AM | RU
USD
EUR
RUB

Հայաստան VS Ադրբեջան. սպառազինությունների մրցավազքը շարունակվում է

 

Հարավային Կովկասը գտնվում է լայնամասշաբ պատերազմի ճանապարհին: Ամեն դեպքում այդպես են կարծում գրեթե բոլոր հեղինակավոր փորձագետներն ու վերլուծական կենտրոնները, որոնք զբաղվում են Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության հարցերով։

Օրինակ` ամերիկյան «Stratfor» վերլուծական կենտրոնն անընդհատ անդրադառնում է հարավկովկասյան խնդիրներին և յուրաքանչյուր հաշվետվության մեջ ընդգծում Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ պատերազմի` տարեցտարի աճող հավանականության մասին: Նման կարծիք էր արտահայտել նաև Միջազգային ճգնաժամային խումբը, որն իր հերթին ձևակերպումներում առանձապես սահմանափակումներ չունի և փաստորեն, քննարկում է արդեն ոչ թե հենց հնարավոր ռազմական գործողությունները, այլ հետևանքները, որոնց կհանգեցնի Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը:

Հիշեցնենք, որ այդ երկրների միջև չհանդարտվող դիմակայության պատճառը համարվում է հնամենի հայկական տարածաշրջանը՝ Լեռնային Ղարաբաղը (Արցախ), որն անցած դարի 20-ական թվականներին բոլշևիկյան իշխանությունների կողմից բռնակցվել էր Ադրբեջանին:

Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ գտնվելու ամբողջ ընթացքում հայկական ազգաբնակչությունը բարձրացել է ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների կողմից նման որոշում կայացնելու անտրամաբանական լինելու հարցը։

Հայ-ադրբեջանական դիմակայության «թեժ» ալիքը սկսվեց ԽՍՀՄ-ի փլուզմանը զուգահեռ (1988-1991), երբ Ադրբեջանի իշխանությունները փորձում էին ոչնչացնել հայ բնակչությանը, իսկ հայերը ստիպված էին զինված դիմակայություն ցույց տալ:
Ակտիվ ռազմական գործողություններն ավարտվել են 1994թ` ադրբեջանական ուժերի ջախջախմամբ: Հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու նպատակով ԵԱՀԿ հովանու ներքո ստեղծվեց հատուկ մարմին` երեք համանախագահներից ՝ ՌԴ-ից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից կազմված Մինսկի խումբը։ Բայց այդ ձևաչափը շոշափելի արդյունքների այդպես էլ չկարողացավ հասնել: Բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական վաստակը համարվում է իրավիճակի պարբերական դիտարկումներն ու կոնֆլիկտային իրավիճակների լուծումը, որոնք կարող են հանգեցնել ուժի գործադրման, ինչպիսին էր 2016թ. ապրիլի 2-6 ադրբեջանական զորքի կողմից չհաջողված բլից-կրիգը, որի ժամանակ, տալով մի քանի հարյուր զոհ և գրեթե երեք հազար վիրավոր, ադրբեջանցիներն այդպես էլ չկարողացան Ղարաբաղի ՊԲ հետ կարճաժամկետ դիմակայության ընթացքում որոշակի շոշափելի հաջողությունների հասնել:
Բայց ադրբեջանական կողմը չի հաշտվել ստեղծված իրավիճակի հետ և ռևանշի է պատրաստվում հաջորդող 20 տարվա ընթացքում, ինչն արտահայտվում է պաշտոնական Բաքվի քարոզչական կառույցների պարբերաբար ուժգնացող հակահայկական հիստերիայում, ինչպես նաև մասսայական սպառազինության ձեռք բերմամբ և սեփական բանակի արդիականացմամբ։

Հայկական կողմը, գիտակցելով Ադրբեջանի հետ ռազմական դիմակայության մեծ հավանականությունը, որոշակի քայլեր է ձեռնարկում՝ նվազեցնելու համար հնարավոր պատերազմի հետևանքները:

Հասկանալու համար կողմերի ռազմականացման աստիճանը, դիմենք վիճակագրությանը.
Վերջին 25 տարվա ընթացքում Ադրբեջանը գնել է ընդհանուր 20 միլիարդ դոլար արժողությամբ զենք: Այդ երկրին զենք են մատակարարում հիմնականում ՌԴ-ն, Իսրայելը և Թուրքիան: Միայն վերջին հինգ տարվա ընթացքում Ադրբեջանը Ռուսաստանի հետ կնքել է հինգ միլիարդ դոլարի պայմանագիր: Ադրբեջանի կողմից Ռուսաստանից գնված սպառազինության անվանացուցակը ներառում է T-90 տանկեր, «Սմերչ» և «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, C-300 տրիումֆ հրթիռահրետանային համակարգ, հեռահար հրետանայiն և հրթիռային համակարգեր, ինչպիսիք են «Պիոն»-ը և «Տոչկա-Ու»-ն։ Միայն վերջին երեք տարվա ընթացքում Ադրբեջանը ռուսական մատակարարներից ստացել է ավելի քան 30 հատ «Մի-35 Մ» ռազմական ուղղաթիռներ:
Պակաս գրավիչ չի Ադրբեջանի՝ Իսրայելից ձեռք բերած սպառազինությունը, որը համարվում է տեխնոլոգիապես ամենաբարձր, և ինչպես ցույց են տվել ապրիլյան ռազմագործողությունները, արդյունավետ զենքը: Խոսքն անօդաչուների մասին է, որոնք այսօրվա դրությամբ կազմված են հիմնականում իսրայելական արտադրության հարվածող և հետախուզական մոդիֆիկացիաներից։ Արժե առանձնահատուկ նշել, որ պաշտոնական Բաքուն բավականին լրջորեն զարգացրել է նաև իր սեփական ռազմա-արդյունաբերական համակարգը` ստեղծելով ձեռնարկությունների ընդարձակ ցանց, որոնք արտադրում են տարբեր զինատեսակներ՝ հրաձգային զենքերից մինչև լիցենզավորված հարավաֆրիկյան զրահամեքենաներ և իսրայելական անօդաչուներ։
Այդուհանդերձ, չարժե անտեսել նաև ադրբեջանական ռազմա-օդային ուժերը, որոնք ներկայացված են ինչպես խորհրդային արտադրության գրոհող ավիացիայով (Սու-25), այնպես էլ՝ Միգ-29 կործանիչ-ինքնաթիռներով։

Բաքուն ակտիվորեն զենք է գնել և այսօր էլ շարունակում է գնել Թուրքիայից` հիմնականում զրահամեքենաներ և ՌՑ-30՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի որոշ տեսակներ։

Մինչև վերջես զգալի զենք էր գնել Ուկրաինայից:

Զենքերի տեսակներն ու հագեցվածությունը, որոնք կազմում են ադրբեջանական բանակի սպառազինությունը, ոչ մի ակսկած չեն թողնում առ այն, որ ադրբեջանական կողմը հարձակողական պլանով ռազմական գործողությունների է պատրաստվում և հայկական ղեկավարությունը նույնպես բավականին ակտիվ կերպով սպառազինվում է, բայց, նախընտրում է համարժեք պատասխան` հաշվի առնելով Ադրբեջանի ձեռք բերած զինատեսակները։

Այսպես, հայկական կողմը շեշտը դնում է ոչ թե կործանարար ավիացիա գնելու վրա, որն ըստ էության ուղղակի դուրս է ՀՀ-ի բյուջեի հնարավորությունների սահմանից, այլ նախընտրում գնել ստուգված և իրենց արդյունավետությունն ապացուցած ՀՕՊ-ի այնպիսի միջոցներ, ինչպիսիք են օրինակ՝ C-300, Բուկ-Մ2 զենիթահրթիռային համակարգերը, C-125, «Կրուգ», «Կուբ», C-75 համակարգերը: Զուգահեռաբար, Հայաստանը զարկ է տվել սեփական նախագծմամբ հարվածող և հետախուզական անօդաչուների արտադրությանը, ինչը ևս ինչը ևս նվազեցրել է արտասահմանյան նմանատիպ սպառազինություն ձեռք բերելու դիմաց արվող ծախսերը։

Նույնը վերաբերում է նաև հակատանկային զենքերին, որոնցով բավականին հագեցած է հայկական ԶՈՒ-ն: Չնայած պետք է առանձնահատուկ նշել, որ Հայաստանի տանկային պարկը բավականին մեծ է և ընդգրկում է ավելի քան երեք հարյուր մեքենա. Հստակ թիվը գաղտնի է պահվում։

Անցած տարի զարմանք առաջացրեց հայկական Զու կողմից «Իսկանդեր» նորագույն տակտիկական հրթիռային համակարգերի ձեռք բերումը, որոնց առկայությունը, փաստորեն, ադրբեջանական իշխանություններին կանգնեցրել է հայերի կողմից Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքների ոչնչացման երաշխավորված սպառնալիքի առաջ։ Հայերն ու ադրբեջանցիները նաև տիրապետում են այնպիսի զինատեսակների, ինչպիսիք են «Սմերչ» և «Սոլնցեպյոկ» կրականետ համակարգերը։
Հարկ է ընդգծել, որ հայկական զինված ուժերին զենք է մատակարարում հիմնականում ՌԴ-ն, որը հայկական կողմին ոչ միայն ներքին գներով զենք է վաճառում, այլև արտոնյալ կրեդիտներ է տրամադրում՝ մասսայական զենք գնելու համար։
Բայց հայկական կողմի սպառազինության մեջ ներառված են նաև ֆրանսիական և չինական արտադրության զենքեր, որոնք տարբեր տարիների ձեռք է բերել հայկական կողմը։

Իհարկե, մեկ նյութի մեջ հնարավոր չէ անդրադառնալ սպառազինությունների մրցավազքի պատճառներին ու մեթոդաբանությանն ամբողջությամբ, որում գտնվում են այդ երկու հարավկովկասյան հանրապետությունները։ Բայց անգամ իրավիճակի թռւոցկի վերլուծությունը ցույց է տալիս, որ կողմերից և ոչ մեկը չի պատրաստվում հիմնովին փոխել իր դիրքորոշումը, իսկ ելնելով այն հանգամանքից, որ կողմերի դիրքորոշումները տրամագծորեն հակառակ են, նշանակում է սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանն անխուսափելիորեն տանում է դեպի լայնամասշտաբ պատերազմի։

Front News International

Լրահոս
«Ժողովուրդ»․ Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. ո՞վ կփոխարինի Դավիթ Անանյանին «Հրապարակ»․ Էդմոն Մարուքյանին սպառնում են․ քրգործ է հարուցվել «Փաստ»․ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար» «Փաստ». Արցախում հանրային տրամադրություններն են ուսումնասիրում, տոտալ փոփոխությունների համար «Հրապարակ»․ Սյունիքի փոխմարզպետը Կապանի քաղաքապետի հետ անձնական հարցեր ունի «Փաստ»․ ԵՊՀ-ի շուրջ ընթանում են խիստ կասկածելի և ծայրաստիճան վտանգավոր գործընթացներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 5 Աստղագետները հաստատել են Երկրին չափսերով նման էկզոմոլորակի գոյությունը, որը պտտվում է մոտակա աստղի շուրջ 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանում աճում է, տարածաշրջանի մյուս երկրներում՝ նվազում Խնդիրը լճի մահանալու մասին է, պետք է մտածել լճի վերականգման մասին. բնապահպան Կուպրաձեն կոչ է անում հանուն կովկասյան համերաշխության օգնել Հայաստանին ԵՊԲՀ դասախոս. Ձեռնոց կրելը վարակի տարածման առումով լրացուցիչ ռիսկն ավելացնում է Լանզարոտեի կոնվենցիան վավերացրած երկրներում երեխաների նկատմամբ բռնությունները ոչ թե նվազել են, այլ՝ ավելացել Վարչապետը՝ համատարած արգելափակման մասին (տեսանյութ) Երևանի տարբեր վայրերում կհնչեն Արամ Խաչատրյանի անմահ ստեղծագործությունները Արսեն Թորոսյանը խոսեց կորոնավիրուսից 33-ամյա պացիենտի մահվան դեպքի մասին Հանրապետությունում համաճարակային վիճակը շարունակում է վատանալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Արսեն Թորոսյանը քննադատությունների կիզակետում է.«Մեդիա պաշտպան» Հայաստանում կորոնավիրուսով վարակված 33 տարեկան պացիենտ է մահացել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության. ՀՀ ԱԳՆ Ինչպես են հղի կանայք տանում կորոնավիրուսային հիվանդությունը Վարչապետ Փաշինյանի ճեպազրույցը՝ Արսեն Թորոսյանի և Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանի մասնակցությամբ. ՈՒՂԻՂ Փաշինյանը պետք է հրաժարական տա, իսկ ԱԺ-ն նախաձեռնի ազգային համաձայնության կառավարություն. Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել ՊԲ-ն դիրքերում սպառազինության, վառելիքի և սննդի պրոբլեմ չի ունեցել. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Պետք է շատ արագ կրկնապատկվի Առողջապահության բյուջեն. Արա Բաբլոյան Վրաստանի քաղաքացիները ստորագրահավաք են սկսել` խնդրելով երկրի կառավարությանն օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել Եթե թեստավորվեին բոլոր ասիմպտոմ հիվանդները, մահացության տոկոսն ավելի ցածր կլիներ. Արմեն Մուրադյան (տեսանյութ) Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը խիստ մտահոգություն են առաջացնում. Հայտարարություն 40 տարեկանից բարձր՝ կորոնավիրուսից մահանալու հավանականության կորն էապես բարձրանում է. ԵՊԲՀ դասախոս Դիակների գնով աթոռներից կառչողները, նենգաբար ստողներն այսօր փորձում են «բարոյականության» դասեր տալ. Աշոտյան Ոնց եմ ամաչում ձեր փոխարեն. Նաիրա Զոհրաբյան «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. ջուր չի լինելու Ինչքան ուզում եք՝ «վեթինգ» արեք. Մարաբյանի ու նրա նմանների ինչի՞ն եք կպնելու. Ռուբեն Մելիքյան Հակոբ Արշակյանն այն լուրերի մասին, որ իրեն զենք կրող մարդ է ուղեկցել Իշխանությունը չպետք է լկտիանա և իրեն անպատասխանատու զգա. Քաղաքագետ ՀՀ Զու ԳՇ պետը հետևել է ՊԲ հարավային ուղղությամբ իրականացվող ինժեներական ամրաշինական աշխատանքների ընթացքին Նոր նշանակում Արցախի Հանրապետությունում Մարտունու և Սևանի անձնագրային բաժանմունքների պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan