AM | RU
USD
EUR
RUB

Ապրիլյան հերոսամարտի մասնակից Արթուր Գրեյանը զորացրումից հետո որոշել է ստանալ իրավաբանական կրթություն

 

Գեղարքունիքի մարզի ընտանիքները հուլիսի ընթացքում ոչ միայն Հայոց բանակ են ճանապարհում իրենց զավակներին, այլ նաեւ շուքով ու ուրախությամբ ընդունում զինվորական ծառայությունը պատվով ավարտած տղաներին, որոնց շարքերում քիչ չեն 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերի մասնակիցները:

Նրանցից մեկն էլ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ, Մարտունու զինկոմիսարիատից զորակոչված Արթուր Նվերի Գրեյանն է, ով «Արմենպրես»-ի հետ կիսվեց Ապրիլյան հերոսամարտի դեպքերի հուշերով ու տպավորություններով, իր մարտական ընկերների մասին ու ապագա անելիքների շուրջ տրված գնահատականներով: Արթուր Գրեյանը ծնվել է 1997 թվականին, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում: Ավարտել է Գեղհովիտ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի իններորդ դասարանը եւ «Տիգրան Մեծ» ռազմաուսումնական վարժարանը: Հայոց բանակ է զորակոչվել 2015 թվականի հուլիսին:

«Ծառայությունս սկսել եմ Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ռազմաուսումնական զորամասում, որն ավարտելուց հետո տեղափոխվել եմ Արցախի Պաշտպանության բանակի զորամաս, որը տեղակայված է հարավային ուղղությամբ: Մեր տանկային գումարտակը 2016 թվականի ապրիլի 2-ի վաղ առավոտյան ստացավ տագնապի ազդանշանը եւ իր մշտական տեղակայման վայրից անմիջապես տեղափոխվեց պաշտպանական շրջան՝ դիմակայելու թշնամու տանկերի եւ հետեւակի առաջխաղացումը: Ապրիլի 2-ի առավոտյան մենք անմիջական շփման մեջ ենք գտնվել հակառակորդի տանկային գումարտակի եւ հետեւակի հետ: Նախ անցանք պաշտպանության, ապա՝ հակագրոհի, որի ժամանակ, զբաղեցնելով հարմար կրակային դիրք, խոցեցինք հակառակորդի Տ-90 տանկը՝ ոչնչացնելով ինչպես նրա անձնակազմը, այնպես էլ՝ հետեւակը: Ապա զբաղեցրինք ամուր պաշտպանություն՝ հակառակորդին թույլ չտալով ներխուժելու մեր տարածք: Այսպես մարտնչեցինք եւ մի քանի օր, երբ հայտարարվեց ընդհանուր հրադադարի մասին: Մեր հրամանատարությունը, անշուշտ, նախապատրաստել էր հակահարձակում, եւ միայն հաստատված հրադադարը կանխեց թշնամու ակնհայտ ջախջախումը, թշնամի, որի գերակշիռ ուժերը չորս օր ու գիշեր չկարողացան մեկ քայլ իսկ առաջ գալ, ճեղքել մեր պաշտպանությունը: Չորս օր ու գիշեր եւ եւ իմ հրամանատարներն ու մարտական ընկերները մի ակնթարթ անգամ աչք չենք փակել, անգամ սնվելու եւ ջուր խմելու ժամանակ չենք ունեցել:

Ես շարունակ խրամատ էի փորում, տանկն էի վարում ու քողարկում: Թշնամու հրետանին անընդհատ աշխատում էր՝ կտրելով մեր կապն ու շփումը թիկունքի հետ, այդ պատճառով էլ չէինք կարողանում թիկունքից սնունդ ու ռազմամթերք ստանալ: Թե ինչպես ենք այդ օրերն անցկացրել անքուն ու սոված-ծարավ, առանց հանգստի հնարավորության, արկերի չդադարող տարափի ու մահվան սպառնալիքի ներքո, թողնում եմ ընթերցողների դատողությանը: Չեմ կարող ասել, թե ինչ գերմարդկային ուժ էր մեր մեջ հավաքվել, որ կարողացանք դիմակայել մինչեւ ատամները զինված թշնամուն, նրան նահանջ պարտադրել՝ առանց վախի ու խուճապի մատնվելու:

Այդ ակնթարթները պարզապես հերոսացնում են հայ զինվորին ու հրամանատարին, փաստում նրանց անպարտելիությունն ու հզորությունը: Եվ ես անչափ հպարտ եմ, որ եղել եմ այդ փառապանծ բանակի շարքերում, այդ օրհասական կռիվներում կյանքի եւ արյան գնով հաղթանակ կերտած հերոս տղաների կողքին: Առավել գոհ եմ ճակատագրից, որ հրե քառօրյա հեղեղի մեջ, չդադարող կատաղի մարտերում ես թեթեւ վերք անգամ չեմ ստացել: Ափսոս միայն, որ կորցրի իմ սիրելի հրամանատար, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանին, մեխանիկ-վարորդ Տիգրան Աբգարյանին եւ նշանառու օպերատոր Վլադիմիր Ալիխանյանին: Հակառակորդին հաջողվեց խոցել մեր տանկը: Եվս մեկ տանկ թշնամին կարողացավ խփել, սակայն մեր հերոս տղաները, անգամ վիրավոր վիճակում, կարողացան փրկել տանկը ոչնչացումից: Նրանք էին Անդրանիկ Աթալյանը, ով մեր մարզի Շատջրեք գյուղից է, եւ Ռազմիկ Զաքարյանը: Մենք մարտական դիրքերում մնացինք մինչեւ ապրիլի 25-ը, որից հետո վերադարձանք մեր զորամասի նոր տեղակայման վայր, որտեղ էլ անցկացրի իմ հետագա ծառայությունը եւ պատվով տուն վերադարձա»,-պատմեց Արթուր Գրեյանը:

Հերոսամարտում ցուցաբերած անօրինակ սխրանքի եւ խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Արթուր Գրեյանին շնորհել է Արիության մեդալ, իսկ դիվիզիայի հրամանատարությունը՝ եֆրեյտորի զինվորական կոչում: Նա նաեւ խրախուսվել է դրամական պարգեւով եւ զինվորական տասնօրյա արձակուրդով: Արթուրին առաջիկայում սպասվում է եւս մեկ պարգեւ՝ ավտոմեքենայի տեսքով: «Ամեն մի նոր պարգեւ ինձ առավել է պարտավորեցնում՝ նվիրումով ծառայել իմ երկրին, լինել հասարակության համար պիտանի մարդ: Զորացրվելուց հետո արդեն դիմել եմ Ազգային անվտանգության մարզային ծառայության ղեկավարությանը՝ համակարգում աշխատանքի անցնելու խնդրանքով: Լիահույս եմ, որ խնդրանքս չի մերժվի: Հետո նպատակ ունեմ՝ սովորել եւ ձեռք բերել իրավաբանական բարձրագույն կրթություն»,-իր ապագա անելիքների մասին խոսեց Արթուրը:

Նորիկ Գրեյանի մինուճար որդին սրտանց խաղաղություն է մաղթում մեր հայրենիքին, անփորձանք ծառայություն՝ առաջնագծում կանգնած կամ զինծառայության մեջ գտնվող մեր զինվորներին ու սպաներին, բայց նաեւ չի մոռանում բարձրաձայնել, որ եթե թշնամին նորից սպառնա մեր սահմաններին, ինքը կլինի առաջին կամավոր զինվորների մեջ. «Ես չեմ կարող վտանգի ժամին մենակ թողնել իմ մարտական ընկերներին, որոնցից նոր-նոր բաժանվել եմ, անպաշտպան թողնել իմ հայրենի հողն ու ժողովրդին, ծնողներիս, հարազատներիս եւ իմ զինվորական ու մարտական փորձը չծառայեցնել ազգափրկության սուրբ գործին: Հակառակ դեպքում մեր հերոսական մաքառումը կդառնար աննպատակ կամ անիմաստ: Ես ու իմ սերնդի տղաները միշտ պատրաստ կանգնած կլինենք, թեկուզ հիմա արդեն քաղաքացիական հագուստ ենք կրում, իսկ զինվորական հագուստ հագնելն արդեն կլինի րոպեների հարց, եթե նորից փորձեն պատերազմով գալ մեզ վրա»,-հայտարարեց Արթուր Գրեյանը:

Լրահոս
Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ավանդական կառնավալը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ինչու՞ է Transparency-ն Առաքելական Եկեղեցուն համարում կոռումպացված Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը․ ուղիղ Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն աճել է Այս պահին կորոնավիրուսի որևիցե դեպք ՀՀ-ում գրանցված չէ. Նարեկ Զեյնալյան Կորոնավիրուս՝ գոնե դասասենյակները խոնավացրեք Մահացել է Խորհրդային Միության վերջին մարշալը՝ Դմիտրի Յազովը Բակո Սահակյանը մասնակցել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացմանը Ձեր մոտ էլ է՞ տպավորություն, որ սրանք բոլորը մի ցեղ են… ու բոլոր բջիջներով ատում են ամեն Հայկականը… «ՀՀ դատական օրենսգիրք» օրենքում լրացումներ անելու թեմայով խորհրդարանական լսումները՝ ուղիղ Այսօր ուզում եմ հիշենք Խոջալուի հաղթանակը և բոլոր նրանց, ովքեր կերտեցին այդ հաղթանակը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Սպասվում է տեղումներ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել «Ժողովուրդ»․ Ովքեր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը «Իրատես». Արսեն Թորոսյանը հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ»․ Վիրուսի դասերը «Ժողովուրդ». Իրանցի զբոսաշրջիկների պակա՞ս կունենանք «Իրավունք»․ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն Ամանորն անցկացրել է Լոնդոնում՝ ծախսելով ավելի քան 7000 եվրո «Փաստ». Ինչպես է ՀՀ իշխանությունը ներկայանալու Լյուքսեմբուրգի ներդրումային համաժողովին «Իրատես». Պարգևավճար խորհրդարան չգնալու համար «168 ժամ». Իշխանությունը չունի համակարգված ու համալիր մոտեցում ազգային անվտանգությանը ներկայացվող սպառնալիքի վերաբերյալ «Իրատես». Մութ սենյակում կատու որոնող պատգամավորներն ու «թագակիր» վիրուսը «Փաստ». Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար հանրահավաք կանի «Հրապարակ». Պարտադրել են մարդ տանել, դրամահավաքին թիվ ապահովել՝ 1 մլն դրամ «Փաստ». Դավիթ Տոնոյանի հրաժարականն առավել առարկայական է դառնում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 25 Ադրբեջանում Իրանից ժամանած 4 մարդու հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածով Այսօրվանից Իրանից Հայաստան կարող են տեղափոխվել միայն ՀՀ այն քաղաքացիները Մի խումբ անձինք զրկվել են վարորդական իրավունքի վկայականից (տեսանյութ) Վեցերորդ մարդն է մահացել Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով Իրանում կորոնավիրուսից մահվան արդեն 12 դեպք է գրանցվել, Իտալիայում՝ յոթ ՀՔԾ-ն կրկին անհեթեթ մեղադրանք առաջադրեց ինձ. Արսեն Բաբայան Դեղատներում բժշկական դիմակներ չկան, եղածն էլ վաճառվում է գնից մի քանի անգամ թանկ (Տեսանյութ) Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այսօր ՀՀ-ում կորոնավիրուսի դեպք չկա. ԱՆ ներկայացուցիչ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո հայտնել է զոհի մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan