AM | RU
USD
EUR
RUB

ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացումը Հայաստանում լայն սպառման ապրանքների թանկացման չի հանգեցնի

 

Եվրասիական տնտեսական միության ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացմամբ պայմանավորված Հայաստանում առաջին անհրաժեշտության և լայն սպառման ապրանքների զգալի թանկացումներ չեն կանխատեսվում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը` մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների արդյունքում Հայաստանում էական թանկացումներ են սպասվում: Նա նաև հստակեցրեց, որ ներմուծման մաքսատուրքերի բարձրացման պարագայում ակնկալվող դրական միտումներից կարելի է առանձնացնել այն, որ կապահովվեն հայրենական արտադրողների գնային առավելությունները ներքին շուկայում՝ պայմաններ ստեղծելով տեղական արտադրության ծավալների աճի և նոր ապրանքատեսակների արտադրության համար, ինչպես նաև նպաստելով ներմուծման փոխարինմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը:

-Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Եվրասիական տնտեսական միության միասնական սակագների արդյունքում Հայաստանում էական թանկացումներ են սպասվում: Որքանո՞վ են նման լուրերը համապատասխանում իրականությանը:

-«2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» պայմանագրին կից հավելված 4-ով ամրագրված զգայուն ապրանքների ցանկի մասով հայկական կողմը առաջարկել է 2015-2025թթ. մինչև 10 տարի անցումային ժամանակահատվածում կիրառել ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր: Մասնավորապես` 752 ապրանքատեսակների հանդեպ` Մաքսային միության միասնական սակագներից ցածր մաքսատուրքեր: 18 ապրանքատեսակների հանդեպ` ավելի բարձր դրույքաչափեր (գյուղատնտեսական մթերքների համար):

Միաժամանակ, նշենք, որ ՀՀ տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված է նախատեսվել հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների (միս, մսամթերք, դեղամիջոց), արդյունաբերության համար հումք հանդիսացող ապրանքների (պոլիմերային հումք, փայտանյութ), էներգակիրների, տրանսպորտային միջոցների համար:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամակցությունից հետո 2016 թվականին ընդամենը 8 ապրանքատեսակի մասով է միացել ԵԱՏՄ միասնական մաքսատուրքի դրույքաչափերին, որից 7 ապրանքատեսակի մասով պահպանվել է ՀՀ-ի համար նախկինում գործող մաքսատուրքի դրույքաչափերը և միայն 1 ապրանքատեսակի մասով արձանագրվել է մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում ընդամենը 2% (ապրանքի անվանումն է՝ մեկուսացված հաղորդալարեր), իսկ 2017 թվականին ԵԱՏՄ միասնական մաքսատուրքի դրույքաչափերին միացել է ևս 8 ապրանքատեսակի մասով, որից 4 ապրանքատեսակի մասով պահպանվել է ՀՀ-ի համար նախկինում գործող մաքսատուրքի դրույքաչափերը, 3 ապրանքատեսակի մասով արձանագրվել է մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում ընդամենը 3% (ռետինե խցիկներ ավտոմեքենաների համար, ապակյա շշեր 015-033լ համար), սակայն 1 ապրանքատեսակի մասով արձանագրվել է ՀՀ համար նախկինում գործող մաքսատուրքի դրույքաչափից 3.5% ցածր դրույքաչափ:

Ինչ վերաբերում է 2018 թվականին, ապա հարկ է նշել, որ ՀՀ պետք է միանա ԵԱՏՄ միասնական մաքսատուրքի դրույքաչափերին 14 ապրանքատեսակի մասով, որից 7 ապրանքատեսակի մասով պահպանվելու են ՀՀ-ի համար նախկինում գործող մաքսատուրքի դրույքաչափերը և 7 ապրանքատեսակի մասով արձանագրվելու է մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում ընդամենը 2%-ից 3%-ի չափով (ապրանքի անվանումն է՝ պահածոյացված ձուկ, թառափազգիների ձկնկիթ, սննդի մեջ օգտագործվող պիտանի խառնուրդներ, մարդկային արյուն, կապար):

Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրներից մի շարք ապրանքներ սկսեց ներմուծել առավել ցածր գներով, քան նախկինում՝ երրորդ երկրներից: Հանրապետությունում սպառողական գները 2015-2016թթ. պահպանվեցին նույնիսկ ՀՀ ԿԲ կողմից թիրախավորված մակարդակից ցածր: Մասնավորապես, սպառողական գների ինդեքսը 2015 թվականին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճողական կազմեց 103.7, իսկ 2016 թվականին՝ 98.6: Ընդ որում, գների մակարդակի աճ չարձանագրվեց նաև արտաքին առևտրի ինդեքսների մասով (Արտահանման միջին (միավոր արժեքի) ԳԻ - 2015 թվականին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճողական 97.1, 2016 թվականին՝ 94.2, իսկ ներմուծման միջին (միավոր արժեքի) ԳԻ՝ 104.2 և 94.2 համապատասխանաբար):

-Այս ամենից կարելի՞ է եզրակացնել, որ Հայաստանում թանկացումներ չեն սպասվում:

-Այո, վերոնշյալը վկայում է այն մասին, որ ինչպես անցած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չեն արձանագրվել առաջին անհրաժեշտության և լայն սպառման ապրանքների զգալի թանկացումներ, այնպես էլ առաջիկայում, ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացմամբ պայմանավորված, նման միտումներ չեն կանխատեսվում: Ներմուծման մաքսատուրքերի բարձրացման պարագայում ակնկալվող դրական միտումներից կարելի է առանձնացնել այն, որ կապահովվեն հայրենական արտադրողների գնային առավելությունները ներքին շուկայում՝ պայմաններ ստեղծելով տեղական արտադրության ծավալների աճի և նոր ապրանքատեսակների արտադրության համար, ինչպես նաև նպաստելով ներմուծման փոխարինմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը»:

Լրահոս
Ամեն գնով, ջանք չխնայել, նպաստել ստեղծող, արարող, Հայ մարդու, Հայ տեսակի ամրացմանն ու շատացմանը... Իրավապաշտպանները՝ իջևանյան դեպքերի մասին Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է պատժամիջոցների մասին Եվրամիության որոշումը Ռոբերտ Քոչարյան. Կարծում եմ՝ դատախազությունն այս ամենն անում է նիստը ձգձգելու համար Վահագն Վարագյան. ԵՊՀ-ում ուժային մեթոդներով փորձում են լուծարել կենտրոնն ու ազատվել ինձանից ԱՄՆ սենատ է ներկայացվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր առաջարկ ԲԴԽ անդամները հանդիպելու են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ Արդեն բոլոր սահմաններն անցնում են Թրամփը չի մտածում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ ՌԴ Քննչական կոմիտեն սկսել է ստուգումը Շերեմետեւոյում Nordwind-ի ինքնաթիռի միջադեպից հետո «Մոսկվա-Երևան» չվերթի ժամանակ գրանցված միջադեպից հետո երկու ուղևոր հիվանդանոցում է Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչև +42 Երեկ Նիկոլ Փաշինյանն առաջին ուժը կիրառեց իր հիմնական հենարանի դեմ ԱՄՆ-ի նավը իրանական անօդաչու է ոչնչացրել «Հրապարակ». Ո՞ւմ կառաջադրի ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրություններին, քննարկվել է երկու անուն «Ժամանակ». Լարված իրավիճակ՝ Կրթության տեսչական մարմնում «Փաստ». Հովհաննես Իգիթյանին կհեռացնեն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից «Փաստ». Փաշինյանը դժգոհել է ԱԺ մի քանի հանձնաժողովների աշխատանքից և հանձնարարել է ինքնակրթվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 19 ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցներին Իջևանի դեպքի հետ կապված տարբերակ է առաջարկվել, որ պետությունը կարգավորի փայտի հավաքման պրոցեսը. Արթուր Վանեցյան Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան $100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում ԱԱԾ տնօրենը Տավուշում մասնակցելու է խորհրդակցության` Ւջևանում տեղի ունեցած բախումների վերաբերյալ ԱԱԾ տնօրենը ժամանել է Իջևան Փոխոստիկանապետ. Իջևան ներքին զորքեր են տեղափոխվել Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք համայնքների գազամատակարարումը Կոտրվի էս կուռը, որ «հու» եմ արել, Նիկոլ ընտրել. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու-35-եր մատակարարել Գիշերվա 4-ին բերետավորները տուն են մտել, երեխեքը վախեցած, չգիտեմ՝ ինչ ա կատարվել Իրանը օտարերկրյա նավթային տանկեր է առգրավել՝ 12 անձնակազմով Ղազինյան. Ո՞վ է պատասխանատու Փաշինյանի առողջության համար Մարդիկ ուզում են լավ ապրեն. պարտքերի տակ են, ում «սումկեն» բաց անես, պարտքերի թղթեր ա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Փաստեր ունենք, որ հենց ոստիկաններն են հարձակվել ժողովրդի վրա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Հայաստանում ունենք վառելափայտի խնդիր. Նիկոլ Փաշինյան ՄԻՊ որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ խումբ է գործուղվել Իջևան Վարչապետն անձամբ է ընդունում, որ օպերատիվ կապի առկայությունը չի երաշխավորում, որ զոհեր չենք ունենա. Հերմինե Մխիթարյան Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է 13 անձ. Քննչական կոմիտե «Ժողովուրդ». Մեքենաների տեխզննման գործընթացում փոփոխություններ կարվեն «168 ժամ». Իշխանափոխությունից մեկ տարի անց կառավարությունը նվազեցնում է տնտեսական աճի ակնկալիքները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan