենքը Ես նեղը չեմ ընկել, չեմ ընկնում, չեմ ընկնելու. Հայկ Մարությանը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավարին Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է» Այսօր տեղի կունենա Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը Մոսկվա-Երևան ինքնաթիռի ուղևոր է մահացել Բակո Սահակյանը մասնակցել է ՀԱՊՀ-ի կողմից Արցախում գորշ ածխի և պոլիմերային մնացուկների՝ ածխաջրածինների փոխարկման թեմայով շնորհանդեսին ԱԺ-ն ընդունեց հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու նախագիծը ԱԺ-ն կողմ քվեարկեց ԵԱՏՄ անդամ երկրների և Չինաստանի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրին ԱԺ-ն ընդունեց ՏՏ ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծը Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է Հայաստանի ռուսական ավիաբազան կվերազինեն Սու-30ՍՄ կործանիչներով. աղբյուր ԱՄՆ-ն կչեղարկի Թուրքիային տված իրանական նավթի ներկրման ժամանակավոր արտոնությունը Ահաբեկչությունից հետո տուրիստները զանգվածաբար լքում են Շրի Լանկան Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Իրատես». Ինչ հիմքով են մի ամբողջական հիմնարկ տեղափոխում «Ժամանակ». Ով է նշանակվել ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող Նորագավիթի մաքսային կետի տնօրեն «Փաստ». Վարչապետի աշխատակազմում որոշակի լարվածություն կա «Ժամանակ». Ովքեր են կանգնած Ամուլսարի ոսկու հանքավայրի մոնիտորինգով զբաղվող ընկերության հետևում «Իրատես». Իշխանությունները ձեռնամուխ են եղել նոր իդեա-ֆիքսի իրականացմանը «Ժամանակ». Շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը «Հրապարակ». Մակունցին նոր Տոյոտա Քեմրի են գնել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 23 Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել Սերժ Սարգսյան.«Կարող է հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի» Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ Տեր Ղազարը վերադարձավ իր իրավունքներին ու պարտականություններին Ոստիկանությունն ապրիլի 24-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակի երթևեկությունը Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 3 Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ Մայիսին տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն Հրետանային զորամասերից մեկի ստորաբաժանումները մարտական տագնապով դուրս են բերվել զորավարժարան «Իսլամական պետություն»-ը նոր դիրքավորման գործընթաց է սկսել Իրաքում. Սաֆրաստյան Ամերիկացի սենատորը Թուրքիային առաջարկել է ընտրել С-400-ի և պատժամիջոցների միջև Արցախի պետական նախարարն ընդունել է փայտամշակման արտադրությամբ զբաղվող մի խումբ ձեռներեցների
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan