AM | RU
USD
EUR
RUB

Առաջնագծում հայկական դիրքերի ամրացման ուղղությամբ հսկայածավալ աշխատանք է իրականացվել. Կորյուն Նահապետյան

 

Ադրբեջանա-արցախյան սահմանում տիրող իրավիճակի, ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի ռազմական համալրումների շուրջ Times.am-ը զրուցել է Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հետ, ով վերջերս ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Արցախում էր:

-Պարոն Նահապետյան, ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում Ադրբեջանի ակտիվության աճը և միջազգային հանրության՝ արդեն ավանդույթ դարձած անհասցե արձագանքը:

-Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձ է անում իրավիճակը ավելի սրել, քանի որ բանակցությունների, հակամարտության խաղաղ կարգավորման որևէ նոր տեսլական չունի, և փորձ է անում ռազմական ճանապարհով առավելության հասնել։ Բնականաբար, չի կարող հասնել հաջողության, քանի որ Արցախի պաշտպանության բանակը և առաջապահ մեր ստորաբաժանումները խափանել են Ադրբեջանի այս նոր արկածախնդրությունը։ Անցած շաբաթվա ռազմական գործողությունները և դրանից հետո բարձրացրած այդ հիստերիան վկայում են մի բանի մասին՝ Ադրբեջանը փորձում է պատրվակ ստեղծել ավելի լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու համար։ Թիրախավորված և համարժեք պատասխաններ ստանալուց հետո, կարծում եմ, Ադրբեջանը փորձ կանի վերագնահատել ռազմաքաղաքական այդ իրավիճակը։ Հետևելով միջազգային հանրության վերջին արձագանքներին և տարբեր պետությունների պաշտոնական արձագանքներին՝ կարող ենք փաստել, որ, ցավոք, չկա հասցեական արձագանք։ Հավանաբար, ժամանակ է պետք, որ իրենք ամբողջապես ուսումնասիրեն միջադեպը և հստակ պարզաբանեն, թե ով է եղել նախահարձակ, և գնահատական տրվի հենց Ադրբեջանի ռազմական գործողություններին։ Հայկական զինված ուժերի, Արցախի պաշտպանության բանակի գործողությունները բխում են ստեղծված իրավիճակից, դրանք կրում են պատժիչ բնույթ։ Կարող եմ արձանագրել, հաշվի առնելով այն դիտարկումները, որ ունեցել ենք նաև վերջին ժամանակահատվածում այցելություններ իրականացնելով Արցախի Հանրապետություն, մենք ունենք բավարար և մարդկային ներուժ, և ռազմական ներուժ, ռազմական սպառազինություններ, տեխնիկա, ոչ միայն դիմակայելու այդ արկածախնդրությանը, այլ նաև անհրաժեշտության դեպքում իրականացնելու հարձակողական գործողություններ։

-Ապրիլից հետո ռազմական ի՞նչ համալրումներ են իրականացվել, ինչպե՞ս են ամրացվել դիրքերը:

-Վերջին մեկուկես տարվա ընթացքում կամ ապրիլյան պատերազմից անմիջապես հետո հատկապես, մեծածավալ աշխատանքներ են կատարվել և ռազմական տեխնիկայի, տեխնիկական նոր միջոցների համալրման, և բանակաշինական նոր կառույցների առումով, խնդիրներ, որոնք վեր են հանվել ապրիլյան պատերազմից հետո ուղղակի պահանջում էին մեզանից համարժեք քայլեր։ Մեր դիտարկումների արդյունքները ցույց են տալիս, որ իսկապես հսկայածավալ աշխատանք է իրականացվել։ Այդ միջոցները ձեռք են բերվել տարբեր աղբյուրներից։ Դրանք այն միջոցներն են, որոնք անհրաժեշտ են պաշպանություն իրականացնելու համար, և ջերմատեսիլներ, և գիշերային տեսանելիության սարքեր, բազմաթիվ նոր այլ միջոցներ։ Բնականաբար, չեմ կարող բոլոր այդ միջոցների ցանկը հրապարակել, բայց կարող եմ վստահեցնել, որ իսկապեա շատ մեծ ծավալի համալրում է իրականացվել Արցախի պաշտպանական բանակում։ Մենք այս ուղղությամբ հետևողական աշխատանք ենք իրականացնում, դա բնավ չի նշանակում, որ հետագա համալրման կամ պաշտպանական բանակի կարողությունների կատարելագործման կարիք չկա բոլոր ուղղություններով։ Խնդիրը մեր ամենօրյա հոգածության առարկան է։ Այդ իմաստով շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ամբողջապես գնահատել մեր կարիքները։ Եվ այդ կարիքների բավարարմանն ուղղված, նախևառաջ ռազմական կարիքներին ուղղված նոր նպատակային քայլեր ձեռնարկենք։

Առաջիկայում նույնպես նախատեսում ենք այց իրականացնել Արցախի Հանրապետություն՝ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և հանձնաժողովի նախագահների կազմով։ Եվս մեկ անգամ կփորձենք վերագնահատել իրավիճակը հատկապես վերջին ռազմական այս արկածախնդրությունից հետո, տեղում մեր գործընկերների հետ կազմակերպելով նաև քննարկումներ, հնարավոր տարբեր սցենարներ տեսադաշտում ունենալով։

Կարելի է տարբեր կանխատեսումներ անել զարգացման տարբեր սցենարներ քննարկել, բայց շատ կարևոր է, որ մենք հստակ հասկանանք, որ փաստացի պատերազմական վիճակը պահանջում է մեզանից համազգային համախմբում և ապրիլյան պատերազմը նաև բոլորիս համար պետք է դաս լինի այդ առումով, պատերազմը չի ավարտվել, և այդ զգացողությունը ոչ միայն Ստեփանակերտում, այլ նաև Երևանում պետք է հստակ գիտակցվի հասարակության տարբեր շերտերի կողմից։ Ոչ թե պետք է առաջ գան որոշակի հետևանքներ, նոր մենք փորձենք գնահատել այդ հետևանքները, այլ շատ դեպքերում մենք պետք է փորձենք կանխել այդ հետևանքների առաջացումը, նկատի ունեմ առաջնագծում լարման կամ իրավիճակի սրման որոշակի աստիճանի պարագայում մեզանից պահանջվող ջանքերը կլինեն շատ ավելի մեծ։

Մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք և, ըստ էության, նաև քննարկումները տարբեր մակարդակներում ընթանում են, ռազմավարական պլանավորման և ռազմական գործողությունների իրականացման տարբեր սցենարներ մեր տեսադաշտում կան։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք այդ սցենարներին համարժեք գործողություններ իրականացնելու համար։ Պարբերական մեր խորհրդակցությունները Արցախի մեր գործընկերների հետ շատ կարևոր եմ համարում, օպերատիվ կապը և հնարավոր գործակցության նոր ձևերը պետք է լինեն մեր աշխատանքի անբաժանելի մասը։ Մենք այդ սկզբունքով էլ աշխատում ենք։ Հուսով եմ, որ առաջիկայում կունենանք նաև մեզ համար ցանկալի իրավիճակ և զարգացումներ, և այս առումով միջազգային տարբեր կազմակերպությունների հետ տարվող մեր աշխատանքը նույնպես սկզբունքային նշանակություն ունի՝ պատշաճ կերպով ներկայացնելու իրադարձությունները, այդ իրադարձությունների հետևանքները ոչ միայն տարածաշրջանի,այլ ողջ միջազգային հանրության համար։

-Պարոն Նահապետյան, փորձագետները նշում են, որ տեխնիկական համալրումներից հետո վերջին մեկ տարվա ընթացքում փոխվել են դիվերսիաների բնույթը, այսինքն՝ երբ մեր զինծառայողները կարողանում են շուտ տեսնել կամ տեսնել հակառակորդին, կարողանում են նաև ճիշտ և ժամանակին կանխել։ Ճի՞շտ են այդ տեսակետները։ Դուք ի՞նչ կավելացնեք։

-Ես համաձայն եմ փորձագետների այսպիսի դիրքորոշման հետ։ Վերջին շրջանում տեխնիկական այս նոր համալրումը հնարավորություն է տվել նաև ժամանակին և ճիշտ վնասազերծել և կանխել դիվերսիոն գործողությունները, հակառակորդի ներթափանցման փորձերը։ Մենք կարող ենք այդպիսի օրինակներ բերել, հրապարակային այդ մասին խոսել։ Շատ կարևոր է տեխնիկական այդ միջոցներով համալրումը։ Մեր զինծառայողները հերթական անգամ ապացուցել են, որ կարողանում են ոչ միայն ժամանակին հակառակորդին դիտարկել, այլ նաև կարողանում են պատշաճ կիրառել այն զինանոցը, որն ունեն։ Այդ իմաստով միանշանակ պետք է դրական գնահատել Արցախի պաշպանության բանակի վերջին շրջանում իրականացվող գործողությունները։ Միշտ պետք է զգոնությունը բարձր պահել, սա չափազանց կարևոր է։ Մենք, իսկապես, հետևողական քայլեր ենք անում առաջնագծի պահպանական և պաշտպանական մեր կարողությունների ամրապնդման ուղղությամբ՝ առաջնահերթություն ունենալով նաև մեր զինծառայողների անվտանգությունը։

Զրույցը վարեց Ժիրայր ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Նշենք, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում և Սփյուռքում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներ զգալի նյութական և տեխնիկական աջակցություն ուղղեցին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ամրացման ու համալրման նպատակով: Թե՛ պաշտոնյաները, թե՛ փորձագիտական շրջանակներն այսօր փաստում են, որ հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել առաջնագծում՝ վստահեցնելով, որ գործողությունները շարունակական բնույթ են կրելու: Մասնավորապես, Արցախի կառավարության ղեկավարը իր հարցազրույցներից մեկում նշել է, որ գործարարներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների աջակցությամբ առաջնագիծը համալրվել է տեսադիտարկող սարքերով և մասնագիտական խորհրդատվություն է անցկացվել ինչի արդյունքում զգալիորեն կրճատվել է հակառակորդի կողմից ձեռնարկվող դիվերսիաների քանակը:

 

Լրահոս
Ադրբեջանի նկատմամբ անկեղծ կամք դրսևորելու դեպքում Թուրքիայի և Հայաստանի միջև որևէ խոչընդոտ չի լինի․ Էրդողան Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրին, հարվածեցին մեքենայիս, հայհոյեցին. Գորիսի բնակիչ. Tert.am Պետական Կամերային երաժշտական թատրոնը փակվում է Պարույր Հայրիկյանը վաճառում է իր տունը և գնորդին խորհուրդ տալիս այն վերածել «Հայրիկյանի» տուն թանգարանի Գրագետ աշխատելու դեպքում մենք կարող ենք հասնել լուրջ արդյունքների․ Արմեն Գևորգյան ծխելու, խմելու և սնվելու ժամանակ դիմակ կրելը պարտադիր չէ․ ԱԱՏՄ «Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալին ժամկետանց դեղորայք է տրվել. ՄԻՊ Չարչյանի համար անդառնալի հետևանքների առաջացման պատասխանատվությունը Դուք եք կրելու. փաստաբան Զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են կրակի կառավարման վարժանքներ Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն քարտապաններին հատուկ պայմաններով ՊՆ համարանիշներով КамАЗ-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է Վրաստանում 103 հազար երեխա հիվանդացել Է կորոնավիրուսով Դավիթ Տոնոյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելանք է դրվել Տղամարդը գերադասել է բանտ նստել, քան կնոջ հետ գտնվել նույն հարկի տակ Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վենեսուելայի մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են Պարզ լճի մոտակայքում Ճապոնիայի արքայադուստր Մակոն հասարակ մարդու հետ Է ամուսնացել Լարված իրավիճակ ԱԺ-ում. Գեղամ Մանուկյանին հեռացրին նիստերի դահլիճից Կարբի գյուղում քույրերը մահացել են գազի արտահոսքից Զինվորականներին ժամանակ են տվել՝ կամ պետք է պատվաստվեն, կամ զեկուցագիր գրեն. փաստաբան ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կկրճատվեն Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում Հնարավոր է լինելու հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը. Արտակ Բեգլարյան Արագածոտնի մարզում քույրեր են մահացել՝ 11 և 19 տարեկան Հույսները ընկերներն են. ՔՊ-ական պատասխանատուները պարզապես «ձեռուոտ» են ընկել․ «Փաստ» Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը, ուզում են ռևանշի հասնել․ «Հրապարակ» Սպասվում է նոր սոցիալական ճնշում, չպատվաստվածների մուտքը Ռուսաստան կարգելվի․ «Ժողովուրդ» Փաշինյանն ասել է՝ ՀՀ-ն որեւէ դեպքում նոր «լոքդաունի» գնալ չի կարող․ «Ժողովուրդ» Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի՞ Հայաստան․ «Հրապարակ» Առողջապահության գլխավոր քարտուղարի դեմ հայց է ներկայացվել Մի շարք համայնքներում ձյուն է տեղում Լիոնել Մեսսին Ոսկե գնդակի համար պայքարում առաջատարն է Երկրորդ երկրաշարժն է գրանցվել Հայաստանի տարածքում Ռուսաստանում գազի պայթյունից բնակելի շենքի 2 հարկ է փլուզվել Դերասանուհի Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացիություն է ստացել Ադրբեջանը չի թույլատրում Արցախի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները. անցնած շաբաթն` ամփոփ Կողմնակից եմ, որ բանակը հզորանա, քան թե նոր եկեղեցի կառուցենք. Արցախի թեմի առաջնորդ Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք Էրդողանը կմասնակցի Ֆիզուլիի օդանավակայանի բացման արարողությանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan