AM | RU
USD
EUR
RUB

«Քիմիան մի քիչ նման է ճաշ եփելուն». Երբ քիմիկոսը լաբորատորիայում և խոհանոցում աշխատում է նույն ոգևորությամբ

 

Քիմիայի ձգողության ուժը

Քիմիկոս Արմեն Գալստյանը, հնարավոր է, կենսաակտիվ միացությունների սինթեզմամբ երբևէ չզբաղվեր, եթե աներ գյուղակադեմիայի հացաբուլկեղենի բաժին տանող վերջին քայլը: Խոհարար դառնալու նրա երազանքը սկզբում զիջեց ծնողների ցանկությանը, հետո ինքնաբերաբար փոխեց ուղղությունը: Գյուղակադեմիա ընդունվելու համար քիմիա պարապելու ընթացքում Արմենը հասկացավ` իրենը քիմիան է. «Օրգանական քիմիան ինձ շատ էր ձգում: Երբ խորացա այդ առարկայի մեջ, զգացի, որ այն նաև հեռանկարային մասնագիտություն է, իսկ խոհարարությունը` հոբբի, որը մինչև հիմա իր տեղում է: Ճիշտ է, ուսման ընթացքում պատահել է, որ տարակուսել եմ,թե որ ուղղության մեջ խորանամ` օրգանական, անալիտիկ, թե ֆիզքիմիայի, բայց ամեն անգամ, երբ վերադառնում էի օրգանական քիմիային, զգում էի, որ ամենաշատը դա է ձգում: Գիտեք, քիմիան մի քիչ նման է ճաշ եփելուն, դնում ես, խառնում ու խառնում (ժպտում է,-խմբ.) »,-մասնագիտական հաջող ընտրության մասին պատմում է քիմիական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ, գիտաշխատող Արմեն Գալստյանը:

Արդեն 16 տարի է` Արմենը գիտությամբ է զբաղվում: Համաշխարհային գիտության տեմպից ետ չմնալու համար նա ու գործընկերներն ունեցած հնարավորություններն առավելագույնս են օգտագործում, չունենալու դեպքում էլ ստեղծում` մարդկային ռեսուրսի ու ժամանակի հաշվին. «Շատ դեպքերում ինքներս ենք մեր ձեռքի տակ եղած նյութերից ստանում մեզ պետք եկած կառուցվածքով միացությունը: Այսինքն` սինթեզում ենք ելանյութի ելանյութի ելանյութը, հետո փոխակերպումներ անում»:

Այնքան ժամանակ չի պահանջվում ցանկալի նյութի սինթեզման, որքան որ մաքրման համար: Քիմիկոսը գործընթացի այս փուլի ամենամեծ կորուստը, սակայն, ժամանակը չի համարում, այլ` տարբեր ռեակցիաների արդյունքում առաջացող կողմնակի նյութերը, որոնք մաքրման ընթացքում դեն են նետվում: Ու դա դեռ ոչինչ, հնարավոր է` սինթեզված հիմնական միացությունն էլ չարդարացնի իրեն. «Հնարավոր է, որ սինթեզված միացությունն ունենա մեր կանխատեսած ակտիվությունը, բայց դրանից բացի, կողմնակի անթույլատրելի ազդեցություն էլ ունենա և արգելվի դրա օգտագործումը դեղարտադրության մեջ: Այսինքն` երաշխավորված չէ, որ ստացված միացությունը պարտադիր կմտնի որևէ դեղի բաղադրության մեջ: Հնարավոր է` միլիարդավոր դոլարներ ծախսվի, բայց կենսաակտիվ նյութը դեղատուն չհասնի»:

Սինթեզելով հակասնկային ակտիվության նոր կրողներ

Դեղերի բաղադրությունների ու ազդեցությունների ուղղությամբ հայ գիտնականներն աշխատել ու շարունակում են աշխատել, սակայն, ինչպես Արմենն է ասում, Հայաստանում դեղ արտադրելու մասին խոսելը դեռ շատ շուտ է. հիմնական խոչընդոտը ներդրումների պակասն է: ՀՀ-ում առայժմ սահմանափակվում են գիտական նորույթն արտոնագրելով կամ բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրելով:

Կենդանիների վրա կատարված կենսաբանական փորձակումների մասին հոդվածներն անգամ դժվարությամբ են հրապարակվում բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում, քանի որ այդ փորձակումներն իրականացնելու համար ևս լիցենզիա է պետք: «Որևէ ակտիվություն առնետների վրա փորձարկելու համար անհրաժեշտ է մոտ 30-40 առնետ, որոնք սովորական առնետներ չեն, այլ հատուկ ցեղատեսակի սպիտակ առնետներ, որոնք պահվում են հատուկ միջավայրում, ունեն առանձնահատուկ սննդակարգ: Պատկերացրեք, թե քանի առնետ պետք կլինի մեր ստացած բոլոր միացությունների ակտիվությունը որոշելու համար: Դա լուրջ միջոցներ է պահանջում: Այնուամենայնիվ, որոշ փորձարկումներ անում ենք, օրինակ` մի քանի տարի առաջ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում ստուգել ենք ստացված միացությունների հակահիպօքսիկ ակտիվությունը»,-ասում է երիտասարդ գիտաշխատողը:

Գիտական համագործակցության շրջանակներում մի շարք լաբորատորիաներում շարունակվում են փորձարկումներ անել նաև հիմա, բայց ոչ կենդանիների վրա, այն թանկ հաճույք է: Ավելի հաճախ հակասնկային ու հակաբակտերիալ ակտիվություն են որոշում: Դա և´մատչելի է, և´սինթեզվող միացություններին բնորոշ: Պետրիի թասիկի մեջ միաժամանակ 5-6 միացությունների կենսաբանական ակտիվությունն են որոշում. «Մենք աշխատում ենք ստեղծել նոր կառուցվածք ունեցող միացություններ, որոնց նկատմամբ առկա դեղամիջոցներով չվնասազերծվող հարուցիչները կայուն չեն լինի: Հիմա ավելի շատ հակասնկային ակտիվությամբ օժտված միացություններ ենք սինթեզում: Վերջերս ստացել ենք մի հետաքրքիր հակասնկային միացություն, որն իր ակտիվությամբ նման է «Ֆլյուկոնազոլ»-ին: Ճիշտ է, մեր լաբորատորիան տարբեր ուղղություններով է աշխատում. սինթեզել ենք նաև հակասթրեսային, հակահիպօքսիկ ակտիվությամբ նյութեր, բայց վերջին շրջանում գերակշիռ թիվ են կազմում ազոլները, մասնավորապես` 1,2,4-տրիազոլների դասի միացությունները, որոնք կառուցվածքով նման են «Ֆլյուկոնազոլ»-ին»:

Թե հայ մասնագետների տված գաղափարներն ու մշակած մոդելները երբ և ինչպես կմտնեն ֆարմինդուստրիա, Արմեն Գալստյանը դժվարանում է կանխատեսել, բայց այն, որ մեր գիտնականների հեղինակած հոդվածների վրա հղումներ արվել են ու կարվեն, խոստումնալից է համարում:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Բեյրութում ցուցարարները գրավել են ԱԳՆ-ի շենքը․ ՈՒՂԻՂ Մղձավանջ. այն, ինչ չկարողացան անել թուրքերը, անում են Նիկոլ Փաշինյանն ու Զարեհ Սինանյանը Բեյրութում հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են իրականացնում, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել (տեսանյութ) Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին. «Մեդիա պաշտպան» Արսեն Թորոսյանի թիմում մարդիկ են, որոնք չունեն անցյալ և ապրում են թիթեռի կյանքով. Գևորգ Գրիգորյան Վիրուսոլոգը հայտնել է՝ ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա Սևանա լճի ափամերձ տարածքներում կա 3800 ապօրինի շենք-շինություն՝ բոլորը ենթակա ապամոնտաժման. Ռոմանոս Պետրոսյան Նարեկ Մալյանի հայտարարությունը խանութից հերքել են Արտակարգ դեպք Երևանում Ուշագրավ բացահայտումներ է՝ Բեյրութի պայթյունից (լուսանկարներ) Հայաստանի արձագանքը Բեյրութի պայթյուններին որևէ կերպ պատշաճ չէր. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Մենք չգիտենք, թե Հայաստան ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը. Ղազինյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայաստանը չի կարող ասորիների, արաբների հայրենիքը լինել Ալեն Սիմոնյանին վռնդել են խանութից դիմակ չունենալու պատճառով Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիներից միայն 51-ամյա կինը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Առողջապահության «պատասխանատուն» ազատվում է այն մարդկանցից, ովքեր տեղյակ են համավարակի ընթացքում իր «քաջագործություններից». Թամամյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 200 դեպք Նիկոլ Փաշինյանի աներորդին Ձորաղբյուրում առանձնատուն է գնել Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը «Ժողովուրդ»․ Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է «Ժողովուրդ»․ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց «Ժողովուրդ»․ Գրիշա Թամրազյանի և Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ․ ծառայողական քննության հետքերով «Հրապարակ». ԱԱԾ-ում նոր սկանդալ է հասունացել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 8 70% ձայնը չեն ստացել, որ պարգևավճարներ թալանեն, մարդկանց ասֆալտին պառկեցնեն․ Աղասի Ենոքյան Հնդկաստանում օդանավը կոշտ վայրէջքից հետո երկու կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ) Հարց է՝ ինչու «հեղափոխական իշխանությունները» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սարգսյան (Տեսանյութ) Հայաստանն օգոստոսի 25-ից կվերսկսի օդային հաղորդակցությունը Թեհրանի հետ Առաջին ամսվանից հետո արտակարգ դրության երկարաձգումն անիմաստ էր. համաճարակաբան Վիտալի Բալասանյանը հանդես է եկել կոչով ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողները պարգևատրվել են Ջուր չի լինի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված տարածքը՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) «Գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն». Լիբանանի նախագահ (լուսանկարներ) Ամուլսարում բողոքի ակցիան վերսկսվել է. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan