Արցախի ՊԲ մի խումբ սպաներ մասնակցել են ԿԽՄԿ սեմինար-պարապմունքներին

ՊԲ-ում մեծ կարևորություն են տալիս ոչ միայն մարտավարական առարկաներին, այլև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի իմացությանն ու դրանց կիրառմանը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական իրադրությունում: Հենց այդ նպատակով էլ պաշտպանության բանակի մի խումբ սպաներ հուլիսի 18-ից 19-ը ներգրավված էին Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակի կողմից անցկացվող սեմինար-պարապմունքներին, որոնք ուղղված էին մարդասիրական իրավունքի նորմերի իմացությանն ու դրանց պահպանման կարևորությանը: Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Սեմինարների ընթացքում անձնակազմը ստացել է տեսական գիտելիքներ, ներգրավվել տարբեր գործնական պարապմունքներում, որոնք հիմնականում վերաբերում էին պատերազմական իրադրությունում մարդասիրական նորմերի խախտումները բացառելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում