Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձավ Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ծանրորդ Գոռ Մինասյանը դարձավ Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն:

Մինասյանը նախ պոկեց 195 կգ, այնուհետ` 200 կգ: Օլիմպիական փոխչեմպիոնը երրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ բարձրացնել 206 կգ: Հրում վարժությունում հայ ծանրորդը առաջին մոտեցման ժամանակ չբարձրացրեց 230 կգ: Սակայն երկրորդ մոտեցման ժամանակ նա գլխավերևում պահեց 230 կգ: Երրորդ մոտեցմամբ Մինասյանը չբարձրացրեց 235 կգ: Երկամարտի 430 կգ արդյունքով Մինասյանը դարձավ Ունիվերսիադայի չեմպիոն:

Մինասյանն աշխարհի առաջնության բրոնզե (2015), Եվրոպայի առաջնությունների արծաթե (2016, 2017), Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է (2016):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում