AM | RU
USD
EUR
RUB

Ինչպես է Ադրբեջանի ՆԳՆ-ն թաքցնում զինված ուժերի մարտական կորուստները (փաստաթուղթ)

 

Մի քանի օր առաջ` սեպտեմբերի առաջին օրերին, Լեհաստանում մասնակցել եմ 27-րդ տնտեսական համաժողովի աշխատանքներին: Փոքրիկ Կրինիցա-Զդրույ քաղաքում, որը գտնվում է Լեհաստանի` Սլովակիայի հետ ունեցած սահմանին, ամեն տարի հավաքվում են հարյուրավոր քաղաքագետներ և փորձագետներ ամբողջ աշխարհից և քննարկում եվրոպական մայրցամաքի հրատապ լուծում պահանջող խնդիրները: Տնտեսական համաժողովի թեմաները, սովորաբար, շատ հետաքրքիր են լինում: Կազմակերպիչները չեն մոռանում նաև Եվրոպայի հարևանությամբ գտնվող տարածաշրջանները` ամեն տարի հարթակ տրամադրելով նաև Հարավային Կովկասում, սևծովյան, մերձկասպյան և այլ տարածաշրջաններում ընթացող քաղաքական գործընթացների քննարկման համար: Բնականաբար, այդ բանավեճերին ներկայացուցիչներ են մասնակցում ինչպես Հայաստանից, այնպես էլ Ադրբեջանից, Վրաստանից, Ռուսաստանից և այլ` այդ տարածաշրջաններում քաղաքական շահ հետապնդող երկրներներից: Ահա և այս տարի տնտեսական համաժողովի շրջանակներում Կրինիցայում մեզ հաջողվեց մի քիչ շփվել Ադրբեջանից ժամանած լրագրողների ու փորձագետների հետ: Սկզբից ևեթ ասեմ` զրույցները բավականին բովանդակալից և հետաքրքիր ստացվեցին: Ադրբեջանցիները մեծ պատրաստակամությամբ պատմեցին իրենց ներքին խնդիրների, հայրենակիցների սոցիալ-տնտեսական վիճակի, Ադրբեջանում քաղաքական ինտրիգների և իրենց իրականության այլ մանրուքների մասին:

Ընդհանուր առմամբ, մենք այնտեղ լավ էինք զգում մեզ: Չնայած հանուն արդարության ասեմ, որ լինում էին դեպքեր, որ մեր շփումներն անտանելի էին դառնում: Բայց դրանք հաճախակի չէին` միայն ադրբեջանցիների հրապարակային ելույթների ժամանակ: Հավանաբար նրանք հետևյալ մտածելակերպն ունեն` ադրբեջանցին բարձրախոսով և առանց դրա բոլորովին ուրիշ մարդ է: Առաջին դեպքում դա ալիևյան բարբաջանքի սովորական վերարատդրողն է, երկրորդ դեպքում` քաջատեղյակ շատախոս, իսկ քաղաքական կոռեկտ լեզվով ասած` «հետաքրքիր զրուցակից»: Այնքան անմիջական մարդիկ էին, որ երբ իմացան անունս, չկաշկանդվեցին խոստովանել, որ ատում են Ոսկանապատը: Եվ անգամ ասացին, թե ինչու…

Բայց ինչպես Ադրբեջանի իրական հայրենասերներ, նրանք նույնպես փորձեցին պարզել մեր գործունեության որոշ մանրամասներ: Օրինակ, ադրբեջանցիներին շատ էր հետաքրքրում, թե ինչպես է մեր ձեռքն ընկել Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովի` այդ երկրի պաշտպանության նախարարին ուղղված զեկուցագիրը: Հիշեցնեմ` հիշյալ փաստաթղթի մեջ Սադիխովը տեղեկացնում է անցած տարվա ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ անձնակազմում ունեցած կորուստների մասին: Բացի այդ, Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն առաջարկում է հասարակությունից թաքցնել Արցախի հանրապետության մարտական դիրքերի մատույցներում սպանված ասկյարների դիերը:

Այդ փաստաթղթի հրապարակումից ուղիղ մեկ ամիս է անցել, բայց ադրբեջանական կողմը մինչև հիմա ամեն ձևով փորձում է իր քաղաքացիներին համոզել, թե իբր այդտեղ զետեղված ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում: Սկզբում Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պաշտոնապես հերքեց, հետո ալիևյան կլանի քարոզիչները որոշեցին սահմանամերձ շրջաններում համապատասխան «բացատրական աշխատանքներ» տանել, իսկ հետո էլ լրիվությամբ անցան Ադրբեջանի քաղաքացիներին խաբելուն: Բնականաբար, Voskanapat.info-ն ժամանակավորապես արգելափակվեց Ադրբեջանի տարածքում:

Բայց, չնայած այդ ամենին, ադրբեջանցիներն ամեն դեպքում տեսան Սադիխովի զեկուցագիրը, և հիմա Ադրբեջանի իշխանությունները ստիպված են սեփական քաղաքացիներին զսպելու համար նոր միջոցներ ձեռնարկել: Այդ մասին է վկայում մեկ այլ` շատ հետաքրքիր փաստաթուղթ, որի բովանդակությունը հայտնի է Voskanapat.info-ի խմբագրությանը: Խոսքն Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի` այդ երկրի վարչապետին ուղղված նամակի մասին է, որում նա կառավարության ղեկավարին խնդրում է գործադիր իշխանության շրջանային ղեկավարներին հանձնարարել աջակցել ոստիկանության աշխատակիցներին` «համապատասխան քարոզչական աշխատանքների» իրականացման գործում: Մեր ընթերցողների ուշադրությանն եմ ներկայացնում հիշյալ փաստաթուղթը.

Հարգարժա՜ն պարոն վարչապետ

2016թ. ապրիլի 2-6 Ադրբեջանի ԶՈՒ անձնակազմի կորուստների մասին Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սադիխովի ստորագրությամբ գաղտնի փաստաթղթի հրապարակումը Հայաստանի հանրապետության լրատվամիջոցների կողմից Ադրբեջանի հանրապետության սահմանամերձ շրջաններում դարձել է խուճապային տրամադրությունների առաջացման պատճառ:

Ձեր կարգադրության համաձայն` Ադրբեջանի հանրապետության բնակչության շրջանում համապատասխան քարոզչական աշխատանքներ տանելու մասին, ոստիկանության շրջանային բաժանմունքների կողմից մի շարք միջոցառումներ են իրականացվել: Լրացուցիչ միջոցառումների իրականացման համար խնդրում եմ Ձեզ` շրջաններում գործադիր իշխանության ղեկավարներին հրահանգել համապատասխան օգնություն ցույց տալ ոստիկանության աշխատակիցներին:

Հարգանքներով` Ռ. Ուսուբով

Ինչպես երևում է, Ուսուբովի ղեկավարած գերատեսչությունը նույնպես ներքաշված է 2016թ. ապրիլին ադրբեջանական ողբերգության իրական մասշտաբները հանրապետության բնակչությունից թաքցնելու գործում: Ճիշտ է, Ադրբեջանի ՆԳՆ արդյունքները ոչնչով չեն տարբերվում պաշտպանական գերատեսչության «հաջողություններից», այդուհանդերձ Ալիևի վարչակարգը շարունակում է ջանասիրաբար աշխատել այդ ուղղությամբ: Ակնհայտ է` շուտով երևան կգան հրշեջներ, բժիշկներ և կոմունալ ծառայությունների աշխատակիցներ: Բայց կօգնի՞ դա, արդյոք, Ալիևին: Չէ՞ որ դրսում 21-րդ դարն է: Ինֆորմացիայի, սոցիալական կայքերի և ամենատարբեր համաժողովների գնացող փորձագետ-լրագրողների դարաշրջանն է:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

voskanapat.info

Լրահոս
Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղարը հրավիրվել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել ԱԱԾ-ն յուրայիներով համալրելը նաև իշխանությունների վախի հետևանքն է. իրավաբան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներն. Ուղիղ Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. Ուղիղ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Միջազգային հարթարկներում պոպուլիզմը վերածվում է ինֆանտիլիզմի. Արմեն Աշոտյան Հայ Դատը առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում պարտվողականության քարոզը. Արթուր Դանիելյան ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276 դեպք Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը․ Հայաստանին մատակարարված ռազմամթերքի թեման միակը չի եղել «Ժողովուրդ». ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են Ռուսաստանում հարցման մասնակից բժիշկների մեծ մասն անվստահություն է հայտնել կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութի առնչությամբ ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. նա առողջական խնդիրներ ունի «Ժողովուրդ»․ Ծախսերն ավելացել են․ ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով «Ամուլսարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը մնում է նույնը». Արմեն Խաչատրյան Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանատունը, մարդկային ոսկորները ցրիվ են տրվել ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաընկերություններից Կառավարության նիստում օճառն անպակաս էր Ռ. Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են կադրերի ռեզերվ Ինչպես են Հայաստանում կոծկում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման Կառավարության 23-րդ ծրագիրն ուղղված է զբոսաշրջության ոլորտին Կառավարությունը չընդունեց Եկմալյան փողոցի բնակիչներին. ակցիան ավարտվեց (տեսանյութ) Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում «Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ». Վլադիմիր Գասպարյան Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. ուղիղ «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ «Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 12 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan