Մխիթարյանի տաղանդն այս տարի ավելի լավը կլինի. Մոուրինյո

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով՝ ինքը և Հենրիխ Մխիթարյանը սկսել են լավ հասկանալ միմյանց:

«Նա սկսել է հասկանալ ինձ, ես նրան: Նախորդ մրցաշրջանի սկզբին, եթե նա կարողանար առավել լավ հասկանալ ինձ, ապա մենք լավ կսկսեինք: Մենք շատ ժամանակ ենք անցկացնում միասին, սովորում ենք միմյանցից, նա ինձ ավելի լավ գիտի, ես նրան: Մխիթարյանի տաղանդն այս տարի ավելի լավը կլինի»,- Մոուրինյոնի խոսքերը մեջբերում է Յունայթեդի կայքը:

Անգլիական Պրեմիեր լիգայի 2 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ունի երկու հաղթանակ և 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հենրիխ Մխիթարյանը երկու խաղերի ընթացքում դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում