AM | RU
USD
EUR
RUB

Հայկական իրականության մեջ առաջին օնլայն տաքսին

 

Հեղաշրջում` տաքսի ծառայության ոլորտում

2012թ. վերջին և 2013թ. սկզբին հայկական տաքսի ծառայության ոլորտում Taxoline-ը հեղաշրջում արեց: «Մեկ քաղաք, մեկ հեռախոսահամար» կարգախոսով շուկա մտած ծառայությունը հնարավորություն էր տալիս մեկ հեռախոսազանգով տաքսի պատվիրել քաղաքի ցանկացած կետից, և ընդամենը մի քանի րոպեից մեքենան տեղում էր լինում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները տաքսի ծառայության ոլորտում կիրառելու և մարդկանց փոխադրումը հեշտ, արագ ու հաճելի կազմակերպելու միտքը ծագել էր Արմեն Բաղդասարյանի մոտ:

«Շուկայում հիմնականում թաղամասային տաքսի ծառայություններ էին: Մարդիկ զանգում էին իրենց թաղամասի տաքսի ծառայություն ու մեքենա պատվիրում` կարծելով, որ ծառայության գրասենյակը մոտիկ է տեղակայված ու մեքենան շուտ կմոտենա: Իրականում դա խաբկանք էր. ինչո՞ւ, որովհետև շատ հաճախ նրանց մեքենաները գտնվում էին քաղաքի տարբեր մասերում` պատվեր էին կատարում, ու մարդիկ ստիպված էին միջինը 30-40 րոպե սպասել մինչև կմոտենար մեքենան` այն դեպքում, երբ նույն պահին տարածքում բազմաթիվ այլ մեքենաներ կային`տարբեր տաքսի ծառայություններից: Զգացի, որ դա խնդիր է, որը արագ լուծում է պահանջում»,-պատմում է Taxoline-ի հիմնադիր Արմեն Բաղդասարյանը:

Ծրագրավորողների թիմը կարճ ժամանակ անց թողարկեց Taxoline հավելվածը, որը հեռախոսի մեջ ներբեռնելով` պատվիրատուն առանց զանգի պատվիրում էր մեքենա և ընդամենը 3-4 րոպեից մեքենան տեղում էր լինում:

Շուկայում նոր մշակույթ ներմուծած կազմակերպությանը, ինչպես և կանխատեսվում էր, բազմաթիվ դժվարություններ էին սպասվում. «Այդ մշակույթը նորություն էր, ուստի կարծրատիպ էր կոտրում թե´ վարորդների, թե´ հաճախորդների մոտ: Վարորդները սովոր էին, որ իրենց պարտադիր պետք է զանգեն կամ ռացիայով ասեն` այսինչ հասցեում պատվեր կա: Ստիպված եղանք շատ երկար աշխատել նրանց հետ, մինչև սովորեցին, թե ինչպես պետք է աշխատել: Կրկնում եմ` վարորդներին աշխատանքի նոր սկզբունքները հասկանալի դարձնելու համար շատ ջանք ենք թափել: Քիչ չենք աշխատել նաև հաճախորդների հետ, ովքեր չէին պատկերացնում, որ հնարավոր է առանց զանգի մեքենա պատվիրել, բայց կարևորն այն է, որ հաղթահարել ենք այդ դժվարությունները, և այսօր թե´ զանգի, թե´ հավելվածի, թե´ մեր կայքի միջոցով` ում ինչպես հարմար է, մեքենա են պատվիրում: Մեքենա, ոչ թե տաքսի, որովհետև մենք մեզ տաքսի ծառայություն չենք համարում, այլ` կազմակերպություն, որը մարդկանց փոխադրումն իրականացնում է արագ, ապահով ու հաճելի: Իսկ հիմա Taxoline-ը անվանափոխվեց Rocket-ի, քանի որ մտադրված ենք մեր լուծումները կիրառենք նոր ոլորտներում»,-անցյալից ներկա անցումը կարճ-կոնկրետ ներկայացնում է հիմնադիրը` չմոռանալով նշել` վարորդների վարքին ու կեցվածքին խստորեն հետևում են առաջին իսկ օրվանից: Արդյունքում հավաքվեց վարորդների մի թիմ, որը մատուցում է պատշաճ ու որակով ծառայություն:

Տաքսի ծառայության ոլորտում արված նորամուծությունը անմիջապես գրավեց թե' տեղական, թե´ արտասահմանյան ընկերությունների ուշադրությունը: Rocket-ը համագործացության առաջարկներ ստացավ տարբեր ոլորտի կազմակերպություններից` բանկերից, հյուրանոցներից, դեսպանատներից, ծրագրավորման ընկերություններից, լրատվական ծառայություններից և մի
շարք այլ հաստատություններից: «Ներկա պահին 100 ընկերությունների ենք սպասարկում. այդ առումով ամենախոշորն ենք: Մենք շահավետ լուծումներ ենք առաջարկում նաև կորպորատիվ հաճախորդներին: Նրանք հավելվածի միջոցով կարող են կորպորատիվ երթեր կատարել: Նրանց տրամադրում ենք պրոմոկոդ, որը կորպորատիվ ընկերության և մեր ծառայության աշխատանքը համակարգող ներկայացուցիչը տրամադրում է ընկերության աշխատակցին և վերջինը հանգիստ մուտք է գործում համակարգ, գրանցվում և օգտվում կորպորատիվ փաթեթից: Նրա երթերը ավտոմատ գրացվում են կազմակերպությանը տրամադրած համակարգում, և ընկերությունը կարողանում է տեսնել կատարված երթերն ու ինքնուրույն ռեփորթ անել»:

Տեխնոլոգիաների զարգացմանը համաքայլ ընթանալով

Ամբողջ գործընթացը թափանցիկ կազմակերպելու արդյունքում կորպորատիվ ընկերությունը ցանկացած պահի կարող է ստուգել իր հաշվեկշիռը, լիցքավորել կամ ուղղակի վերահսկել երթերը:

Իսկ անհատ պատվիրատուների համար ստեղծել ենք Ընտանեկան փաթեթ, որը հնարավորուտյուն է տալիս ընտանիքի անդամներին երթևեկել մեկ հաշվեկշռից: Արմեն Բաղդասարյանը խոստանում է` շուտով հաշվեկշիռը լիցքավորելու համար ավելորդ ժամանակ չի պահանջվի` վճարման համակարգի մոտ հասնելու համար. ընտանեկան փաթեթին կկցվի քարտից վճարման հնարավորությունը: Ով կցանկանա` վճարային, ով կցանկանա, քարտային համակարգով կլիցքավորի իր հաշվեկշիռը կամ անմիջապես կվճարի իր կատարած երթի համար:

Նորամուծությունների ուղղությամբ Արմեն Բաղդասարյանի թիմն աշխատում է ամեն օր. դա են թելադրում թե´ ժամանակաշրջանը, թե´շուկան: Շուկայում այլ ներկայացուցիչների հայտնվելը Rocket-ի հիմնադիրը դրական ու ոգևորիչ է համարում: Ըստ նրա` մրցակցությունն է առաջ տանող ուժը, այն դրդում է անընդհատ աշխատել, մտածել, կատարելագործվել: Ասում է` այսօր նմանօրինակ գրեթե բոլոր ընկերություններն էլ, մեծ հաշվով, ֆունկցիոնալ առումով նման են. պատվիրատուն հավելվածի միջոցով պատվիրում է մեքենա, իմանում, թե ինչքան ժամանակից այն կլինի տեղում, իր հեռախոսով հետևում ընթացքին և այլն: Բայց տեղեկատվական տեխնոլոգիաների դարում օնլայն տաքսի ծառայությունների ֆունկցիոնալ հագեցվածության առկա մակարդակը բավարար չի համարում ծրագրավորման վեց լեզվի տիրապետող Արմեն Բաղդասարյանը. «Այս ոլորտում դեռ շատ անելիքներ կան: Հաճախորդները պատվեր տալու ժամանակ պետք է ընտրության լայն հնարավորություններ ունենան, ինչպես նաև կարելի է ավելի հետաքրքիր ու հագեցած դարձնել ուղևորության ընթացքը: Փակագծերը դեռ չեմ ուզում բացել, միայն ասեմ, որ մեր ծրագրավորողների թիմն աշխատում է այդ ուղղությամբ և շուտով կունենանք ֆունկցիոնալ առումով ավելի հագեցած ու շահավետ ծառայություն: Որոշ նորամուծություններ 6-8 ամսից արդեն կներդրվեն»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները Արմեն Բաղդասարյանի թիմը միայն տաքսի ծառայության ոլորտում չէ, որ մտադիր է ներդնել: Այլ ոլորտների ավտոմատացման ուղղությամբ արված քայլերի մասին Rocket-ի հիմնադիրը խոստացավ մոտ ապագայում խոսել:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին) Նոր պաշտոնանկություն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում «Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում «Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում «Ժողովուրդ». Մանրամասներ` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից «Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 11 Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում․ԱՀ նախագահ Ազգային ժողովի բակից բերման է ենթարկվել տասը քաղաքացի. Էդգար Ջանոյան Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. Վ. Գասպարյան Նոր նշանակում Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն. Մելիքյան Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում են իրականացնում հանուն Ամուլսարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ես նախկին չեմ, ես ապագա եմ. Բացառիկ հարցազրույց՝ Վլադիմիր Գասպարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն Որքանով ես տեղյակ եմ, Ամուլսարի մասով կառավարության մոտեցումները չեն փոխվել. Լիլիթ Մակունց Մոսկվա-Երևան չվերթների մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Օգոստոսի 17-ին տեղի կունենա «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխությունը Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան» ՀՀ Կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը Հունաստանի բանակը մարտական պատրաստության է բերվել Էգեյան ծովում թուրքական նավերի տեղակայման պատճառով Տիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից Մահացել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարի տեղակալը Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ հզոր ազդեցության լծակներ կստանա Անկարան մեզ համար եղբայրական Լիբանանում. Ոսկանյան Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին Մարինե Սուքիասյան. Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք» Հայտնի է՝ համաշխարհային առաջնորդներից ով է Լուկաշենկոյին առաջինը շնորհավորել ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Սարսափելի ավտովթարի արդյունքում մահացել են Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրն ու թոռները «Սևրի դաշնագիրը և Հայկական հարցը» թեմայով գիտաժողովը. ՈՒՂԻՂ Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել. վարակվածների ընդհանուր թիվը 251 է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan