AM | RU
USD
EUR
RUB

Երեխայի դիակի շահարկումը Ադրբեջանի կողմից հակառակ էֆեկտն ունեցավ

 

Հուլիսի 5-ի հայտարարությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) նոր հայտարարությամբ են հանդես եկել հուլիսի 6-ին՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ընթացքում: Համանախագահները կրկին անդրադարձել են հուլիսի 4-ի հրադադարի ռեժիմի խախտումներին՝ դրանք որակել են «սադրիչ գործողություն» և խստորեն պահանջելով վտանգի տակ չդնել քաղաքացիական անձանց:

Հակամարտության նոր սրացման մասին խոսել է նաև ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է այս դեպքերի առնչությամբ, որոնք պատճառ դարձան կորուստների քաղաքացիական անձանց շրջանում: Վաշինգտոնը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:

Արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին վերաբերող միջազգային հայտարարությունների մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ասելով, որ դրանք զուտ դիվանագիտական, արարողակարգային հայտարարություններ են և էապես չեն նպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Մինսկի խմբի և ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունները, և ի դեպ, կարող ենք անդրադառնալ նաև Թուրքիայի արտգործնախարարության արձագանքին:

– Գիտեք, ավելի քան համոզված եմ, որ համանախագահների անունից հնչեցված այս հայտարարությունը և նախորդը նույնպես զուտ արարողակարգային, դիվանագիտական գնահատականներ են, որոնք կոչված են ևս մեկ անգամ ցույց տալու այն փաստը, որ իրենք հետևում են զարգացումներին և ոչինչ ավելին: Որևէ խնդիր չէր լուծվում այս հայտարարություններով և դրանք որևէ կերպ չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին: Ես այնտեղ չտեսա որևէ մեխանիզմ, մեղադրանքների հասցեականություն և այլն: Այս տեսանկյունից՝ սա նորից դատարկ կրակոց էր, որը, ցավոք սրտի, ո՛չ կկայունացնի վիճակը սահմանում, ո՛չ ավելի կանխատեսելի կդարձնի:

Ինչ վերաբերում է Թուրքիայի մոտեցումներին և ոչ միայն արտգործնախարարության հայտարարությանը, այլև Էրդողան-Ալիև զրույցին, ապա պարզ երևում է, որ սա թուրք-ադրբեջանական փոխգործակցության դրսևորում է: Պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է իրավիճակին ավելի մեծ հնչեղություն տալու և դրա էմոցիոնալ ֆոնն ապահովելու համար: Այդ խնդիրը լուծելու նպատակով դիմում են իրենց գործընկերներին՝ փորձելով կատարվածին նոր հնչեղություն տալ: Վստահ եմ՝ այն, ինչ անում է պաշտոնական Բաքուն այս օրերին տարբեր միջազգային հարթակներում, ընդամենը հայատյաց քարոզչության դրսևորում է: Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ չի կարող կամ չի պատրաստվում խաղաղ ճանապարհով լուծել հիմնախնդիրը, փնտրում է լրացուցիչ գործիքներ բանակցային գործընթացից խուսափելու համար:

– Կոնկրետ այս փուլում ի՞նչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը՝ սադրելով ռազմական բախումեր և հնչեղություն տալով տեղի ունեցածին:

– Համոզված եմ, որ սահմանին նրանց կողմից իրականացված սադրանքի նպատակը բուլղարական մամուլում Ադրբեջանի մասին հրապարակված փաստաթղթերի կոծկումն էր, համաձայն որոնց Ադրբեջանն աջակցել է և շարունակում է աջակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Գիտեն, որ դա խնդրահարույց հարց է, տեսնում են դրա բացասական հետևանքներն իրենց քաղաքականության համար ապագայում և փորձում են կոծկել, մի կերպ շրջանցել այդ խնդիրը: Սա առիթներից մեկն է: Կա նաև Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի գործոնը: Հասկանալի է, որ այնտեղ նույնպես պիտի քննարկվեն տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, և Ադրբեջանն այդպիսի շանտաժի միջոցով փորձում է ստեղծել մի իրավիճակ, որ միջնորդները հրաժարվեն ապրիլյան իրադարձությունները մանրաքննին ուսումնասիրելու գաղափարից և դրանք գործոն չեն դարձնի իրենց հետագա միջնորդական առաքելության մեջ: Ուզում են քաղաքական բարենպաստ պայմաններ ստեղծել՝ վախեցնելով լայնածավալ պատերազմի հեռանկարով, նաև նման տեսարաններ ցուցադրելով: Փորձում են ազդել քաղաքական իրավիճակի փոփոխության գործընթացի վրա:

– Հայկական զինուժը, Ձեր կարծիքով, դիմագրավեց այն մարտահրավերներին, որոնք առաջադրեց ադրբեջանական կողմը այս օրերին և արդյո՞ք դա ինչ-որ նոր մարտահրավեր էր ռազմական առումով:

– Ըստ էության, որևէ նոր բան չկար: Եկեք հարցը բաժանենք երկու բաղադրիչի՝ քաղաքական և ռազմական: Ռազմական առումով խնդիրը շատ հեշտ լուծվեց, որովհետև կային ադրբեջանական կրակակետերը՝ ճիշտ է, տեղակայված էին խաղաղ բնակավայրերում, բայց դրանք հայտնաբերվեցին և ոչնչացվեցին, և հիմա այնտեղից որևէ սպառնալիք մեզ համար այլևս չկա:

Ինչ վերաբերում է քաղաքական-քարոզչական կողմին, ապա Ադրբեջանի իշխանությունները, կարծես, իրենք օգնեն մեզ այս գործում միջազգային ադեկվատ գնահատականներ կամ ընկալումներ ապահովելու համար, որովհետև նույն այդ երեխայի դիակի շահարկումը, որը շատ հատուկ է «Իսլամական պետության» ահաբեկիչների գործելաոճին, հակառակ էֆեկտն ունեցավ: Դատելով միջազգային լրատվամիջոցների գնահատականներից՝ կարելի է ասել, որ Ադրբեջանը ձախողվեց իր քարոզչության մեջ, այդ գնահատականները շատ հավասարակշռված էին: Իսկ երբ Ադրբեջանի իշխանությունները սկսեցին երեխայի դիակը շահարկել արդեն Ադրբեջանի ներսում, բացասական արձագանք ստացան նաև ադրբեջանական հանրության կողմից:

– Այո, ըստ երևույթին՝ ադրբեջանական կողմը, շահարկելով այդ հանգամանքը, ակնկալում էր, որ միջազգային հանրությունը դատապարտող հայտարարություն կանի Հայաստանի հասցեին:

– Նրանք փորձում էին դա անել, փորձում էին Հայաստանի «ահարկու տեսքը» ցույց տալ միջազգային հանրությանը, բայց փաստերը շատ խոսուն էին: Երբ մարդիկ տեսան, որ խաղաղ բնակչությունը որպես վահան է օգտագործվել ադրբեջանի զինուժի կողմից, և այդ փաստերն անհերքելի էին, նաև տեսան երեխայի զոհվելու անբարոյական շահարկումը, արդեն ամեն ինչ պարզ դարձավ միջազգային հանրության համար: Նորից եմ ասում, որ կարելի է ճիշտ հակառակ արձագանքն ակնկալել, որ քննադատության կենթարկվի հենց Ալիևի վարչակազմը և ոչ թե հայկական կողմը:

Լրահոս
Հիմա ում ես գժի տեղ դնում. քե՞զ, մե՞զ թե ժողովրդի՞ն Ադրբեջանն ավելի քան 700 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ «Խխունջներով տուն»՝ Դմիտրի Մեդվեդևի համար (Լուսանկար) Մենք քաղաքացուն ասում ենք՝ ինչքան տուգանվես մեր օգուտն է. Նիկոլ Փաշինյան Փրկարարները նկատել են հունվարի 24-ին օգնություն խնդրած արշավախմբի անդամներին Սա երկրի հեղինակության, երկրի պետականության խնդիրն է. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Գերմանիայում անհայտ անձը գնդակահարել է 6 մարդու Հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի. Տոնոյան Երկիր մոլորակի կողքով պոտենցիալ վտանգավոր աստերոիդ է անցնելու Չինաստանի իշխանությունները 1230 բժիշկ են ուղարկել Ուհան Հրապարակվել է Թուրքիայում գրանցված ուժեղ երկրաշարժի հետևանքները ցուցադրող ևս մի տեսանյութ (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ Հնդկաստանում 11 մարդ մեկուսացվել է՝ կորոնավիրուսի ախտանիշով Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորների թիվը` 1015-ի (լուսանկարներ, տեսանյութ) ՍԴ նախագահին հրաժարական պարտադրելը, որովհետև նախկին իշխանության մաս է կազմել, մարդկային ստորություն է Փրկարարները վերսկսել են ռուս զբոսաշրջիկներից բաղկացած արշավախմբի որոնողական աշխատանքը Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 9 բալանոց երկրաշարժ Թուրքիայում «Հրապարակ». Վերջին բաստիոնը «Ժողովուրդ». Ինչ է քննարկել ԱԳ նախարարը ԱԺ ԵԽԽՎ, Եվրանեսթ և ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունների անդամների հետ «Փաստ». Նոր նախագիծ՝ ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորության հետ կապված «Ժողովուրդ». «էրեբունի պլազա» հյուրանոց զենքով ներխուժած անձն իր տարօրինակ բացատրություններ է տվել «Հրապարակ». Երևանի ավագանու ընդդիմությունը որոշել է հիմնովին զբաղվել «Հին Երևան» պրոյեկտով «Փաստ». Որքա՞նով է աճել ՀՀ պետական պարտք «Հրապարակ». Ո՞վ կդիմավորի Փաշինյանին Կապանում «168 ժամ». Նիկոլը սկսեց ընդդիմության կազմավորումը «Փաստ». Աշխատող ուսանողների ուսման վարձը կարող է փոխհատուցվել եկամտահարկով. ո՞ր մասնագիտություններին կտրվի առաջնահերություն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 25 Չինաստանում կորոնավիրուսով վարակված մեկ անձ բուժվել է Նիկոլ Փաշինյանը գաղտնի ՀՔԾ է այցելել 2 օրում 36.000 սիրիացի է մոտեցել Թուրքիայի սահմանին Լուսնի վրա կյա՞նք է եղել. արտասովոր ուսումնասիրություն Էյֆելյան աշտարակը փակ է Նաջարյանը փոշմանե՞լ է, թե վախենում է. Էդուարդ Շարմազանով Այս իշխանությունն արդեն տապալված է. քաղաքագետ Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Ինչպես է Պուտինը գետնից վերցնում պաղեստինցի զինվորի գլխարկը և դնում նրա գլխին (Տեսանյութ) Հոթ Տուրս զբոսաշրջային ընկերությունը բացել է նոր գրասենյակ Զինվորական երդման հանդիսավոր արարողություն Ստեղծվել է Բալթյան երկրների հայոց թեմը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan