AM | RU
USD
EUR
RUB

26 տարի առաջ հայ ազգը ցուցաբերեց քաղաքական համախմբվածություն, դա ամենամեծ ձեռքբերումն է

 

Քսանվեց տարի առաջ հայ ժողովուրդը ցուցաբերեց քաղաքական համախմբվածությունը, պետականամետ ազգ լինելու իր հատկությունը և կարողացավ կերտել անկախ Հայաստան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոն վարիչ Գարիկ Քեռյանն՝ անդրադառնալով սեպտեմբերի 21-ի տոնի խորհրդին, անկախ Հայաստանի անցած ուղուն:

«Հիրավի սա մեծ նվաճում է: Պատմության մեջ շատ դեպքեր են եղել, երբ փլուզվել են կայսրությունները, ազգերը մնացել են վակուումային իրավիճակում, բայց չեն ստեղծել պետություն, չեն ունեցել կառուցելու, պատմության մեջ իրենց ձեռագիրը թողնելու կարողություններ: Հայ ժողովուրդն ի սկզբանե ցույց տվեց, որ իր բոլոր արժանիքներով՝ մտավոր, ինտելեկտուալ, քաղաքական, կարող է կերտել անկախ պետականություն»,-ասաց Գարիկ Քեռյանը: Հայաստանը քաղաքակիրթ ձևով կազմակերպեց իր հանրաքվեն, քաղաքակիրթ ձևով հռչակեց անկախություն, դինամիկ կերպով ճանաչվեց աշխարհի պետությունների կողմից: Որպես անկախ պետություն՝ արժանավայել կերպով մտավ ՄԱԿ, այլ միազգային կառույցներ, կարողացավ կնքել միջպետական պայմանագրեր, դիվանագիտական հարաբերություններ հաստատել բազմաթիվ երկրների հետ: Քաղաքագետն ընդգծեց, որ այս 26 տարիների ընթացքում ամենամեծ ձեռքբերումը հենց այս գործընթացն էր:

«Պետության կերտման գործում ունեցել ենք բազմաթիվ սխալներ: Դա ուներ իր և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառները: Օբյեկտիվ պատճառն այն էր, որ մի քանի հարյուրամյակ հայ ժողովուրդը գտնվել էր օտար կայսրություններում, դա էլ իր բացասական հետևանքն էր թողել մեր ազգի մտածողության, վարքի, պետական ծառայություն իրականացնելու գործընթացի վրա: Ցավով եմ նշում, որ ի տարբերություն մերձբալթյան պետությունների, որոնք շատ ավելի քիչ պետականության պատմություն ունեին, քան հայ ժողովուրդը, այդ երկրներում տեղի չունեցավ ձեռնարկությունների թալան, վայրի սեփականաշնորհում, տնտեսության մեջ ոչ շուկայական հարաբերությունների օգտագործում: Մեզ մոտ այս երևույթները տեղի տվեցին: Կարող ենք մեղադրել պետական գործիչների, կուսակցությունների, անհատ մարդանց, բայց ինձ թվում է մեղքի բաժին բոլորս ունենք, որ այդ ընթացքում մենք չկարողացանք տնտեսությունը գահավիժումից փրկել»,-ասաց նա:

Չնայած բացթողումներին՝ Գարիկ Քեռյանը նկատեց, որ 26 տարի անց նայում ենք քարտեզին, որի վրա կա Հայաստանի Հանրապետությունը, իր բանակով, իր ժողովրդով, իր պետական կառույցներով, միջպետական հարաբերություններով:

«Մեզ մնում է, անցյալի դասերը հաշվի առնելով, ավելի խոհեմ լինել, հայրենիքը դիտել, ոչ թե որպես հարստանալու օբյեկտ, այլ որպես նորանկախ գոյության արգասիք: Փայփայել, կառուցել, հզորացնել այն»,-հավելեց քաղաքագետը:

Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 26-րդ տարեդարձը: Հայ ժողովուրդը 26 տարի առաջ այս օրը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո» -ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Լրահոս
Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի բողոքի նոտան ՝ կապված Արցախում Կոնստանտին Զատուլինի այցի հետ Այս իշխանությունները նախորդ երեքին գերազանցեցին. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Հարգելի Սասուն Խաչատրյան, ընդունեք սա որպես հանցագործության մասին հաղորդում «Ալիևը վճարում է CBS հեռուստաալիքին». ամերիկացիները սերիալ են ցուցադրել, որում «պաշտպանում են» ադրբեջանցիներին հայերից Ինչպիսի՞ն են լինելու քաղաքները 10 տարի անց (Տեսանյութ) Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը Լարիսա Մինասյանը 5000 ԱՄՆ դոլար գումար է հատկացրել «Ռեստարտ» խմբին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին Ի՞նչ ես կարծում, պլստալու՞ ես, թե՞ երկրից ես թռնելու՝ ընտանյոք հանդերձ Հրայր Թովմասյանի դեմ սկսված գործընթացը զավեշտի է հասնում Տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կրկին կհանդիպեն Աջակցությունս եմ հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքին Գեղարքունիքի մի քանի համայնքում մեկ օր ջուր չի լինի Կրեմլ. «Թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը պիտի ստանձնի Սիրիան» Մարիա Զախարովան մեկնաբանել է Գարեգին Նժդեհի շուրջ ստեղծված իրավիճակը Այսպիսի իրավիճակ եղել է մեկ էլ «լուսահոգի» ժողդատարանների օրոք Հետաքրքիր տվյալներ ԱԺ պաշտոնական կայքում ԱԱԾ աշխատակիցները գտնվում են Հրայր Թովմասյանի հոր տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Թրամփի նամակն Էրդողանին Կրեմլում «արտասովոր» են որակել Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրգործը Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. փաստաբան ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ իր աշխատանքային որոշումը Որոշ փողոցներում տրանսպորտային երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի Ամերիկյան հայտնի հեռուստասերիալում հակահայկական դրվագներ են ցուցադրվել Դարի հանցագո՞րծ, թե՝ պարտադրված ծրագիր. Ինչու են ուզում հասնել Հրայր Թովմասյանի պաշտոնազրկմանը Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում ծառայել որպես Կորեայի դեսպան. Լի Սոկ-Բե Տիգրան Աբրահամյանը՝ սահմանին հավաքված ադրբեջանցիների մասին Փաստորեն իշխանությունների մոտ ոչ մի սրբություն չի մնացել Այստեղ բոլորին հանում են, անվանում են հանցագործներ, ես նման բաներով չեմ զբաղվում, կներեք ինձ. Նորատ Տեր-Գրիգորյանց Արմեն Աշոտյան. Ալիևը բաց տեքստով խոսում է Զանգեզուրի մասին, իսկ ի՞նչ ենք անում մենք ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը Քաղաքացին դանակով սպառնացել է Analitik.am-ի լրագրողներին. Տեսանյութ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Արա Ղազարյան Հաջորդը լինելու է քրգործ ԶԱԳՍ-ի աշխատողների նկատմամբ․ Մելիքյանը՝ ՀՔԾ քննիչի այցի մասին Արման Բաբաջանյանի մեկնաբանությամբ պետք է քրեական գործեր հարուցվեն և որպես մեղադրյալ ներգրավվեն նաև Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը Հայաստանը ավտորիտար, ոչ իրավական, նեոբոլշեւիկյան պետություն է. Արթուր Ղազինյան «Չէի կարողանում հավատալ». Սահմանադրագետը՝ Հրայր Թովմասյանի կողմից իշխանության զավթման քրգործի հարուցման մասին Ե՞րբ գազը կէժանանա. Հրանտ Բագրատյանի մեկնաբանությունը. Տեսանյութ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող գործընթացն արդեն ստանում է վտանգավոր տեսք. Երվանդ Վարոսյան Կառավարության հերթական նիստը. oրակարգում է վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու նախագիծը. Ուղիղ Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից. Արփինե Հովհաննիսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan