ՊՊԾ գնդի գործով 15 ամբաստանյալներ 10 ժամով հեռացվեցին դատական նիստերի դահլիճից

Երևանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ կայացավ ՊՊԾ գնդի գրավման 18 մեղադրյալների գործով դատական նիստը: Պաշտպանները միջնորդեցին, որպեսզի դատարանից հեռացված 15 ամբաստանյալները բերվեն դահլիճ: Դատավոր Արտյուշ Գաբրիելյանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը և մեկ ժամ ընդմիջում հայտարարեց:

Հետագայում, սակայն, ամբաստանյալները մի քանի անգամ ոտքի չկանգնեցին, ուստի դատավորը սանկցիա կիրառեց բոլորի նկատմամբ` 10 ժամով հեռացնելով դատական նիստերի դահլիճից: Սանկցիա չկիրառվեց միայն Արամ Մանուկյանի, Գևորգ Իրիցյանի և Հովհաննես Հարությունյանի նկատմամբ, ովքեր ունեն առողջական խնդիրներ:

Դատական նիստի ընթացքում Արտյուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց նաև մի քանի պաշտպանների նկատմամբ` դատական նիստերի դահլիճում ներկա չգտնվելու համար: Նրանց մի մասը նպատակահարմար չի գտել առանց պաշտպանյալների ներկա գտնվել նիստերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում