Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հրդեհաշիջմանը մասնակցած հայ փրկարարներին

Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ուժերը ներգրավվել են Վրաստանի Բորժոմիի կիրճում բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հայ հրշեջ-փրկարարների վրանային ավանը ծավալվել է Ծաղվերի բնակավայրի մոտ, որից հետո հայկական արձագանքող ուժերին հատկացված տեղամասում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացրել 2 մարտական հաշվարկ:

Դեպքի վայր ժամանած Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել օգնության խնդրանքին արձագանքող բոլոր երկրներին՝ այդ թվում Հայաստանին:

Օգոստոսի 20-ին հրդեհ է բռնկվել Վրաստանում՝ Բորժոմիի կիրճում (Դաբա գյուղի մոտ), և Վրաստանի իշխանությունները օգնության հայտ են ներկայացրել միջազգային հանրությանը՝ Բորժոմիում բռնկված անտառային հրդեհի մարմանն աջակցելու խնդրանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում