AM | RU
USD
EUR
RUB

Լույսը ցերեկը կուտակող, իսկ գիշերն արձակող լյումինոֆորները կարող են անվտանգության խնդիր լուծել

 

Անվտանգություն և էներգախնայողություն` մեկ տեղում

Աշոտ Մարգարյանի երազանքը լուսաքարերով ջահ հավաքելն է, որն առանց էլեկտրական հոսանքի կլուսարձակի: Երազանքն իրագործելը մեկին գումարած մեկ չէ, բայց վստահ է` կյանքի կկոչվի: Մասնագիտությամբ սննդի ինժեներ-տեխնոլոգն էժան ու հարմար լուսարձակողների մշակմամբ է զբաղվում արդեն 10 տարի, թեկուզ ընկերությունը` «Tesla Crystals»-ն ընդամենը երկու տարի առաջ է հիմնել: Նոր գործում ամենաառաջին նվաճումը փոշի լյումինոֆորի` ֆոտոլյումինոֆորի տեսքով է ստացել: Թունավոր և ռադիոակտիվ իզոտոպներ չպարունակող, չայրվող լյումինոֆորները լույսի բնական և արհեստական աղբյուրներից լույսը կլանելու և կուտակելու հզոր հատկություն ունեն: Աշոտ Մարգարյանն այստեղ փակագծերը բացում է. «Փոշի լյումինոֆորի հիմնական բաղադրիչը սովորական կավն է, որը, ինչպես հայտնի է, բացարձակապես անվտանգ նյութ է: Բայց այն, բնականաբար, բնությունից չի վերցվում ու նույն ձևով հանդես գալիս ֆոտոլյումինոֆորի կառուցվածքում: Կավը մանրացվում է, հետո ավելացվում են այլ նյութեր ևս, ջերմային մշակման ենթարկվում, որից հետո միայն ստացվում է պատրաստի ապրանքը: Իրականում բավականին երկարատև գործընթաց է»: Բայց դա ոչ խոչընդոտում, ոչ էլ հիասթափեցնում է հեղինակին. երբ կշեռքի մի նժարին դրվում է ժամանակի ու աշխատանքի ծախսը, մյուսին` ֆոտոլյումինոֆորների առավելությունները, արտադրության հետ կապված դժվարությունները տեղի են տալիս:

Ֆոտոլյումինոֆոր

-50-ից մինչև +100 աստիճան ջերմաստիճանային տիրույթում կայունություն ցուցաբերող ֆոտոլյումինոֆորները ոչ միայն էներգախնայողություն, այլև անվտանգություն կարող են ապահովել տարբեր վթարային իրավիճակներում: «Օրինակ` հրդեհի դեպքում, երբ հոսանքն անջատվի, հնարավոր չի լինի մթության մեջ տեսնել էվակուացիոն նշաններն ու ըստ այդմ տարհանել մարդկանց, մինչդեռ, եթե դրանք գրված լինեն ոչ ռադիոակտիվ լյումինիսցենտ պարունակող ներկերով, հոսանքի բացակայությունը ոչ մի խնդիր չի առաջացնի: Մթության մեջ այդ նշանները կլուսարձակեն»,-հավաստիացնում է Աշոտ Մարգարյանը:

Ֆոտոլյումինոֆորներն արտաքին լուսավորության բացակայության պայմաններում կարող են 4-16 ժամ լուսարձակել: Տևողությունը կախված է մի շարք գործոններից` լյումինոֆորի տեսակից, շրջակա միջավայրի ջերմաստիճանից, լուսավորվածությունից և սկզբնական «լիցքավորման»` սնուցման աղբյուրի ինտենսիվությունից և տևողությունից:

Իրացման խնդիրը` առաջնահերթ լուծելի

Նույն նապատակին ծառայող ու նույն գործառույթն անող երկրորդ ապրանքը, որ կյանք է ստացել «Tesla Crystals»-ում, լուսաքարերն են` «Luxstone»-ը: Կիրառության սպեկտրով լուսաքարը զիջում, բայց լուսարձակման տևողությամբ գերազանցում է ֆոտոլյումինոֆորին` այն աստիճան, որ հեղինակին էլ անհավանական թվում. «Լուսաքարը, որն իրենից ներկայացնում է բյուրեղ` սիտալ, արևի լույսից մոտ տաս րոպե լիցքավորվելով, մութ տարածության մեջ քսան օր կարող է լուսարձակել: Դա ընդհանրապես աշխարհում եզակի երևույթ է: Այդ արդյունքին հասնելու համար մոտ երկու տարի աշխատել եմ»: Քսան օրը առավելագույն տևողությունն է, երբ քարը պահպանում է իր բնական գույնը` դեղինը, և լույս է կուտակում պայծառ արևի լույսից: Կանաչ, կապույտ և այլ մուգ գույներ ունեցող քարերը, որոնք ևս ստացվում են հատուկ մշակման արդյունքում, ավելի կարճ ժամանակ են լուսարձակում, նվազագույնը` երեք օր:

Լուսաքար

Կիսաթանկարժեք քարերի տեսք ունեցող այդ բյուրեղները կարող են ունենալ դեղին, դեղնականաչավուն, կապույտ և կանաչ գույն, իսկ մթության մեջ արձակել կապույտ, փիրուզագույն, կանաչ և դեղին լույս:

Անկախ նրանից, թե ինչ գույն ունեն լուսարձակող քարերը, կարծրությունն էականորեն չի փոխվում, տատանվում է 6.5-7.5 սահմանում` ըստ Մոուսի սանդղակի: Ինչպես փոշի, այնպես էլ բյուրեղացված վիճակում լյումինոֆորները շրջապատի համար որևէ վտանգ չեն ներկայացնում. ոչ ռադիոկատիվ, ոչ պայթունավտանգ ու ոչ թունավոր լուսատուների միակ «թերությունը» թանկարժեք լինելն է: «Լուսատու քարերով երիզված լողավազանը, ճիշտ է, շատ սիրուն կլինի, բայց դա թանկ հաճույք է»,-կատակում է հեղինակը:

Լողավազանը մի քիչ անիրական, բայց լուսատուներից շախմատի քարեր, զարդեր կամ հուշանվերներ պատրաստելը հավանական տարբերակ է:

«Tesla Crystals»-ի մշակած երրորդ ապրանքն ամենամասսայական օգտագործվողը կարող էր լինել` մտնելով LED լամպերի կառուցվածքի մեջ: Լուսադիոդային լամպերի կառուցվածքային պարտադիր բաղադրիչներից մեկի` կապույտ բյուրեղի արձակած նույն գույնի լույսի ազդեցությամբ, այսպես կոչված, հեռացված լյումինոֆորը (կոչվում է հեռացված, քանի որ այն գտնվում է լամպից մի քանի մմ-ից մինչև մեկ սմ հեռավորության վրա) դեղին լույս է արձակում, և այդ երկու` կապույտ և դեղին լույսերի համադրությամբ մարդու աչքը տեսնում է սպիտակ լույսը: Էներգախնայող լույսի ստացման այդ տեխնոլոգիան կիրառելու, տեղում էլ լուսադիոդներ արտադրելու դեպքում, ինչպես Աշոտ Մարգարյանն է ասում, չինական արտադրանքը կարելի է հեշտ ու հանգիստ դուրս մղել շուկայից` որակի և արժեքի շնորհիվ:

«Tesla Crystals»-ի հիմնադիր տնօրենը դա փորձել է անել բազմիցս, բայց, ինչպես ինքն է ասում, մինչև հիմա արդյունք չկա: Ֆոտոլյումինոֆորները` ճանապարհային երթևեկության, էվակուացիոն նշանների վրա, հեռացված լյումինոֆորը` լուսադիոդային լամպերում ներառելու առաջարկներ արել է ու էլի կանի, ասում է` չի պատրաստվում հանձնվել և հավաստիացնում. «Տեղական շուկայի դռները մի օր կբացվեն, որից հետո դուրս կգանք արտաքին շուկա»:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
«Ամուլսարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը մնում է նույնը». Արմեն Խաչատրյան Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանատունը, մարդկային ոսկորները ցրիվ են տրվել ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաընկերություններից Կառավարության նիստում օճառն անպակաս էր Ռ. Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են կադրերի ռեզերվ Ինչպես են Հայաստանում կոծկում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման Կառավարության 23-րդ ծրագիրն ուղղված է զբոսաշրջության ոլորտին Կառավարությունը չընդունեց Եկմալյան փողոցի բնակիչներին. ակցիան ավարտվեց (տեսանյութ) Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում «Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ». Վլադիմիր Գասպարյան Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. ուղիղ «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ «Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 12 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյան Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ. Նաղդալյան Ռուսաստանի պատվաստանյութը մինչև 2 տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից Ռուսաստանում սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները. Պուտինն ասել է, թե ինչպես դա պետք է արվի Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը. Արմեն Աշոտյան Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan