Վրաստանում փրկարարները ծովից ազգությամբ հայ տղամարդու դի են դուրս բերել

Վրաստանում փրկարարները ծովից ազգությամբ հայ տղամարդու դի են դուրս բերել

Վրաստանի Ցիխիսձիրիի հանգստավայրից վրացի փրկարարները ծովում ազգությամբ հայ երիտասարդի մարմին են հայտնաբերել: Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը, ազգությամբ հայը Ռուսաստանում էր բնակվում եւ Վրաստան էր եկել հանգստանալու:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում