Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը 80 տարեկան է

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և ՀՀ Ազգային գրադարանը կազմակերպում են ցուցադրություն’ նվիրված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հռչակավոր վեպի առաջին հրատարակության ութսունամյակին:

«Մուսա լեռան քառասուն օրը» պատմավեպը, որը նկարագրում է Մեծ Եղեռնի տարիներին կիլիկիահայության գոյամարտի հերոսական դրվագներից մեկը, որի արդյունքում և ֆրանսիական ռազմանավերի շնորհիվ վերահաս բնաջնջումից հրաշքով փրկվեց ավելի քան չորս հազար մարդ, իրավամբ համարվում է կոթողային մի ստեղծագործություն, որի բովանդակությունը մեկ գեղարվեստական ստեղծագործության սահմաններում լիարժեքորեն ներկայացնում է Հայոց ցեղասպանության սարսափներն ու ինքնապահպանության համար մղված պայքարը:

Ազգային գրադարանում ներկայացված ցուցադրության մեջ ներառվել են պատմավեպի տարբեր տարիներին և տարբեր լեզուներով լույս տեսած ավելի քան հիսուն հրատարակություններ, որոնք Ազգային գրադարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուների մասն են կազմում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այս առիթով «Երախտագիտություն» շարքով թողարկել է «Ֆրանց Վերֆել» ոսկե հուշամեդալ:

1915 թվականին հայերը Մուսա լեռան վրա Թուրքերի դեմ տանում են 53-օրյա պաշտպանություն: «Մուսա լեռան քառասուն օրը» պատմավեպը Մեծ Եղեռնի տարիներին կիլիկիահայության գոյամարտի հերոսական դրվագներից մեկի նկարագրությունն է, որի արդյունքում և ֆրանսիական ռազմանավերի շնորհիվ վերահաս բնաջնջումից հրաշքով փրկվում է ավելի քան չորս հազար մարդ: 

Ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը այդ ամենից ոգևորված, որոշում է գերել վեպ «Մուսա լեռան քառասուն օրը» անվանմամբ: Այդ ամենի մասին նա իր տված հարցազրույցում ասել է. «Մուսա լեռան պաշտպանությունից այնքան ոգևորված էի, որ ցանկանում էի օգնել հայերին՝ գրելով վեպ և պատմելով այդ իրադարձությունը ամբողջ աշխարհին»:

Գրքի ստեղծման գաղափարը եղել է 1929 թվականին, երբ նա եղել է Դամասկոսում, որտեղ տեսնելով, թե ինչպես են հայ երեխաներին աշխատանքի դնում գորգի գործարանում: Հայ ժողովրդի անհասկանալի ճակատագիրը Վերֆելին ստիպում է հասնել մինչև գրիչ: Վեպը գրվել է 1932 թվականին գերմաներեն, մինչև վեպը գրելը Վերֆելը ուսումնասիրել է ամբողջ Հայաստանի պատմությունը:

Գիրքը առաջին անգամ լույս է տեսել 1933 թվականի և այն թարգմանվել է 34 լեզուներով: ԱՄՆ-ում գրքի լույս տեսնումից հետո 1934-ին առաջին երկու շաբաթը վաճառվել է 34 000 օրինակով: Նույն տարվա դեկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը գիրքը համարել է ամսվա գիրք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում