AM | RU
USD
EUR
RUB

Պռոշյանի սպանված գյուղապետն ու Հայաստանի արժեհամակարգը

 

Սպանեցին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանին: Սա հանրային լայն քննարկումների առիթ դարձած վերջին, և առայժմ պահպանվող թեման է:

Քննարկումները շուտով կավարտվեն և Հրաչ Մուրադյանին կհիշեն միայն հարազատներն ու ընկերնրները, իսկ հասարակությունը կմոռանա այս դեպքն ու կգնա նոր հանրային քննարկումների, տեղեկատվական առիթների հետևից: Տեղեկատվական դաշտի օրենքն է այդպիսին՝ ցանկացած տեղեկատվական առիթ մեկ շաբաթից ավել չի երկարում (ամենաշատը մի քանի շաբաթ, եթե առկա են նոր զարգացումներ, նոր տեղեկատվական առիթներ): Որպես օրինակ հիշենք Վահե Ավետյանին:

Հասարակությունը կմոռանա, սակայն մտածող մարդիկ ու հանրային խնդիրներ լուծել ցանկացողներն այս օրինակի հիման վրա պետք է դասեր քաղեն, ճանաչեն, հասկանան Հայաստանի մի շարք խնդիրների ակունքները, որպեսզի հնարավոր էլինի լուծում գտնել:

Հրաչ Մուրադյանի սպանությունն ուներ երկու հիմնական առանձնահատկություններ, որոնք այս դեպքը դարձրեցին լայն քննարկումների թեմա:

Առաջինն այն է, որ սպանվողը պետական չինովնիկ էր, իսկ երկրորդը՝ Հ. Մուրադյանը հայտնի ազատամարտիկ էր, մեկն այն փոքրաթիվ մարդկանցից (փոքրաթիվ եմ ասում, քանի որ համեմատում եմ Հայաստանի ողջ բնակչության թվի հետ) որոնց շնորհիվ այսօր գոյություն ունեն ՀՀ-նն ու ԼՂՀ-ը կամ, եթե ավելի ճիշտ ձևակերպենք՝ Անկախ Հայաստանը:
Սկսենք առաջինից: Փոքր և միջին չինովներիների հաշվին է պահպանվում պետության, համակարգի կայունությունը, դեմքը, որովհետև հենց այդ օղակներն են ապահովում կապը հասարակության հետ, հենց այդ օղակների գործուներության հիման վրա է ձևավորվում պետության վերաբերյալ հանրային կարծիքը, հետևաբար՝ հենց փոքր և միջին չինովնիկական ապարատի արդյունավետության վրա պետք է մեծ ուշադրություն դարձվի:Այս դեպքը, երբ արդյունավետ գործող պետական չինովնիկն օրը ցերեկով սպանում են գյուղապետարանի, իր աշխատավայրի դիմաց, մարդկանց գիտակցությունում խախտում է ամբողջ համակարգի կայունության հիմքերը: Եթե իհարկե պետական համակարգը վճռականորեն չդատապարտի ոճիրն ու չանցնի հակահարձակման: Առայժմ նման վճռականության նշաններ չկան: Դեպքի վերաբերյալ լուրջ դատապարտումներ չեն հնչում: Նույնիսկ բարձր օղակներից, օրինակ Կոտայքի մարզպետի շուրթերից «տարօրինակ» հայտարարություններ են հնչում, որոնցից կարելի է ենթադրել, որ հանցագործության դատապարտումը չի անցնի շարքային սպանության վերաբերյալ արձագանքներից այն կողմ: Եթե այդպես ընթանա, նշանակում է, ինչպես այլ դեպքերում, այս անգամ էլ խմբային շահը գերակա է կանգնում պետական, հանրային շահի նկատմամբ:

Դեպքերի այսպիսի զարգացման դեպքում իշխանությունների համար շոշափելի որևէ բան չի փոխվի: Նկատի ունենք հանրային կտրուկ գործողությունները կամ կտրուկ փոփոխությունները, որտեղ տեսանելի կլիներ այդ գործողությունների ու համայնքի ղեկավարի սպանության հետ անմիջական կապը: Սակայն փոփոխությունները կլինեն մարդկանց գիտակցությունում, ավելի ճիշտ՝ կխորանա սեփական երկրում անապահովության, անարդարության զգացումը, կթուլանա վստահությունը պետության ու պետական ապարատի նկատմամբ, իսկ այս ամենը պետական համակարգի կայունության հիմքում են ընկած:

Հրաչ Մուրադյանի սպանության երկրորդ առանձնագատկությունն այն էր, որ ազատամարտիկ է սպանվել: Ազատամարտիկներն այն սոցիալական խումբն են, որոնք, չնայած համատարած արժեզրկմանն ու վարկաբերկմանը, ընդհանուր առմամբ որպես սոցիալական խումբ հասարակական լայն խմբերի կողմից դեռևս պահպանում են բարձր վարկանիշն ու հարգանքը: 1992-1994 թվականներին, երբ ազատամարտիկները պատերազմի դաշտում էին, թիկունքում արդեն փոփոխվել էր անկախության ալիքն առաջացնող արժեհամակարգը, սկսել էր գլուխ բարձրացնել կրիմինալն ու անարդարությունը, թալանն ու չինովնիկական կոռուպցիան:

Նման իրավիճակում հասարակությունում շատերը շարժման սկզբի արժեհամակարգի, արդարության վերականգնման հույսը կապում էին ազատամարտիկների պատերազմից վերադարձի հետ: Նույնիսկ թևավոր արտահայտություն էր ձևավորվել՝ «այ որ տղերքը սարերից ինջնեն, ամեն ինչ իրա տեղը կգցեն»:
«Տղերքը սարերից չիջան»: Այս արտահայտությունն ազատամարտիկ-մտավորական Ալեքսանդր Մելքումյանինն է, ով նման կերպ մեկնաբանել է հայրենիքի ու պետության համար ամենաթանկը՝ կյանքը նվիրած մարդկանց խմբի արժեհամակարգի պարտությունն ի օգուտ նեղ խմբային շահերի, ամեն գնով գումար վաստակելու, ամեն ինչ ծախելու ու առնելու պատրաստ սոցիալական խմբի արժեհամակարգի: Կարճ ասած՝ նյութապաշտությունը և քրեական սկզբունքները, ոչ թե պետականակենտրոնությունն ու հայրենանվիրությունը, դարձան Հայաստանի հիմնական գաղափարախոսությունը: Հրաչ Մուրադյանի սպանությունը պետք է դիտարկել նաև վերոնշյալ երևույթներն առաջացնեղ գործընթացների համատեքստում:

Այսպիսով՝ տղերքին դեռ չեն թողնում սարերից իջնել:

Վահրամ Միրաքյան

«Միտք» վերլուծական կենտրոն

Լրահոս
Թուրքիայի արտգործնախարարը հերքել է S-400-ները Ադրբեջանում տեղակայելու մասին լուրերը Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Դավիթ Սանասարյանն իր հետ կապված քրեական գործի վերաբերյալ կխոսի նախաքննության ավարտին Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից Ժոնաթան Լաքոտ․ Ապրիլ 24, հիշատակման օր, Արարատ լետ ԱԳՆ. Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է 1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Մոլեռանդները 20-րդ դարասկզբին չխնայեցին անգամ հայ մարզիկներին Ծիծեռնակաբերդի տարածքում ողջ օրը կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության տաղավարը Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ. Արցախի նախագահի ուղերձը «Փաստ». Իշխանության «սորոսական» թևը պատրաստվում է վրեժ լուծել «Հրապարակ». «Իմ անմիջական ղեկավարը վարչապետն է» «Ժամանակ». Տեսչություններին հրահանգված է ոչ ֆորմալ հարաբերություններ ունենալ միայն փորձված հարկատուների հետ «Հրապարակ». Թագուհի Ղազարյանի ուսման վարձը վճարել է Արշալույս գյուղի գյուղապետը «Ժամանակ». Փաշինյան-Ծառուկյան հակասություններն ավելի են խորանում Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների առջև. ՀՀ նախագահի ուղերձը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 24 Ստամբուլում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներ կկազմակերպվեն Հայաստանն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը. ՀՀ ԱԳՆ Ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ Ղազինյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Հնարք է պատասխանատվությունից խուսափելու Ռուսաստանի դեսպանը խոսել է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին Հայաստանում ՌԴ դեսպանը հայ-ռուսական հարաբերությունները դրական է գնահատում Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կանդելակի․ Զելենսկին, ինչպես Փաշինյանը, նոր պետք է հասկանա կառավարման բարդությունն ու ծավալը Ազգային ժողովի բակում հիմնվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի ՀՀ նախագահը ստորագրել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների՝ մեծ աղմուկ հանած օրենքը Ես նեղը չեմ ընկել, չեմ ընկնում, չեմ ընկնելու. Հայկ Մարությանը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավարին Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է» Այսօր տեղի կունենա Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը Մոսկվա-Երևան ինքնաթիռի ուղևոր է մահացել Բակո Սահակյանը մասնակցել է ՀԱՊՀ-ի կողմից Արցախում գորշ ածխի և պոլիմերային մնացուկների՝ ածխաջրածինների փոխարկման թեմայով շնորհանդեսին ԱԺ-ն ընդունեց հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու նախագիծը ԱԺ-ն կողմ քվեարկեց ԵԱՏՄ անդամ երկրների և Չինաստանի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրին ԱԺ-ն ընդունեց ՏՏ ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծը Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է Հայաստանի ռուսական ավիաբազան կվերազինեն Սու-30ՍՄ կործանիչներով. աղբյուր ԱՄՆ-ն կչեղարկի Թուրքիային տված իրանական նավթի ներկրման ժամանակավոր արտոնությունը Ահաբեկչությունից հետո տուրիստները զանգվածաբար լքում են Շրի Լանկան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan