Կարեն Տոնականյանը հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կարեն Տոնականյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գերմանական Համբուրգ քաղաքում մեկնարկեց աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն մեկնարկային մենամարտում հաղթեց Ավստրալիան ներկայացնող Հարի Գարսիդին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Օգոստոսի 27-ին պայքարի մեջ կմտնի նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում