Արոնյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլ

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արոնյանը թայ-բրեյքում մրցում էր կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանի հետ։

Թայ-բրեյքի առաջին երկու պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի, հաջորդ երկուսում Արոնյանը գերազանցեց Հոու Յիֆան և դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլ։ Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը: Հանգստյան օրերն են սեպտեմբերի 18-ը և 22-ը: Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` Աշխարհի գավաթում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում