Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում հակառակորդի կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող 41-ամյա Արթուր Մայրանյանը:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն: