AM | RU
USD
EUR
RUB

Ստեղծվում է մի մարմին, որը ստանում է լիազորություններ ամեն պահի քիթը ուղղակիորեն մտցնել յուրաքանչյուր ընտանիք

 

Այն, որ ինչպես Հայաստանում, այդպես էլ այլուր առկա են ընտանեկան բռնության դեպքեր, որևէ մեկը չի կարող ժխտել ու միանշանակ է, որ պետք է ձեռնարկվեն քայլեր, նմանատիպ դեպքերը հնարավորինս նվազագույնի հասցնելու համար: Սակայն ողջ խնդիրն այն է, արդյո՞ք Հայաստանում այդ դեպքերը հասնում են այն աստիճանի, որ առկա օրենքներում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու փոխարեն, հարկ է նման ծավալի լրացուցիչ օրենք ընդունել: Բացի այդ, արդյո՞ք առաջարկվող օրենսդրական նախագիծը հանդիսանում է այն բաղադրիչը, որը կարող է կանխարգելել ընտանիքում հնարավոր բռնությունը:

Առաջին դեպքում բերվում են կասկածելի աղբյուրներից վերցված ու ոչ հավաստի վիճակագրական տվյալներ Հայաստանում ընտանեկան բռնությունների վերաբերյալ: Որպես հիմնավորում մատնանշվում է, որ վերջին 5 տարիներին տեղի են ունեցել կանանց 30 սպանությունների դեպքեր ամուսինների կողմից: Նախ սպանությունը ոչ թե ընտանեկան բռնության դրևորում է, այլ քրեորեն խիստ պատժելի արարք և բնավ կապ չունի, մարդը սպանել է ի՞ր, թե հարևանի կնոջը ու դա բավարար փաստարկ չէ, ընտանեկան բռնությունների կանխարգելմանն ուղղված նման օրենք ընդունելու համար: Բացի այդ, եթե մարդը ունակ է ու պատրաստ է դիմելու սպանության, ապա նրան այդ քայլից հետ չեն պահի ոչ քրեական օրենսգիրքը, ոչ էլ առավել ևս ընտանեկան բռնությունների դեմ օրենքները:

Բացի այդ այն նախագիծը, որը ներկայացված է իր մի շարք լղոզված, անհասկանալի ու վիճակահարույց դրույթներով, ոչ միայն չեն կարող կանխել ընտանեկան բռնությունները, այլ լիովին ի վիճակի են խաթարել ընտանեկան ջերմությունն ու անդորրությունը: Ամուսինների նկատմամբ առաջացնել անվստահություն ու ծնողին զրկել երեխային դաստիարակելու իրավունքից:

Եթե դու պարտադրված ես լինելու երեխայիդ դաստիարակել ինչ-որ մեկի, կամ ինչ որ խմբի զուտ սուբյեկտիվ ու կասկածելի մտածողության սահմանների ներքո, ապա դու դաստիարակելու ես ոչ թե քո երեխային, այլ գծելու ես ապագայում այն մարդու պատկերը, որը որ ցանկանում են տեսնել տվյալ խմբերը կամ այդ խմբերին ֆինանսավորող ու հովանավորող երկրները:

Բնականաբար գլոբալիզացիոն նման տենդենցների պայմաններում հնարավոր չէ մեկուսանալ ողջ աշխարհից ու չընդունել ժամանակակից չափորոշիչները, սակայն դա չի նշանակում, որ պետք է արմատախիլ անել ազգային արժեքներն ու ավանդույթները, մշակույթն ու ձևավորված պատկերացումները ու ընդունել բացառապես այն, ինչի համար վճարում են:

Գաղտնիք չէ, որ ցանկացած մարդու համար ընտանիքն ու սեփական տունը բնությունից տրված անձեռնամխելի այն ամրոցն է, որտեղ որևէ մեկն իրավունք չունի առանց տանտիրոջ թույլատվության մուտք գործել: Իհարկե բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տան պատերի ներսում տեղի է ունենում հանցանք: Սակայն հանցավոր գործունեությունը պատժվում է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Իսկ օրենքի սույն նախագիծը մարդուն օտարում է իր իսկ տանից ու ընտանիքից: Ստեղծվում է մի մարմին, որը ստանում է լիազորություններ ամեն պահի քիթը ուղղակիորեն մտցնել յուրաքանչյուր ընտանիք ու այդ ընտանիքի վարքն ու բարքը համապատասխանեցնել այն պատկերացումներին, որոնք կրում է ինքը:

Օրենքի լղոզված հոդվածները, ինչպիսիք են օրինակ « հոգեբանական» կամ «տնտեսական» ճնշումները դամոկլյան սրի պես կախվելու են ցանկացած մարդու գլխին ու մարդը յուրաքանչյուր քայլափոխի կարող է վերածվել «բռնարարի» կամ «զոհի»:
Ընդ որում հատկանշական է նաև այն, որ բնավ պարտադիր չէ, որպեսզի «զոհն» ինքը ահազանգի իր «ճնշվածության» մասին: Բավական է ցանկացած անոնիմ ահազանգ և համապատասխան տեսուչը կկանգնի ձեր հյուրասենյակում կամ նույնիսկ ննջարանում:Իսկ համապատասխան ապաստարանները պատրաստ են իրենց «հյուրընկալ» դռները բացել ձեր ընտանիքի ցանկացած անդամի, այդ թվում և ձեր առաջ:

Բացի այն, որ զարգանում է օրենսդրորեն պաշտպանված «կլաուզնիկների» ինստիտուտը, այլև ստեղծվելիք մարմիններն իր ապաստարաններով հանդերձ օժտվում են կոռուպցիոն գործարքների մեծ լիազորություններով: Չի բացառվում, որ ձեր արարքի «վտանգավորությունը» գնահատվի ձեր առաջարկած գումարի չափով:

Անշուշտ սա չի նշանակում, որ հնարավոր ընտանեկան բռնությունների դեմ քայլեր չպետք է ձեռնարկվեն ու պետք է առաջնորդվել բացառապես մեր ապուպապերի մեթոդներով: Սակայն դրա համար մենք ունենք օրենսդրական բարենպաստ դաշտ, պետական մարմիններ, քրեական օրենսգիրք իր համապատասխան հոդվածներով ու մեր քայլերը պետք է որակում ստանան ոչ թե կասկածելի ծագումնաբանություն ունեցող միավորների սուբյեկտիվ ընկալումներից, այլ մեր արարքին համապատասխան հոդվածներով:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Լրահոս
Կորոնավիրուս՝ գոնե դասասենյակները խոնավացրեք Մահացել է Խորհրդային Միության վերջին մարշալը՝ Դմիտրի Յազովը Բակո Սահակյանը մասնակցել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացմանը Ձեր մոտ էլ է՞ տպավորություն, որ սրանք բոլորը մի ցեղ են… ու բոլոր բջիջներով ատում են ամեն Հայկականը… «ՀՀ դատական օրենսգիրք» օրենքում լրացումներ անելու թեմայով խորհրդարանական լսումները՝ ուղիղ Այսօր ուզում եմ հիշենք Խոջալուի հաղթանակը և բոլոր նրանց, ովքեր կերտեցին այդ հաղթանակը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Սպասվում է տեղումներ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել «Ժողովուրդ»․ Ովքեր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը «Իրատես». Արսեն Թորոսյանը հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ»․ Վիրուսի դասերը «Ժողովուրդ». Իրանցի զբոսաշրջիկների պակա՞ս կունենանք «Իրավունք»․ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն Ամանորն անցկացրել է Լոնդոնում՝ ծախսելով ավելի քան 7000 եվրո «Փաստ». Ինչպես է ՀՀ իշխանությունը ներկայանալու Լյուքսեմբուրգի ներդրումային համաժողովին «Իրատես». Պարգևավճար խորհրդարան չգնալու համար «168 ժամ». Իշխանությունը չունի համակարգված ու համալիր մոտեցում ազգային անվտանգությանը ներկայացվող սպառնալիքի վերաբերյալ «Իրատես». Մութ սենյակում կատու որոնող պատգամավորներն ու «թագակիր» վիրուսը «Փաստ». Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար հանրահավաք կանի «Հրապարակ». Պարտադրել են մարդ տանել, դրամահավաքին թիվ ապահովել՝ 1 մլն դրամ «Փաստ». Դավիթ Տոնոյանի հրաժարականն առավել առարկայական է դառնում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 25 Ադրբեջանում Իրանից ժամանած 4 մարդու հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածով Այսօրվանից Իրանից Հայաստան կարող են տեղափոխվել միայն ՀՀ այն քաղաքացիները Մի խումբ անձինք զրկվել են վարորդական իրավունքի վկայականից (տեսանյութ) Վեցերորդ մարդն է մահացել Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով Իրանում կորոնավիրուսից մահվան արդեն 12 դեպք է գրանցվել, Իտալիայում՝ յոթ ՀՔԾ-ն կրկին անհեթեթ մեղադրանք առաջադրեց ինձ. Արսեն Բաբայան Դեղատներում բժշկական դիմակներ չկան, եղածն էլ վաճառվում է գնից մի քանի անգամ թանկ (Տեսանյութ) Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այսօր ՀՀ-ում կորոնավիրուսի դեպք չկա. ԱՆ ներկայացուցիչ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո հայտնել է զոհի մասին Մենք դեմ ենք մրցույթին, ինչո՞ւ պետք է մրցույթի մասնակցենք և ընկնենք քաշքշուքների մեջ․ հեծանվահրապարակի փոխտնօրեն (տեսանյութ) Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշպանության բանակի հրամանատար Արցախում կան թեկնածուներ, որոնք «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ, կամ հույս ունեն այդ «դաբրոն» ստանալ. Վիտալի Բալասանյան Երևանի քաղաքապետարանում տարեսկզբին 25.4 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել Դիվերսիայի վերաբերյալ հայտարարությունները ապատեղեկատվություն են. Արծրուն Հովհաննիսյան Կորոնավիրուսը և իշխանությունների անկարողությունը Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ. Ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan