Եվրոպացի պատգամավորը Վրաստանի կառավարությանը կոչ է արել Աֆղան Մուխտարլըին տալ զոհի կարգավիճակ

Եվրոպացի պատգամավորը Վրաստանի կառավարությանը կոչ է արել Աֆղան Մուխտարլըին տալ զոհի կարգավիճակ

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռեբեկա Հարմսը Վրաստանում հանդիպել է Վրաստանում մայիսի 29-ին առևանգված, այնուհետև ապօրինաբար Ադրբեջան տեղափոխվելուց հետո ձերբակալված լրագրող Աֆղան Մուխտարլի կնոջ և փաստաբանի հետ: 

Հանդիպման ժամանակ Ռեբեկա Հարմսը Մուխտարլըի փաստաբանի հետ քննարկել է դեպքի հետ կապված որոշ մանրամասներ, ապա մամուլի ասուլիսի ժամանակ Վրաստանի իրավապահ մարմիններին կոչ արել իրականացնել անկողմնակալ և անկախ հետաքննություն:

Դրանից բացի եվրոպացի պատգամավորը Վրաստանի կառավարությանը կոչ է արել Աֆղան Մուխտարլըին տալ զոհի կարգավիճակ:

«Ես կարծում եմ, որ Վրաստանի կառավարությունը պետք է անկախ հետաքննություն իրականացնի այս դեպքի հետ կապված: Մենք այս հարցը քննարկել ենք նաև Եվրախորհրդարանում և դրա մասին տեղեկացրել մարդու իրավունքի պաշտպաններին: Ես կարծում եմ, որ Աֆղան Մուխտարլըին և նրա կնոջը պետք է զոհի կարգավիճակ տալ: Մենք պետք է փորձենք հասնել ԱՖղան Մուխտարլըի ազատ արձակմանը»,- ասել է Ռեբեկա Հարմսը:

Ռեբեկա Հարմսը, խոստացել է նաև Մուխտարլըի գործով Ադրբեջանի կառավարության դեմ բողոք ներկայացնել:

Լրագրող Աֆղան Մուխթարլըն հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր նա ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: 2017 թվականի մայիսի 29-ին լրագրողն անհետացել էր Թբիլիսիում, ինչի կապակցությամբ նրա ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա կապ էր հաստատել իր փաստաբան Էլչին Սադիգովի հետ՝ տեղեկացնելով վերջինիս, որ իրեն տեղափոխել են Բաքու: Լրագրողին առաջադրվել էր մեղադրանք՝ սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ: Մուխթարլըի փաստաբանը, որի ներկայացրած բողոքարկումը մերժվել էր, լրագրողի փաստաբանը բողոքը ներկայացրել էր, արդեն, Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Փաստաբանը վստահ է, որ կալանավայրում լրագրողը ոստիկանների կողմից ենթարկվում է ծեծի և տանջանքների:

Բացի այդ, Եվրախորհրդարանը դեռևս հունիսի 15-ին Վրաստանի իշխանություններին կոչ էր արել առավել մանրամասն ուսումնասիրել լրագրողի առևանգումը, իսկ Ադրբեջանին՝ ազատ արձակել ոչ միայն Աղֆան Մուխթարլըին, այլև մյուս բոլոր այն ազատազրկված անձանց, որոնք դատապարտված են իրենց կարծիքն արտահայտելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում