Վանի հայկական եկեղեցիներից մեկին պատկանող հնագույն զանգը կվերադարձվի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն

Վանի հայկական եկեղեցիներից մեկին պատկանող հնագույն զանգը կվերադարձվի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն

Վանի հայկական եկեղեցիներից մեկին պատկանող հնագույն զանգը, որն անհայտ պատճառներով հայտնվել է Իրանի հյուսիս-արևմուտքում, վերադարձվելու է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Amedtoday.org կայքի փոխանցմամբ` 629 տարվա պատմություն ունեցող զանգը ներկայումս ցուցադրված է Իրանի Ուրմիա քաղաքի պատմության թանգարանում:

Իրանը պատրաստ է մոտ 7-դարյա պատմություն ունեցող զանգը վերադարձնել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն:

2017թ. օգոստոսի 9-ին Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության նախագահի տեղակալ Միրհադի Կարեսեյյեդ-Ռոմիանին նշել է. «Մենք Իրանում գտնվող բոլոր պատմական հուշարձանները և աշխատանքները դրանց ծագման երկրներին հանձնելու քաղաքականություն ենք սկսել»:

Իրանցի պաշտոնյան հույս է հայտնել, որ այս գործընթացն աշխարհին և ողջ մարդկությանը ցույց կտա, որ Իրանն իսկապես բարիդրացիական երկիր է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում