AM | RU
USD
EUR
RUB

Քարվաճառի շրջանի Եղեգնուտ գյուղում մոռացությունից վեր են հառնում ազգային տոներն ու ծիսական տիկնիկները (լուսանկարներ)

 

Քարվաճառի շրջանում Մարիամ Փիլաֆյանին շատերն են ճանաչում: Աշխույժ, կենսուրախ, ժպտերես Մարիամը հասցնում է լինել ամենատարբեր վայրերում, որտեղ մշակութային իրադարձություն կան, ինքն է կազմակերպում բազմաթիվ միջոցառումներ, եւ դրանց մեջ ընդգրկում ոչ միայն իր համայնքի' Եղեգնուտի բնակիչներին, այլեւ երբեմն ամբողջ Քարվաճառի շրջանը:

Ընտանիքի հետ Քարվաճառի շրջան է տեղափոխվել 2005 թվականի մայիսի 31-ին:

«Մինչեւ այդ ապրում էինք Քաշաթաղի շրջանի Դիցմայրի գյուղում: Տեղափոխվելուց հետո մեզ Եղեգնուտում բնակարանով ապահովեցին, այդ տարվա սեպտեմբերի 1-ից սկսեցի աշխատել դպրոցում»: 2006 թվականից Մարիամը նշանակվել է նաեւ դպրոցի միջոցառումների կազմակերպիչ:

«Հենց այդ ժամանակվանից սկսեցինք ամեն տարի նշել հայկական ավանդական տոները: Հայկական ազգային տոներն ուսումնասիրելիս ձեռքս մի գիրք ընկավ, որտեղ նաեւ ազգային տիկնիկների մասին կար գրված»:

Հենց այդ գրքի միջոցով Մարիամն սկսում է յուրաքանչյուր տոնի համար պատրաստել համապատասխան տիկնիկը, եւ յուրաքանչյուր տոն արդեն իր տիկնիկով էր ներկայացվում:
«Առաջին տոնը, որը մենք տոնեցինք, Զատիկն էր: Այդ ժամանակ մենք վերականգնեցինք առաջին տիկնիկները եւ ձվածառը: Դրանից հետո դպրոցի բակում նշեցինք բուն բարեկենդանը: Էնպես է ստացվել, որ տարվա բուն բարեկենդանի տոնն ու տյարընդառաջը համընկան: Արդեն նոր դպրոց էինք եկել եւ մեծ ճոխությամբ նշեցինք տոնը: Երկու տոնի համար ազգային տիկնիկները բավականին շատ էին»:

Որոշ թվով տիկնիկներ պատրաստելուց հետո Մարիամը դպրոցում ստեղծել է ծիսական տիկնիկների անկյուն:

«Այդ տարի Նարինե Աղաբալյանն (ԼՂՀ Մշակույթի նախարար) եկավ դպրոց եւ տեսնելով, որ այդպիսի բան կա դպրոցում, ողջունեց մեր նախաձեռնությունը: Դրանից ավելի ոգեւորվեցինք, սկսեցինք ավելի ընդլանված գործունեություն ծավալել»:

Այնուհետեւ Մարիամն իր ծրագրով դիմել է Արցախի մշակույթի փոխնախարարին, եւ ծրագիրը վերջինիս հետաքրքրել է:

«Դրանից հետո առաջին հրավերն ստացա. 2011 սեպտեմբերի վերջին մասնակցել Շուշիում կազմակերպված միջոցառմանը' ներկայացնելով բերքահավաքի տոնը:
Հաջորդ հրավերն ստացանք ինը ամիս անց, Արցախի ազատագրման 20-ամյակին, եւ որոշեցինք ներկայանալ մեկ այլ տոնով»:

Մարիամը նշում է, որ երբ որ տոնը բեմականացվում է գյուղի դպրոցի բակում, ժողովրդի կողմից խանդավառություն կա, քանի որ հասկանում են' իրենց ազգային տոնն է, իրենց հետ կապված է: «Առավել շատ մեծերն են հետաքրքրված: Բայց երիտասարդության շրջանում ոգեւորությունը քիչ է: Գուցե տարիների ընթացքում նրանք հասկանան, որ տոնը հենց իրենցն է: Ես փորձում եմ ներգրավել դպրոցի բարձր դասարանցիներին: Ռազմախաղեր էլ ենք կազմակերպում, դա տղաներին շատ է հետաքրքրում»:

Մարիամն ակտիվորեն համագործակցում է Եղեգնուտ գյուղի մշակույթի ակումբի հետ, ակումբավարրի հետ կազմակերպվում են միջոցառումներ, թատերական ներկայացումներ:

Մարիամը հինգ երեխաների մայր է: «Երեխաները շատ ինքնուրույն են, իրենք ավելի լավ են կազմակերպում իրենց առօրյան: Ես տնից շատ եմ բացակայում, դպրոցից եմ ուշ գալիս, անընդհատ զբաղված եմ, համարյա թե տանը չեմ լինում, ու իրենք արդեն ընտելացել են այդ մթնոլորտին», պատմում է Մարիամը: Նրա համար մեծ օգնություն է գյուղի մանկապարտեզը, եւ դա էլ հենց այն հիմնական պատճառներից է, որ ինքը չի համաձայնի տեղափոխվել այլ համայքնում ապրելու: Ծրագիր է ներկայացրել Մշակույթի նախարարություն' Արցախում ազգային տոների պահպանման վերաբերյալ, նրան առաջարկել են տեղափոխվել ապրելու Դադիվանքում: Ինքը, սակայն, չի համաձայնել:

Սուրբ Հարության տոնին, մարտի 31-ին, Մարիամ Փիլաֆյանը «Ուրախ Զատիկ» գիտամշակութային ծրագիրը կազմակերպեց Դադիվանքում, որին մասնակցում էին բնակիչներ ամբողջ շրջանի տարբեր համայնքներից, ինչպես նաեւ' հյուրեր կային Բերձորից ու Շուշիից:

Թամարա Գրիգորյան


Լրահոս
Երկուշաբթի օրվանից նախարարության դիմաց չենք լինելու, կսպասենք Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը. ՀՅԴ ՀԵՄ անդամ Հայաստանում ԱՄՆ դեսպանը հրաժարվեց մեկնաբանել Սորոսի գրասենյակի մասին Արթուր Վանեցյանի հայտարարությունը Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական ՌԴ պետական սպառազինության նոր ծրագրի նախապատրաստումը՝ 2020 թվականից Միջազգային կառույցները Հայաստանին «դրդում են» դրական զեկույցների դիմաց մեծացնելու արտաքին պետական պարտքը. փորձագետ Դավիթ Տոնոյանը մի շարք հրամաններ է ստորագրել Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող նախախաձեռնող խմբի ասուլիսը Գոգավանի անցակետում վրացական կողմից արդեն 4 օր շուրջ 200 մեքենա է կանգնած Դպրոցում պայթուցիկ սարքի հայտնաբերման հետքերով ՀՅԴ երիտասարդները Բրյուսելում տհաճ անակնկալ ունեին Արայիկ Հարությունյանի համար (տեսանյութ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում Ռուսաստանը հասկանում է Հայաստանի համար հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը. Դեսպան «Իմ բիզնեսը, Իմ բանկը». համագործակցության նոր ձևաչափ «Վերնատնից» բխող դիլեման. իշխանությունները՝ բարդ խնդրի առաջ Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է (տեսանյութ) Թանկարժեք գույքը կհարկվի ավելի բարձր գույքահարկով Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանում կրակոցներ են հնչել Վարչապետի ֆեյքերի ֆաբրիկային դատի եմ տալիս Ես շատ ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես ինքն իրեն անվանեց չարիք․ Հոգեբան Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողների ասուլիսը՝ ուղիղ Եղեգնուտ համայնքի երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի աշխատակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ Միացյալ Նահանգները վերջնագիր է ներկայացրել Թուրքիային Ս-400-ի հետ կապված Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը» Իրանը սկսում է միացնել ինտերնետը` բողոքի ցույցերի դադարեցումից հետո ՌԴ ցամաքային զորքերն ամբողջությամբ կվերազինվեն «Իսկանդեր» համակարգերով «Հրապարակ». «Ընտիր աշխատող» աղբատար «ԿամԱԶ»-ները սկսել են փչանալ «Իրատես». Ինչու են բարձրացնում տաքսի ծառայության սակագները «Հրապարակ»․ Շատ նմանություններ և մեկ տարբերություն՝ Փաշինյանի և Սահակաշվիլու կերպարներում «Ժողովուրդ»․ Արագածոտնի մարզում կրքերը թեժանում են «Իրատես». Փնտրվում է իրական ընդդիմություն «Փաստ». Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. ինչ նպատակով է ստեղծվում այն «Իրատես». Փաշինյանը հիմա էլ իրեն Հիսուսի հետ է համեմատում «Փաստ». Փաշինյանը դժվար է կողմնորոշվում արտաքին հարաբերությունների հարցում «Հրապարակ». Առաջիկայում ԱԺ նախագահի՝ ԱԽ նիստերին մասնակցելու օրինագիծը կընդունվի. Արման Բոշյան «Փաստ». Եթե այսպես շարունակվի, վարչապետի վարկանիշը շարունակաբար անկում է գրանցելու ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 22 ԵՄ-ն 15 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային հինգ տարվա ընթացքում «Ժամանակը կգա և ես անպայման կխոսեմ». Արթուր Վանեցյան «Գուցե Նիկոլ Փաշինյանն ուզում էր գնալ Վատիկանի նկուղներում մեղքերի թողությո՞ւն ստանալ». Միհրան Հակոբյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan