AM | RU
USD
EUR
RUB

Քնարավան գյուղի գյուղապետ. «Առաջընթաց կա, մի քանի քայլ էլ որ մենք անենք, ամեն ինչ լավ կլինի»

 

Տիկին Մարինե Փիլոսյանը Քարվաճառի շրջանի Քնարավան գյուղի համայնքապետն է 2009 թվականից: Ընտանիքով այս շրջան են տեղափոխվել 2005-ից:

«Քնարավան համայնքը ստեղծվել է 2002 թվականից: Տների շինարարությունն սկսվել է 2000 թվականից, բայց կարելի է ասել, որ համայնքը կայացել է 2002-ից: Հովանավորը' սփյուռքահայ Կարապետ Հարությունյանը ( «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանի հայրը) 15 տուն է կառուցել: Այժմ գյուղում կա 78 փաստացի բնակիչ», մեր հետ զրույցում նշեց տիկին Մարինեն: Ըստ համայնքապետի կան նաեւ գյուղում գրանցված մարդիկ, ովքեր, սակայն, այսօր գյուղում չեն ապրում:

Համայնքապետը վերջին տարիներին բնակիչների թվի աաճ է նկատում, ծնելիությունն էլ, ինչպես եւ ամբողջ շրջանում, բարձր է:

Գյուղի բնակիչների մի մասը զինվորականներ են, մի մասն աշխատում են դպրոցում: «Գյուղատնտեսությունն առանձնապես զարգացծ չէ, գյուղում ոռոգման ջրի խնդիր կա: Մարդիկ հիմնականում տնամերձ հողամասեր են մշակում»:

Հողագործության զարգացման համար անհրաժեշտ հարթ հողատարածքները եւս գյուում քիչ են: Ինչպես տեղեկացրեց տիկին Մարինեն, գյուղում երեք ընտանիք զբաղվում են անասնապահությամբ: Այս գործում էլ շատ են խանգարում գայլերը. նրանք հոշոտում են անասուններին, ձորն են գլորում: «Մարդկանց աշխատանքը զրոյանում է, հիասթափվում են: Բայց կարելի է փաստել, որ վերջերս անասնապահության ոլորտում աճ է նկատվում»: Գյուղում խանութ չկա, բայց խանութ բացելու մտադրություն կա: Ճիշտ է, տարածքում զինվորական խանութ կա, սակայն առավել հարմար կլինի, եթե հենց գյուղում խանութ լինի:

Համայնքապետարանի շենքում է տեղակայված շատ լավ կահավորված բուժկետը, գյուղում, սակայն, բուժքույր չկա: Համայնքապետի խոսքով' նպատակ կա Քնարավանում փոքրիկ հիվանդանոց բացել, քանի որ բուժկետի կահավորումը դա լիովին թույլ է տալիս:

Քնարավան համայքնում էլ, ինչպես եւ Քարվաճառի ամբողջ շրջանում, հրատապ է տների խնդիրը: «Գյուղում երիտասարդ ընտանիքներ կան, որոնց տներ են անհրաժեշտ: Սա ամբողջ շրջանի ցավոտ կողմն է»: Տիկին Մարինեն հարցով դիմել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:

«Եթե գոնե տարին մի տուն կառուցվի, մեզ էլ ուրիշ բան պետք չի»: Այնուամենայնիվ, համայնքապետը դրական փոփոխություններ համայնքում արձանագրում է. ճանապարհի հարցը, որն ամենակարեւոր խնդիրներից է, կարգավորվել է: «Նորմալ կարողանում ենք գնալ թե´ դեպի Երեւան, թե´ դեպի Ստեփանակերտ»: Գյուղապետի խոսքով' զբոսաշրջիկները շատ են այցելու գյուղ, գլխավորապես Հանդաբերդի շնորհիվ, որտեղ գյուղից կարելի է հասնել մոտավորապես 40-60 րոպեում:
Հենց այդ պատճառով էլ համայնքապետը կարծում է, որ մի հյուրատուն Քնարավար գյուղին անհրաժեշտ է. եւ´ գյուղի համար լավ կլինի, ե´ւ զբոսաշրջիկների:

Իսկ առհասարակ, գյուղի զարգացման հարցում համյանքապետը լավատես է. առաջընթաց կա, մի քանի քայլ էլ որ մենք անենք, ամեն ինչ լավ կլինի:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանի գործով որոշումը կհրապարակի վաղը 2013 թվականից էս թեման Սորոսի վաստակներին հանգիստ չի տալիս. Նարեկ Մալյան Թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ «Մենք ձեզ հետ ենք հաղթահարել»․ Լուկաշենկո ACBA բանկն օգնության ձեռք է մեկնել «ՍՕՍ» Մանկական գյուղեր ծրագրի 350 մասնակից ընտանիքների Հայկ Ալումյան. Դատախազի ներկայացրած միջնորդությունն ակնհայտ անհիմն է ու հակասում օրենքին Քաղաքապետարանի պաշտոնական կայքում չի հրապարակվել՝ քաղաքապետի կարգադրությամբ պարգևատրումը․ Դավիթ Խաժակյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի դատական նիստը. ՈՒՂԻՂ Կտորե դիմակներն ավելի քիչ են պաշտպանում վարակվելուց, քան՝ բժշկական դիմակները. Արսեն Թորոսյան Լանզարոտեի կոնվենցիայի գործարկմամաբ մենք կորցնելու ենք մեր սերունդը, պետականությունն ու ազգը. մանկավարժ-արվեստաբան Արցախում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել ՀՀԿ երիտասարդները ակցիա արեցին Կառավարության դիմաց (տեսանյութ) Ես անձամբ արտակարգ դրությունը երկարացնելու անհրաժեշտություն տեսնում եմ. Արսեն Թորոսյան ՀՀ-ում Իրանի դեսպան․Արցախի հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել Պետությունը զավթած ուժը, սպասարկելով օտարերկրյա գործակալական ցանցի օրակարգը, սահմանափակում է հավաքների ազատության իրավունքը. հայտարարություն ՍԴ նիստը չկայացավ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 349 դեպք Եղեգնուտ համայնքի բնակիչները փակել են փողոցը. ՈՒՂԻՂ Այս 650 մահերը Քոչարյան Անդրանիկի շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի խղճին ու վզին են. Միհրան Հակոբյան «Հրապարակ». Շուշանիկ Ներսիսյանն Անանյանի գնալուց հետո ում ուզում, նշանակում և ազատում է «Ժողովուրդ»․ ՍԴ-ի հարցով ՄԻԵԴ-ի ապտակը՝ ՀՀ իշխանությանը «Փաստ». Հանրությունը Փաշինյանից հիասթափվել է. վարկանիշը սրընթաց անկում է ապրում «Ժողովուրդ»․ ԿԲ խորհրդի անդամի համար Հովհաննես Խաչատրյանի առաջադրումը պատահական չէ․ ով է «միջնորդել» «Իրատես». Արարատ Միրզոյանը ստիպված երդվել է Փաշինյանի մոտ «Հրապարակ». Մինչև շաբաթվա վերջ պարզ կդառնա ՍԴ-ի ճակատագիրը «Իրատես». Փոփոխություններ են սպասվում կառավարությունում «Հրապարակ». Արսեն Թորոսյանը վրեժ է լուծում ԵՊԲՀ-ից «Փաստ». Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին` ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ «Փաստ». Արարատ Միրզոյանն առանձին հարաբերություննե՞ր է հաստատում Կրեմլի հետ «Հրապարակ». Առաջիկայում մարզպետների փոփոխություն է սպասվում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 7 Հանրակրթության վիճակի նոր «մեղավորը» Իշխանությունը Միքայել Մինասյանի դեմ պայքարում է որպես քաղաքական հակառակորդի՝ քրեաիրավական գործիքներով. Միհրան Պողոսյան (տեսանյութ) Մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին. Փաշինյան Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ Հայաստանի ասորական համայնքը դատական հայցով Հայ առաքելական եկեղեցուց պահանջում է վերադարձնել Դիմիտրով համայնքի եկեղեցին (տեսանյութ) «Դալմա Գարդեն մոլում» ռումբ չի հայտնաբերվել (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan