AM | RU
USD
EUR
RUB

Հայ դատը Գերմանիայի քաղաքական ուժերի շրջանում Արցախի հարցի ակտիվ քարոզարշավ է անցկացնելու

 

Գերմանիայի Հայ դատի գրասենյակն առաջիկա աշխատանքներում շեշտը դնելու է Արցախի հարցի վրա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գերմանիայում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Անդրանիկ Ազնավուրյանը՝ անդրադառնալով առաջիկա անելիքներին և Գերմանիա-Թուրքիա հարաբերությունների սրացմանը:

-Պարոն Ազնավուրյան, վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերությունները բավական սրվել են: Տեսնում ենք, որ Գերմանիայից կոշտ արձագանքներ են գալիս: Ի՞նչ տրամադրություններ են Գերմանիայում ներկայում, և որքանով է ստեղծված իրավիճակը նպաստում հայկական հարցերն առաջ տանելու գործում:

-Այո, Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները բավական սրվել են: Գերմանիայում Թուրքիայի նկատմամբ բացասական տրամադրություններ կան: Հանրության մոտ բացասական կեցվածք կա: Ընդհանուր տպավորությունն այն է, որ Թուրքիան փորձում է շահագործել իր ռազմավարական դիրքը հատկապես միգրանտների, փախստականների հարցում: Հետևաբար, Թուրքիան, այդ հարցն օգտագործելով, փորձում է քաղաքական հարթությունում Գերմանիայից ստանալ այնքան, որքան հնարավոր է՝ նյութական, Էրդողանի իշխանության ամրապնդում, ինչու չէ նաև հայկական հարցերում շահեկան դիրքեր: Մենք տեսնում ենք, որ Գերմանիան պաշտպանողական դիրքից անցում է կատարում ավելի ագրեսիվ քաղաքական դիրքերի և փորձում է Թուրքիային ցույց տալ, որ նա չի կարող իր բոլոր մտածածներն իրագործել, մանավանդ, մարդու իրավունքներին վերաբերող հարցերի հետ կապված: Գերմանիայի քաղաքական գրեթե բոլոր ուժերը միահամուռ, որոշները փոքր-ինչ ավելի առաջ գնալով, մասնավորապես, ձախակողմյաններն ու կանաչները, ցանկանում են ավելին պահանջել Գերմանիայի կառավարությունից: Այն ինչ Գերմանիայի կառավարությունն այսօր որդեգրել է, բավական խիստ է:

Ինչ վերաբերում է հայկական հարցերին, ապա ասեմ, որ Գերմանիայում չեն ուզում հայկական հարցը կապել Թուրքիայի նկատմամբ իրենց պաշտոնական կեցվածքի հետ: Եթե հիշում եք Գերմանիայի իշխանությունները բանաձև ընդունեցին Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված, այսօր էլ այս երկիրը հստակ կանգնած է իր այդ որոշման կողքին: Դա արդեն Թուրքիայի համար լուրջ հարց է, և թուրքական կողմը ցանկանում է, որ դա փոխվի, նույնիսկ անամոթաբար պահանջեց, որ այդ որոշումը հետ քաշվի: Մոտեցում, որը, ինչպես տեսնում ենք Գերմանիայում ընդհանրապես ընդունելի չէ:

-Պարոն Ազնավուրյան, ձեր վերլուծություններն ի՞նչ են ցույց տալիս, Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի դիրքորոշումը, հարաբերությունների սրացումը արդյո՞ք նկատվում է նաև Եվրամիության անդամ մյուս երկրներ մոտեցումներում, թե սա զուտ գերմանա-թուրքական գործ է:

- Ոչ, սա զուտ գերմանա-թուրքական գործ չէ, այլ Եվրոպա-Թուրքիա գործ է: Պետք է նկատի առնել այն, որ Գերմանիայում ամենամեծ թուրքական համայնքն է, բնականաբար այն Թուրքիայի լուսարձակի տակ է հայտնվել: Ինչ վերաբերում է մյուս եվրոպական երկրներին, ապա այնտեղ կան թուրքեր, սակայն այդքան ուժեղ, կազմակերպված չեն այդ համայնքները: Գերմանիայում կան Էրդողանի համակիր շատ մեծ թվով թուրքեր, որոնք պատրաստ են քաղաքական ոտնձգություններ կազմակերպելու: Բնականաբար, Թուրքիայի առաջին թիրախը Գերմանիան է, եթե կարողացավ Գերմանիային դնել իր ուզած ճանապարհի վրա, ապա մնացած եվրոպական երկրները, երևի թե, իր կարծիքով, ավելի դյուրին կլինեն: Եվ մենք այսօր Գերմանիայի պաշտոնյաների, գործիչների հայտարարություններում տեսնում ենք, որ իրենք պահանջում են Եվրոպայից կտրուկ կեցվածք Թուրքիայի նկատմամբ:

-Նշեցիք, որ Գերմանիայում Էրդողանի մեծ թվով համակիրներ կան, կարո՞ղ ենք ասել, որ ներքին ընդվզումները չեն բացառվում:

-Չի բացառվում, դա միշտ պետք է նկատի ունենալ: Մի քանի առիթներով նման բաների փորձ եղավ, բայց զսպվեցին: Դա հատկապես եղավ հանրաքվեի նախաշեմին, երբ թուրք գործիչները եկան և այստեղ ելույթներ ունեցան ընտրապայքարի շրջանակում, այստեղ բավական խլվրտումներ տեղի ունեցան:

-Պարոն Ազնավուրյան, Գերմանիայի Հայ դատի հանձնախումբն ի՞նչ աշխատանքներ է նախատեսում առաջիկայում, օրակարգային ի՞նչ հարցեր կան նախատեսված:

-Հայոց ցեղասպանության հարցը կարևոր է, սակայն Գերմանիայում հրատապ չէ, որովհետև այդ ուղղությամբ բավական աշխատանք տարվել է, հետևաբար շեշտը դնում ենք Արցախի հարցի վրա: Արցախի հարցով, ցավոք, մեր հանրությունն այնքան պատրաստված չէ, որքան Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված: Հետևաբար` այստեղ հսկայական աշխատանք կա անելու նախ Արցախի հարցը միջազգային հասկացողությամբ բացատրելու, ներկայացնելու, որ այստեղ ոչ միայն պատմական հողերի հետ կապված հարցեր են, այլև իրավական: Նրբությունները նկատի առնելով, այստեղ պետք է լուրջ քարոզչական աշխատանք սկսել: Ցավոք, Գերմանիայում Արցախի քաղաքական ներկայացուցչությունը քաղաքական խոսակցություններից, կարծես, դուրս է մնացել, նախահարձակ աշխատանք նկատելի չէ: Հետևաբար` այդ ուղղությամբ ենք աշխատելու:

-Իսկ աշխատելու եք այն ուղղությամբ, որ Գերմանիայի քաղաքական, հասարակական գործիչների բերեք Արցախ, տեղում ծանոթանալու խնդրին:

-Անշուշտ, դա նույնպես կա: Ներկայում էլ Գերմանիայից գործիչներ գալիս են Արցախ, ապագայում էլ կշարունակվի այդ աշխատանքը: Բայց կարծում եմ, որ այդ այցերը, իրենց դրական կողմերն ունենալով հանդերձ, քաղաքական որոշումների վրա այդպես ուժեղ ազդեցություն կարճ ժամանակում չեն ունենալու: Այստեղ հստակ քաղաքական շահեր կան, հետևաբար այս շահերը պետք է գերմանական կուսակցություններին բացատրել, ցույց տալ, որ պարզապես Ադրբեջանի կողմ լինելով, հարցերը չեն լուծվի, ընդհակառակը ավելի կխորանան: Պետք է խաղաղություն հաստատող լուծում մտածել: Հետևաբար` քաղաքական կուսակցությունների մոտ ակտիվ քարոզարշավ պետք է կատարենք՝ ներկայացնելով խնդրի բոլոր կողմերը և լուծման իմաստով Արցախի ժողովրդի ակնկալիքները:

Լրահոս
«Հրապարակ». Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկավ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթ կրող անձանց բերման ենթարկելու Ոստիկանության գործողություններում մի շարք կասկածելի դրվագներ կան «Փաստ». Էջմիածնի քաղաքապետարանն ադամանդե քարերով ոսկե մատանիներ կգնի «Ժողովուրդ». Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավարը լծվել է հին կադրերից ազատվելու գործին «Փաստ». Հանձնարարված է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին «Հրապարակ». «Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցում տալու կառավարության որոշումը քաղաքական քայլ է. Գևորգ Կոստանյան «Փաստ». Հանրաքվեն՝ առանց տեսախցիկների ու օնլայն հեռարձակմա՞ն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 26 Ամուր ժողովրդավարական հասարակություն ձևավորելու Արցախի հանձնառությունը արժանի է լիակատար միջազգային աջակցության. Զոհրաբ Մնացականյան (Տեսանյութ) Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 11-ի, վիրուսով վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել Ֆրանսիայում, առաջին դեպքը՝ Բարսելոնայում Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով. ԱԱՏՄ ղեկավար. Shantnews.am «Независимая газета»-ն հրապարակել է ադրբեջանցի գրողի կեղծ հոդվածը՝ Սումգայիթում հայերի ջարդի մասին. Infocheck.am 100 տարին մեկ անգամ տեղի է ունենում էպիդեմիա. բնությունն ինքն է մաքրում մարդկանց Իտալիայում կորոնավիրուսից արդեն 10 մարդ է մահացել Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել Իրանից Ադրբեջան ժամանած 23 մարդ հոսպիտալացվել է ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի տարածման նվազման հավանական պայմանը ԵԱՏՄ երկրները նիկոտին պարունակող ապրանքների նկատմամբ միասնական պահանջներ կսահմանեն Ի՞նչ վտանգներ կան Արցախում ընտրութունների նախաշեմին Կրկին կորոնավիրուս. Ճապոնիայի առաջնությունը դադարեցվել է Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք. Էրդողան ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով Կորոնավիրսուսը հասել է Ավստրիա Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը կտրուկ նվազել է. բեռնատարների վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել Անհավանական հերթեր՝ բժշկական դիմակի համար (տեսանյութ) Լևոն Քոչարյան. Չեմ կիսում փաստաբանների լավատեսությունը Արցախի նախագահի որոշ թեկնածուներ քարոզչությունով փորձում են խորհրդարանում իրենց ներկայությունն ապահովել. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները Սերժ Սարգսյանը չկա, բայց քաղաքացիները նորից վատ են ապրում, գազի գինը նորից բարձրանում է. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է հայ-մոլդովական հարաբերությունները Իրանից Ստամբուլ թռչող ինքնաթիռը կորոնավիրուսի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում ՍԴ-ն բավարարեց Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը (Տեսանյութ) Սորոսի գործակալները ցանկանում են տոտալ վերահսկողություն սահմանել նաև դատական իշխանության նկատմամբ. «ՎԵՏՕ» Իրանի առողջապահության փոխնախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 82 թերթանոց քրեական գործում Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալներ չկան. պաշտպանը միջնորդություն ներկայացրեց Եկել ենք աջակցելու թուրքին ծնկի բերած Սերժ Սարգսյանին. Շարմազանով Եկել եմ ընկերոջս աջակցելու. Արա Բաբլոյանը դատարանի դիմաց էր՝ ի աջակցություն Սերժ Սարգսյանի Իշխանությունը տորպեդահարում է մեր անվտանգության երաշխիքներից մեկը. Կարեն Բեքարյան (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan