Հայ հրշեջները շարունակում են Բորժոմիի կիրճում իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ուժերը օգոստոսի 27-ին շարունակել են Վրաստանի Բորժոմիի կիրճում իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հայկական ուժերից հրդեհի մարմանը ներգրավվել է 1 մարտական հաշվարկ:

Օգոստոսի 22-ին, արձագանքելով Վրաստանի իշխանությունների օգնության խնդրանքին, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության անձնակազմը (8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ-շտաբ) մեկնել է Վրաստան՝ աջակցելու Բորժոմիի կիրճում բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում